Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պետական կարգը՝ 
հանրապետություն
Մայրաքաղաքը՝
Պորտո Նովո
Տարածքը՝ 
112,6 հզ. կմ2
Բնակչությունը՝
8,7 մլն
Պետական լեզուն՝ 
ֆրանսերեն
Դրամական միավորը՝ 
աֆրիկյան ֆրանկ
Բենինը պետություն է Արևմտյան Աֆրիկայում՝ Գվինեական ծոցի ափին: Տարածքի մեծ մասը մինչև 500 մ բարձրության սարավանդ է, հարավում Մերձծովյան դաշտավայրն է, հյուսիս-արևմուտքում՝ Ատակորա լեռները: Կլիման մերձհասարակածային է: Խոշոր գետերն են Վեմեն և Մեկրուն: Օգտակար հանածոներից աղքատ է:
XV–XVII դարերում երկրի տարածք են թափանցել եվրոպական (առաջինը՝ պորտուգալացի) ստրկավաճառներն ու վաճառականները: XVII դարում այստեղ ձևավորվել է Դահոմեա պետությունը, որը 1890-ական թվականներին զավթել են ֆրանսիացի գաղութարարները: Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ի օգոստոսին՝ Դահոմեայի Հանրապետություն անունով: Այժմյան անունն ստացել է 1975 թ-ին: Բնակչությունը կազմված է 4 հիմնական էթնիկ խմբերից (աջաներ, սոմբաներ, յորուբաներ, ֆուլբեներ):
Երկրի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է: Արտահանության համար մշակում են կոկոսյան արմավենի, բամբակենի, կակաո, տեղական սպառման համար` եգիպտացորեն, սուրճ, յամս, բատատ, սորգո, գետնանուշ և այլն: Վեմե գետի հովտում զբաղվում են նաև բրնձի մշակությամբ: Կան արմավենու յուղի և բամբակազտիչ ձեռնարկություններ: Զբաղվում են անասնապահությամբ, ափամերձ գոտում՝ ձկնորսությամբ:
Բենինում ապրող ժողովուրդներն ունեն ինքնատիպ մշակույթ, որի մեջ զգալի տեղ են գրավում երկրի պատմությունն արտացոլող լեգենդները: Բենինի ժողովուրդները սեփական գիր չունեն: Տարածված են թատերական ներկայացումները, որոնց հիմքում ընկած են կրոնական ծիսակատարությունները և կենցաղային պարերը: