Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դիրիժորի գործիքները. պարտիտուրը և փայտիկը
Հերբերտ ֆոն Կարայան (1908–1989 թթ.)
Լորին Մաազել (ծնվ. 1930 թ.)
Նյու Յորք
Լորիս Ճգնավորյան
(ծնվ. 1937 թ.)
Դիրիժորը նվագախումբ, երգչախումբ, օպերային և բալետային խմբերի երաժշտական կատարումները ղեկավարող անձն է:

«Դիրիժորը» ֆրանսերեն է. նշանակում է ուղղություն տալ, ղեկավարել: Նախապես դիրիժորի դերը սահմանափակվել է չափ տալով, իսկ ավելի ուշ այդ դերն ստանձնել է գեներալ–բասը՝ նվագամասը կլավեսինով կամ երգեհոնով կատարող երաժիշտը: Գեներալ-բասը լավ լսելի էր յուրաքանչյուր երաժշտի և թույլ չէր տալիս շեղվել տակտից:
XVIII դարի 2-րդ կեսին գեներալ-բասին փոխարինել է առաջին ջութակահարը, որին անվանել են կոնցերտմայստեր: Նա և' ջութակ է նվագել, և' չափ տվել աղեղով: 
XIX դարի կեսերին նվագախմբերը մեծացել, համալրվել են նոր երաժշտական գործիքներով, բարդացել է բազմաձայն ստեղծագործությունների նոտագրումը, որի համար անհրաժեշտ էր նրբաճաշակ և երաժշտական հարուստ գիտելիքներ ունեցող ղեկավար: Դիրիժորն աստիճանաբար դարձել է երաժշտական նվագախմբի լիիրավ ղեկավարը: Ելույթի ժամանակ նա կանգնում է դիրիժորական նոտակալի առջև՝ դեմքով դեպի նվագախումբը, աջ ձեռքում՝ դիրիժորական փայտիկը (առաջին անգամ օգտագործել է Ի.Ֆ. Մոզելը 1812 թ-ին Վիեննայում) կամ առանց փայտիկի: Դիրիժորից է կախված ստեղծագործության կատարման տեմպը՝ արագությունը: 
Փորձերի ընթացքում դիրիժորը մշակում է երաժշտության տակտը: Նրա առջև՝ նոտակալին դրվում է պարտիտուրը՝ նվագախմբային ստեղծագործության նոտագրությունը, որին նայելով նա հետևում է յուրաքանչյուր երաժշտի նվագին: Պարտիտուրի մեջ կոմպոզիտորը նշում է հիմնական տեմպերը, զանազան նրբերանգներ՝ հնչերանգների փոփոխությունները, կատարվող ստեղծագործության բնույթը և այլն: Նա ապահովում է ստեղծագործության կատարման ներդաշնակ միասնականությունը, տեխնիկական կատարելությունը, նվագախմբին կամ երգչախմբին հաղորդում է իր գեղարվեստական նպատակը,
 Ռիկարդո Մուտի (Միլանի Լա Սկալա թատրոնի գլխավոր դիրիժորը` 1986–2005 թթ.)
կատարվող ստեղծագործության սեփական մեկնաբանումը: Դիրիժորի տեխնիկան  ձեռքերի շարժումների հատուկ մշակված համակարգ է. էական են նաև նրա հայացքն ու դիմախաղը: 
Հաճախ կոմպոզիտորը` որպես դիրիժոր, ինքն է ղեկավարում նվագախումբը կամ երգչախումբը (կամ երկուսը միասին)` իր իսկ ստեղծագործությունը ներկայացնելիս:
Դիրիժոր են անվանում նաև գործիքային, երգի-պարի անսամբլների, թատերական նվագախմբերի ղեկավարներին, զինվորական նվագախմբի դիրիժորին անվանում են կապելմայստեր, իսկ երգչախմբի դիրիժորին՝ խմբավար:
Ճանաչված դիրիժորներից են Արթուր Նիկիշը, Լեոպոլդ Ստոկովսկին, Լեոնարդ Բեռնսթայնը, Արթուրո Տոսկանինին, Հերբերտ ֆոն Կարայանը, Եվգենի Մռավինսկին, Եվգենի Սվետլանովը, Յուրի Տեմիրկանովը, Ռիկարդո Մուտին, Լորին Մաազելը, Վալերի Գերգիևը, Կոստանդին Սարաջևը, Ալեքսանդր Մելիք-Փաշաևը, Միքայել Թավրիզյանը, Արամ Տեր-Հովհաննիսյանը, Միքայել Մալունցյանը, Օհան Դուրյանը, Դավիթ Խանջյանը, Հովհաննես Չեքիջյանը, Լորիս Ճգնավորյանը և ուրիշներ:
Դավիթ Խանջյան 
(1940–1981 թթ.)
Վալերի Գերգիև 
(ծնվ. 1953 թ., Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի գլխավոր դիրիժոր)
«Մոսկովյան վիրտուոզներ» անսամբլը (դիրիժոր` Վլադիմիր Սպիվակով)
Դիրիժորական նոտակալի մոտ Հովհաննես Չեքիջյանն է: