Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դյումա Ալեքսանդր
1802 թ., ք. Վիլլեր-
Կոտրե, Ֆրանսիա
1870 թ., ք. Պյուի, 
Ֆրանսիա
Ա. Դյումայի հուշարձանը Փարիզում
Կադր Ա. Դյումայի «Երեք հրացանակիրներ» կինոնկարից
Ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյուման  (Դյումա - հայր) ռոմանտիզմի նշանավոր ներկայացուցիչներից է: Նա ստեղծել է ռոմանտիկ 
հերոսների մի ողջ պատկերասրահ: Նրա արկածային վեպերին բնորոշ են լարված ու գրավիչ սյուժեն և սրընթաց գործողությունները:

Ալեքսանդր Դյուման որբացել է 4 տարեկանում, մանկությունն անցել է չքավորության ու կարիքի մեջ. նախ գրագիր է աշխատել նոտարի, իսկ 1822 թ-ին Փարիզ տեղափոխվելուց հետո` Օռլեանի դքսի գրասենյակներում: Նա իր կրթությունը լրացրել է ընթերցանությամբ: 
Դյուման հռչակվել է «Հենրիխ III-ը և իր արքունիքը» (1829 թ.), «Քրիստինա» (1830 թ.), «Անտոնիոս» (1831 թ.), «Նեյլի աշտարակը» (1832 թ.) պիեսներով, որոնք նշանակալի երևույթ էին ռոմանտիկական թատրոնի պատմության մեջ: 
Դյումայի ամենասիրված ստեղծագործություններից է «Երեք հրացանակիրներ» (1844 թ.) վեպը: Վեպի գլխավոր հերոսը՝ դÿԱրտանյանը, Գասկոնիայից է: Նա հպարտ է, խիզախ, հաջողակ ու հանդուգն, հայրենասեր ու ընկերասեր, հավատարիմ իր ընկերներին և սիրած էակին՝ Կոստանցային: Հանուն հայրենիքի և իր թագավորի՝ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարում: ԴÿԱրտանյանի ընկերները՝ Աթոսը, Պորտոսը և Արամիսը, նույնպես ազնիվ, խիզախ ու ըմբոստ մարդիկ են: 
Հրացանակիրների քաջագործությունները շարունակվում են «Քսան տարի անց» (1845 թ.) և «Վիկոնտ դը Բրաժելոն» (1848–50 թթ.) վեպերում: Անվախ ու ճարպիկ դ'Արտանյանը, սնափառ ու բարեհոգի Պորտոսը, խորամանկ ու գաղտնապահ Արամիսը, մեծահոգի ու խորաթափանց Աթոսը, առաջնորդվելով «Մեկը բոլորի և բոլորը մեկի համար» նշանաբանով, հաղթահարում են ամեն արգելք ու խոչնդոտ և հաղթում բոլոր թշնամիներին: 
Հետաքրքրաշարժ և գրավիչ են նաև Դյումայի «Թագուհի Մարգո» (1845 թ.), «Կոմս Մոնտե Քրիստո» (1845–46 թթ.), «Տասը տարի անց» (1848–50 թթ.)  և այլ վեպեր, որոնց հերոսներն աչքի են ընկնում հնարամտությամբ ու անձնազոհությամբ, մեծահոգությամբ ու նվիրվածությամբ:
Դյուման իր վեպերում փառաբանել է Ֆրանսիան, նրա հրաշալի ժողովրդին. նա համակրանքով էր լցված նաև այլ ժողովուրդների հանդեպ, հատկապես նրանց, ովքեր պայքարում էին իրենց ազատության և անկախության համար:
Դյումայի գործերի մեծ մասը էկրանավորվել է («Երեք հրացանակիրներ», «Կոմսուհի դը Մոնսորո», «Կոմս Մոնտե Քրիստո» և այլն): 
Դյումայի գործերի զգալի մասը թարգմանվել է նաև հայերեն:
Վեպեր է գրել նաև Դյումայի որդին` Ալեքսանդր Դյումա-որդին (1824–95 թթ.): Նա ճանաչվել է «Կամելիազարդ տիկինը» (1842 թ.) վեպով, որի հիման վրա Ջուզեպպե Վերդին գրել է «Տրավիատա» օպերան: Դյումա-որդին նամակագրական կապ է ունեցել Գաբրիել Սունդուկյանի հետ և բարձր է գնահատել նրա «Պեպո» դրաման: