Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դրայզեր Թեոդոր
1871 թ., ք. Տերրե Հոտ, Ինդիանայի 
նահանգ, ԱՄՆ
1945 թ., ք. Հոլիվուդ, 
Կալիֆոռնիայի նահանգ
Թ. Դրայզերի կիսանդրին (1916 թ., քանդակագործ` Օնորիո Ռուտոլո)
«Քույր Քերրի» վեպի ձեռագրի 
առաջին էջը 
Գրող, հասարակական գործիչ Թեոդոր Դրայզերն ամերիկյան 
քննադատական ռեալիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է:

Թեոդոր Դրայզերը 14 տարեկանից սկսել է աշխատել: 1889–90 թթ-ին սովորել է Բլումինգտոնի համալսարանում: 1892 թ-ից աշխատել է Սենտ Լյուիսում, Չիկագոյում, Պիտսբուրգում, Նյու Յորքում լույս տեսնող մի շարք պարբերականներում: 1900 թ-ին հրատարակվել է Դրայզերի առաջին՝ «Քույր Քերրի» վեպը, որը մեծ հռչակ է բերել գրողին: Վեպի գլխավոր հերոսուհին մեծ ողբերգություն է ապրում. փլուզվում են նրա՝ ազնիվ ճանապարհով փող վաստակելու, հասարակության մեջ արժանավայել ապրելու պատրանքները, որովհետև նյութապաշտ աշխարհի օրենքներն ու բարքերն այլ էին: 
Դրայզերի երկրորդ վեպը՝ «Ջեննի Գերհարդը», լույս է տեսել 1911 թ-ին: Այստեղ նույնպես սյուժետային հիմնական գիծն աշխատավոր ընտանիքից սերած աղջկա տառապանքների պատմությունն է: Ի հակադրություն Քերրիի՝ Ջեննին կարողանում է պահպանել հոգու մաքրությունն ու վեհությունը: Դառնալով նյութապաշտ աշխարհի զոհերից մեկը, կրելով անարգանք ու նվաստացում՝ նա չի վհատվում և հավատում է արդարության հաղթանակին: 
Դրայզերի ռեալիստական արվեստի հետագա վերելքը պայմանավորված է «Ցանկության եռերգություն» գրքով, որը ներառում է «Ֆինանսիստը» (1912 թ.), «Տիտան» (1913 թ.) և «Ստոիկ» (1925 թ.) վեպերը: Եռերգության հիմքում նյութապաշտ, գիշատիչ իրականությունն է, կապիտալի կուտակման անհատակ ծարավը, մոլի մրցավազքն ու մեքենայությունները: 
1915 թ-ին լույս է տեսել Դրայզերի «Հանճարը» վեպը, որի գլխավոր թեման արվեստագետի ճակատագիրն է ամերիկյան իրականության մեջ: Հանճարը Յուջին Վիտլան է՝ վեպի գլխավոր հերոսը` աստվածատուր շռայլ պարգևով օժտված նկարիչը: Յուջինի կերպարով Դրայզերը պատկերել է արվեստագետի ողբերգությունը կապիտալի տիրապետության պայմաններում:
Ինքնակենսագրական «Լրագրային օրեր» (1922 թ., հայտնի է նաև «Գիրք իմ մասին» վերնագրով) գրքում Դրայզերը պատմում է իր ուսումնառության տարիների մասին, ըստ իր պատկերացումների` սահմանում է ռեալիզմի տեսությունը: Նրա ռեալիստական ստեղծագործության բարձրակետը «Ամերիկյան ողբերգություն» (1925 թ.) վեպն է, որի հիմքում միսիոներական կազմակերպություններից մեկի ղեկավարի որդու՝ Քլայդ Գրիֆիտսի՝ գլխավոր հերոսի ողբերգական ճակատագիրն է: Դրայզերն առանց գունազարդումների պատկերել է իսկական Ամերիկան՝ իր հակասություններով, բարոյականությամբ, մարդկային սովորական հարաբերությունների բացակայությամբ, սոցիալական հակառակ բևեռներով: Ըստ Դրայզերի՝ Քլայդն ամերիկյան հասարակության զոհերից է:
Դրայզերի ռեալիստական մեթոդին բնորոշ է հերոսների կյանքի ու գործունեության պատկերումը սոցիալական լայն հենքի վրա` պատմական որոշակի միջավայրում: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945 թթ.) ժամանակ նա հանդես է եկել ֆաշիզմի դեմ, պաշտպանել ժողովուրդների հերոսական պայքարը: 
Դրայզերը գրել է նաև «Շղթաներ» (1927 թ.) և «Կանանց պատկերասրահ» (1929 թ.) պատմվածքների ժողովածուները, «Պատվար» (հրատարակվել է 1946 թ-ին) վեպը:
Դրայզերի գործերից հայերեն են թարգմանել Օլգա Սանահյանը, Վահե Միքայելյանը, Հարություն Հարությունյանը և ուրիշներ: Հայ թատրոնում բեմադրվել է նրա «Ամերիկյան ողբերգություն» վեպը (1950 թ., Լենինականի դրամատիկական թատրոն):