Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Երկաթբետոնե կոնստրուկցիաները ժամանակակից շինարարության անբաժան բաղադրիչներն են:
Բետոնը արհեստական քար է, որը ստացվում է ցեմենտի, ջրի, ավազի ու խճի խառնուրդի կաղապարումից և պնդացումից հետո: Շաղախը պատրաստելիս անհրաժեշտ է պահպանել դրա բաղադրիչների որոշակի համամասնություն: Այնուհետև շաղախը կարելի է լցնել փայտե կամ մետաղե հատուկ արկղերի՝ տարաձև կաղապարների մեջ, որտեղ այն պնդանում է, և ստացվում է անհրաժեշտ շինվածքը՝ հեծան, սյուն, սալ և այլն: Շաղախում ցեմենտը ծառայում է որպես կապակցանյութ, ավազն ու խիճը՝ լցանյութեր: 
Բետոնից շատ ամուր շինություններ կառուցել են դեռևս Հին Հռոմում, Հին Հունաստանում, Հին Եգիպտոսում, Չինաստանում, Բաբելոնում, Մեքսիկայում: Այն կիրառվել է նաև Արարատյան թագավորությունում (Ուրարտու): Քանի որ հին ժամանակներում ցեմենտը որպես այդպիսին հայտնի չի եղել, ապա կապակցանյութ են ծառայել կիրը, գիպսը և կավը:
Բետոնի հիմնական հատկություններն են ամրությունը, խտությունը, երկարակեցությունը, սառնակայունությունը: Ըստ կապակցանյութի՝ տարբերում են ցեմենտային, սիլիկատային (լատիներեն՝ կայծքար) բետոններ, գիպսաբետոն, ասֆալտաբետոն և այլն:
Ցեմենտային բետոնները լինում են գերծանր, ծանր, թեթև և գերթեթև: Գերծանր բետոնը կիրառվում է հատուկ պաշտպանական (ճառագայթաակտիվ ներգործությունից) կառուցվածքների համար, ծանրը՝ արդյունաբերական և քաղաքացիական շենքերի կառուցվածքներում, թեթևը լավ ջերմա- և ձայնամեկուսիչ է, գերթեթևը՝ ջերմամեկուսիչ:
Սիլիկատային բետոններում կապակցանյութը կրասիլիցիումային հողերն են: Այս բետոններն օգտագործվում են որմնաբլոկների և պանելների, վերնածածկերի ու երկաթբետոնե կառուցվածքների պատրաստման համար:
Գիպսաբետոններում կապակցանյութը շինարարական գիպսն է: Այս բետոններից պատրաստում են շենքերի միջնորմի և հատակի պանելներ, սանիտարատեխնիկական խցիկներ, օդափոխիչ բլոկներ, երեսպատման թերթեր: Այս շինվածքների առավելությունը հրակայունությունն ու ձայնամեկուսացումն է, իսկ թերությունը՝ անբավարար ջրակայունությունը և համեմատաբար ցածր ամրությունը:
Ասֆալտաբետոններում կապակցանյութը բիտումն (լատիներեն՝ լեռնային ձյութ) է: Օգտագործվում են ավտոմոբիլային ճանապարհների, օդանավակայանների ծածկույթներ պատրաստելու համար:
Երկաթբետոնը բետոնի և պողպատե ամրանի միաձույլ զուգակցումն է: XX դարի կեսին փարիզեցի այգեպան Ժոզեֆ Մոնիեն որոշեց բետոնից խոշոր թաղարներ պատրաստել և դրանց մեջ արմավենիներ տնկել: Թաղարներն ավելի ամուր դարձնելու համար նա բետոնի շաղախի մեջ տեղադրեց մետաղալարե վանդակ: Եվ թաղարներն, իրոք, շատ ամուր ստացվեցին: Այդ գյուտի լուրն իսկույն տարածվեց աշխարհով մեկ: Այդուհետև սկսեցին ամրության համար բետոնի մեջ տեղադրել երկաթե ձողեր, մետաղալար կամ ցանց: Այդպես ասպարեզ եկավ մի նոր շինանյութ՝ երկաթբետոնը, որը դիմանում է հսկայական ծանրության, հարվածներից չի վախենում, հրակայուն է: Այժմ երկաթբետոնը կիրառվում է ամենուրեք՝ ամբարտակներ, պատեր, առաստաղի սալեր, շենքերի տանիքներ, կամուրջներ, աշտարակներ, սյուներ, մարզադաշտերի տրիբունաներ, երկաթուղիների կոճեր և շատ ու շատ այլ շինվածքներ կառուցելիս:
Տես նաև Ցեմենտ: