Այբուբեն
/*--*99999ԳՇ
099999ԴՈ
099999ԵՉ
099999ԶՊ
099999ԷՋ
099999ԸՌ
199999ԹՍ
199999ԺՎ
9999 99999ԻՏ
and 9999/99999ԼՐ
and 9999999999ԽՑ
and(9999999999ԾՈւ
and(9999999999ԿՓ
" and9999999999ՀՔ
" and9999999999ՁՕ
"/*--99999conveՂՖ
"/*--99999s3Ճ
-099999s3Մ
-099999ԱՅ
/*--*99999ԲՆ
Արագ Որոնում


Դոնատելլո
1386 թ., Ֆլորենցիա, Իտալիա
1466 թ., Ֆլորենցիա

Հուշարձանը` Ուֆֆիցի 
պատկերասրահում 
Գատամելատի ձիարձանը Պադուայում (1447–53 թթ.)
Դոնատելլոն Վերածննդի դարաշրջանի քանդակագործության 
հիմնադիրներից է: Նրա ստեղծագործությունը ֆլորենտական 
արվեստի գագաթներից է: 1430-ական թվականներին նրա կերտած «Դավիթ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին 
պատկերումն է Վերածննդի արձանագործության մեջ:

Դոնատելլոն (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի) ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում: 1420-ական թվականներին նա զարգացրել և մշակել է այսպես կոչված «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–27 թթ.): 1434–43 թթ-ին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդատան ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ:
1446–50 թթ-ին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը Վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է: 1447–53 թթ-
Դոնատելլո. «Դավիթ» (1430-ական թթ.)
ին Պադուայում Դոնատելլոն կերտել է Վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը:
Դոնատելլոյի ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագթաղինացու արձանը, 1450-ական թվականներ): Նրա գործերում դրսևորվել են Վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ: Դոնատելլոյի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական Վերածննդի արվեստի վրա: Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը: 
Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում: