Այբուբեն
"/*--99999conveՃ
"/*--99999s3Մ
-099999s3Յ
-099999s3Ն
-099999ԱՇ
/*--*99999ԲՈ
/*--*99999ԳՈու
099999ԴՉ
099999ԵՊ
099999ԶՋ
099999ԷՌ
099999ԸՍ
099999ԹՎ
099999ԺՏ
199999ԻՐ
199999ԼՑ
and 9999 99999ԽՓ
and 9999/99999ԾՔ
and(9999999999ԿՕ
and(9999999999ՀՖ
" and9999999999Ձ
" and99999Ղ
Արագ Որոնում


Դովլաթյան Ֆրունզե
1927 թ., Նոր Բայազետ (այժմ՝ Գավառ)
1997 թ., Երևան 
Կադրեր «Բարև, ես եմ» (1965 թ.) և «Մենավոր ընկուզենի» (1986 թ.) կինոնկարներից 
(ռեժիսոր` Ֆ. Դովլաթյան)
Կինոռեժիսոր, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, Լեհաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ֆրունզե Դովլաթյանը հայ կինոյի զարգացման 
նոր փուլի սկզբնավորողներից է:

Ֆրունզե Դովլաթյանը 1960 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը: 1966–69 թթ-ին եղել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարը, 1969–86 թթ-ին՝ քարտուղարը, 1986–97 թթ-ին՝ Հայֆիլմի գեղարվեստական ղեկավարը: 1981– 1997 թթ-ին դասավանդել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում (այժմ` համալսարան): 
Դովլաթյանը 1944 թ-ից նկարահանվել է կինոյում. լավագույն դերերից են՝ Մելիք Մանսուր («Դավիթ Բեկ», 1944 թ.), Վաչագան («Անահիտ», 1947 թ.), Մանուկյան («Ինչո՞ւ է աղմկում գետը», 1958 թ.), Հայկ («Սարոյան եղբայրներ», 1968 թ., նաև գեղարվեստական ղեկավարն է), Ասլանյան («Օտար խաղեր», 1986 թ.) և այլն: Դովլաթյանը 1965 թ-ին Հայֆիլմում նկարահանել է «Բարև, ես եմ» կինոնկարը, որով նշանավորվել է հայ կինոյի զարգացման նոր փուլը:
Ֆ. Դովլաթյանը (աջից) Հայկի դերում` 
«Սարոյան եղբայրներ» կինոնկարում
Լավագույններից են նաև «Երևանյան օրերի խրոնիկա» (1973 թ.), «Երկունք» 
(1977 թ.), «Ապրեցեք երկար» (1979 թ.), «Մենավոր ընկուզենի» (1986 թ., նաև՝ Կամսարյանի դերակատար), «Կարոտ» (1989 թ.) ֆիլմերը, որտեղ նա արծարծել է հասարակական, բարոյաէթիկական խնդիրներ, բացահայտել հերոսների հոգեբանական բարդ իրավիճակները: Նկարահանել է նաև վավերագրական կինոնկարներ, որոնցից հայտնի է «Մխիթարյանները» (1982 թ.):
Դովլաթյանը 1994–97 թթ-ին նաև Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահն էր: