Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սերվանտես Միգել դը Սաավեդրա 
1547 թ., ք. Ալկալա դե Էնարես, Իսպանիա
1616 թ., Մադրիդ 

Դոն Կիխոտի գեղարվեստական կերպավորումներից (հեղինակ` Բորիս Լիբկինդ)

Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի արձանը Մադրիդում
Դոն Կիխոտը կռվում է նաև չար հսկա թվացող հողմաղացների դեմ:
Դոն Կիխոտի արձանը Օմսկ քաղաքի կերպարվեստի թանգարանի դիմաց
«Դոն Կիխոտի» պատկերազարդումներից (1862–63 թթ., գործ` Գյուստավ Դորեի)
Դոն Կիխոտն իսպանացի գրող Միգել Սերվանտեսի «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» (1605–15 թթ.) վեպի հերոսն է, որի հավատամքը բոլոր զրկվածներին ու կեղեքվածներին 
պաշտպանելն է, տնանկներին, որբերին, աղքատներին ու թույլերին օգնելը, երկրի վրա ոտնահարված արդարությունը վերականգնելը: Նա օժտված է առողջ մտածողությամբ, իմաստուն 
դատողություններով, սրամիտ խոսքով:
Վեպում նուրբ հումորով է պատկերված Դոն Կիխոտը. նա նիհար է ու բարձրահասակ, կրում է հին, ժանգոտած ասպետական զենք ու զրահ, գլխին` պղնձե թաս` սաղավարտի փոխարեն: 
Աղքատ ազնվական Դոն Կիխոտի կյանքն անհրապույր է ու տաղտկալի: Նրա միակ ուրախությունն ու սփոփանքն ասպետական վեպերի ընթերցանությունն է, թափառական ասպետների փոթորկալի արկածների պատմություններին ծանոթանալը: Չհավատալով, որ ասպետների ժամանակաշրջանն անցել է, որոշում է թափառական ասպետ դառնալ և իրագործել վաղեմի երազանքները: Դոն Կիխոտը, հեծած իր զառամյալ ձին՝ Ռոսինանտին, զինակից Սանչո Պանսայի հետ թափառելով երկրում, օգնում է թույլերին ու հալածվածներին, պատժում չարերին ու անիրավներին: Նա իր աշխարհազգացումով ու երևակայությամբ ապրում է ասպետական դարաշրջանում և պատկերացնում իրեն անցյալ կյանքում: Նա կռվում է աչքին չար հսկա թվացող հողմաղացի դեմ, առևանգողներից փրկում իր սրտի տիրուհուն, իրականում` տգեղ ու անճոռնի կնոջը՝ Դուլսինեային, պաշտպանում փոքրիկ հովվին: Սակայն կշտամբանք ու նախատինք, ծեծ ու ծաղրուծանակ են բաժին ընկնում Դոն Կիխոտին ու նրա ուղեկցին: Իրականությունը չընկալող այդ տարօրինակ մարդն ազնիվ է, արիասիրտ ու վեհանձն:
Դոն Կիխոտն այնպիսի նպատակներ է հետապնդում, որոնց իրականացումն անհնար է: Այդպիսի խառնվածքով ու բնավորությամբ մարդկանց այժմ էլ անվանում են «դոնկիխոտներ»:
Միգել դը Սերվանտեսն սկզբնական կրթությունն ստացել է Մադրիդում, այնուհետև տեղափոխվել է Իտալիա, ծառայել բարձրաստիճան հոգևորականի մոտ, ապա զինվորագրվել է Իտալիայում տեղակայված իսպանական զորամիավորմանը: Այդ տարիներին ուսումնասիրել է հունարեն, իտալերեն: 1571 թ-ին մասնակցել է Լեպանտոյի նշանավոր ծովային ճակատամարտին և ծանր վիրավորվել: 1575 թ-ին եղբոր հետ հայրենիք վերադառնալիս գերի է ընկել: 1580 թ-ին նրան հաջողվել է ազատվել գերությունից: 
1580–87 թթ-ին Սերվանտեսը գրել է պիեսներ և «Նումանսիա» չափածո պատմահայրենասիրական ողբերգությունը: Նա գրել է նաև քնարական բանաստեղծություններ, պոեմներ, դրամատիկական երկեր, պատմվածքներ, վեպեր: Սերվանտեսի ստեղծագործությամբ է պայմանավորված իսպանական նոր շրջանի գրականության մեջ նովելի սկզբնավորումը: «Խրատական նովելներ» (1613 թ.) երկհատոր ժողովածուում արտացոլել է իսպանական կյանքի տիպական կողմերը, ծաղրել ազնվականությանը, պատկերել հասարակ մարդկանց տառապանքները: Սերվանտեսի ստեղծագործություններից հայտնի են «Բարքերն Ալժիրում» (հրատարակվել է 1784 թ-ին) դրաման, «Պեդրո դե Ուրդեմաշասը» (1615 թ.) կատակերգությունը, «Պերսիլեսի և Սիքիզմունդայի թափառումները» (1617 թ.) արկածային վեպը, «Նոր ութ կատակերգություն և ութ ինտերմեդիա» (1615 թ.) ժողովածուն և այլն:
Սերվանտեսի ստեղծագործության գլուխգործոցը «Դոն Կիխոտ» վեպն է, որը մտահղացել է 1602 թ-ին, բանտում:
Դոն Կիխոտի կերպարը հետաքրքրել է բազմաթիվ գրողների, արվեստագետների, մտածողների, քննվել է փիլիսոփայական, հասարակագիտական, իրավական, կրոնական, բարոյագիտական, գեղագիտական տեսանկյուններից: Ստեղծվել են բազմաթիվ գեղարվեստական, թատերական, գրական, երաժշտական գործեր, նկարահանվել կինոնկարներ:
Հայ կերպարվեստի արժեքավոր գործերից է Երվանդ Քոչարի «Դոն Կիխոտ»  (1951 թ.) գրաֆիկական կոմպոզիցիան: 
«Դոն Կիխոտը» հայերեն է թարգմանել Պողոս Մակինցյանը (հրատարակվել է 1934 թ-ին):