Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դյուրեր Ալբրեխտ
1471 թ., ք. Նյուրնբերգ, Գերմանիա
 1528 թ., Նյուրնբերգ

«Ինքնանկար մուշտակով» (1500 թ.)
Ա. Դյուրեր. «Ադամն ու Եվան» (1507 թ.)
«Մելամաղձություն» (1514 թ.)
Նկարիչ, արվեստի տեսաբան Ալբրեխտ Դյուրերը գերմանական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչն է: Նրա արվեստը զգալիորեն ազդել է նաև արևմտաեվրոպական 
գեղանկարչության վրա:

Ալբրեխտ Դյուրերը 1481–82 թթ-ին սովորել է Նյուրնբերգի Սբ Լորենցի եկեղեցուն կից հասարակական լատինական դպրոցում, 1486–89 թթ-ին հայտնի նկարիչ Միխայել Վոլգեմուտի արվեստանոցում ուսումնասիրել է ուշ շրջանի գոթիկայի սկզբունքները: Դյուրերի ստեղծագործության վրա մեծապես ազդել են գերմանացի նկարիչ Մարտին Շոնգաուերի փորագրությունները: 1494–95 և 1505–07 թթ-ին նկարիչն Իտալիայում ծանոթացել է Տիցիանի հետ, ուսումնասիրել իտալական Վերածննդի արվեստը, ստեղծել «Նյուրնբերգուհին և վենետիկուհին» (1494–95 թթ.), «Վենետիկուհու դիմանկարը» (1505 թ.), «Տերողորմյայի տոնը» (1505–07 թթ.) և այլ գործեր:
1520–21 թթ-ին Դյուրերը Նիդեռլանդներում յուրացրել է փորագրության գաղտնիքներն ու նրբությունները: Նա գերմանացի նկարիչներից առաջինն է, որ փորագրել է և՜ փայտի, և՜ պղնձի վրա: Ծանոթանալով հումանիստական ուսմունքներին՝ Դյուրերը դիմել է գեղարվեստական իմացության գիտականորեն հիմնավորված մեթոդների, որոնք արտահայտվել են նրա տեսական աշխատություններում, պատկերներում ու գծանկարներում: Նրա վաղ շրջանի ջրաներկ բնանկարներին բնորոշ են անմիջականությունը, գունային հատկանիշների և լուսաօդային միջավայրի համադրումը («Տնակ լճափին», մոտ 1495–97 թթ.): Դյուրերի բազմաշնորհ արվեստն արտահայտվել է հատկապես ճշգրիտ մանրամասներով ստեղծած գծանկարներում (մոտ 900)` «Ծովաստվածների մարտը» (1494 թ.), «Իմ Ագնեսը» (1494–95 թթ.), «Մոր դիմանկարը» (1514 թ.), «Նեգրուհին» (1521 թ.), «Պարող կապիկները» (1523 թ.) և այլն: 
Դյուրերը փորագրության բնագավառում ստեղծել է (մոտ 350 փայտափորագրություն, 100 պղնձափորագրություն) համաշխարհային գրաֆիկայի գլուխգործոցներ: Նա փայտափորագրման աննախադեպ վարպետությամբ է ստեղծել «Հայտնություն» նկարաշարը (1498 թ., 15 նկար). առավել հայտնի են «Չորս հեծյալ», «Հրեշտակապետ Միքայելի մարտը վիշապի դեմ» գործերը: 
Դյուրերը նաև նշանավոր դիմանկարիչ է: Ժամանակակիցների դիմանկարներում պատկերել է անմիջական, ինքնատիպ բնավորություններ. լավագույններից են նկարչի հոր, կնոջ` Ագնես Դյուրերի, Մաքսիմիլիան I-ի, Կառլոս Մեծի  և այլոց դիմանկարներ: Առավել ուշագրավ են նրա ինքնանկարները (առաջինն ստեղծել է 13 տարեկանում). «Ինքնանկար մուշտակով» (1500 թ., լորենու տախտակի վրա) գործը ոչ միայն գերմանական, այլև եվրոպական արվեստի գուխգործոցներից է:
1500-ական թվականներին Դյուրերն աստվածաշնչյան թեմաներով ստեղծել է «Մարիամի կյանքը» (1510 թ.), «Քրիստոսի չարչարանքները» (1511 թ.), «Խորհրդավոր ընթրիք» (1523 թ.) և այլ փորագրանկարներ: Նրա «Ադամ և Եվա» (1507 թ.) փորագրանկարը համաշխարհային արվեստի գանձերից է: Դյուրերն իր վերջին խոշոր գործում՝ «Չորս առաքյալներ» (1526 թ.) փորագրանկարում, պատկերել է մարդկային 4 տարբեր խառնվածքներ: Նկարիչն ուսումնասիրել է երկրաչափություն, հեռանկարչություն և անատոմիա: Հայտնի են նրա «Չափումների ձեռնարկ» (1525 թ.), «Չորս գիրք մարդու համամասնությունների մասին» (1528 թ.) տեսական աշխատությունները:
Ա. Դյուրեր. «Վենետիկուհին» (1505 թ.) 
«Տասը հազար քրիստոնյաների նահատակությունը» (1507–08 թթ.)

   Աստվածաշնչի հայերեն առաջին հրատարակությունը (1666 թ., Ամստերդամ) պատկերազարդվել է Ալբրեխտ Դյուրերի նկարներով: