Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դուրյան Օհան
Ծնվ. 1922 թ., Երուսաղեմ
2011թ.,  Երևան

«Երբեք չեմ խնայել ինձ, նվագավարի իմ արվեստը սիրում եմ անսահմանորեն և այն միշտ վեր եմ դասել երկրային, մարդկային բոլոր հաճույքներից»:
Օհան Դուրյան
ՀՀ ժողովրդական արտիստ Օհան Դուրյանն աշխարհի հանրահայտ դիրիժորներից է. ղեկավարել է տարբեր երկրների 100-ից ավելի 
լավագույն սիմֆոնիկ նվագախմբեր: Նրա դիրիժորական 
անհատականությանը բնորոշ են վառ խառնվածքը, կատարման 
հուզականությունը, ստեղծագործական մտքի և մեկնաբանման 
ինքնատիպությունը: Դուրյանին համարում են Արևելյան Եվրոպայի Արթուրո Տոսկանինի (իտալացի աշխարհահռչակ դիրիժոր է):

Օհան Դուրյանը սկզբնական կրթությունն ստացել է Իսրայելի Նազարեթ քաղաքի գերմանական գիշերօթիկ դպրոցում, որտեղ սովորել է նաև ֆլեյտա նվագել: Հետագայում ուսումը շարունակել է Երուսաղեմի գերմանական մայր կրթարանում, սովորել է դաշնամուր և երգեհոն նվագել: Բեթղեհեմում դասավանդել է անգլերեն, արաբերեն, երաժշտություն: 1939–45 թթ-ին սովորել է Երուսաղեմի հրեական կոնսերվատորիայում (միակ հայ ուսանողն էր)՝ անվանի երաժիշտներ Ջորջ Սինգըրի (դիրիժորություն) և Յոզեֆ Գրինտալի (կոմպոզիցիա) ղեկավարությամբ: 
Դուրյանը միաժամանակ արաբերեն է դասավանդել Սուրբ Հակոբյանց վանքի թարգմանչաց դպրոցում, ստեղծել է տեղի առաջին հայկական երգչախումբը, ղեկավարել է Երուսաղեմի ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: 1946 թ-ին  դիրիժորական արվեստը կատարելագործել է Փարիզում և Վիեննայում, որտեղ էլ սկսվել է դիրիժորի բեմական գործունեության վերելքը. ղեկավարել է եվրոպական բազմաթիվ լավագույն սիմֆոնիկ նվագախմբեր: 1950-ական թվականներին համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Հոլանդիայում, Թուրքիայում և այլուր: 1957 թ-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի աջակցությամբ Դուրյանը եկել է Հայաստան: 
1957–2002 թթ-ին, տարբեր տարիների, ապրել և ստեղծագործել է Երևանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր, ապա՝ գլխավոր դիրիժորը, Հայաստանի հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-գեղարվեստական ղեկավարը, Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժորը: 2002–06 թթ-ին Մոսկվայի Ստաս Նամինի անվան սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն էր, 1962–69 թթ-ին՝ պարբերաբար` Լայպցիգի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու «Գևանդհաուզ» սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը, 1987–90 թթ-ին՝ Ավինյոնի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը: 
Դուրյանը 1975 թ-ից բնակվել է Ավստրիայում, Ֆրանսիայում. ղեկավարել է բազմաթիվ սիմֆոնիկ, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայի «Ֆոն Կարայան» և Վիեննայի օպերայի նվագախըմբերը: Համերգային ծրագրերում,  եվրոպական դասական հեղինակներից բացի, ընդգրկել է նաև հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսանդր Աճեմյանի և ուրիշների սիմֆոնիկ գործերից: Նրա ղեկավարությամբ արտերկրում ելույթ են ունեցել բազմաթիվ հայ երաժիշտներ ու երգիչներ (Ժան Տեր-Մերկերյան, Լուիզա Պոզապալյան, Վահան Միրաքյան և ուրիշներ): Դուրյանը հայ կոմպոզիտորների մի շարք սիմֆոնիկ երկերի առաջին մեկնաբանն է: Նա գրել է «Ձոն Հայրենիքիս» (խոսք՝ Ավետիք Իսահակյանի) երկը, 4 պաստորալ՝ կամերային նվագախմբի համար, օրատորիա՝ Կոմիտասի երկերի թեմաներով, «Կոմիտասական» սիմֆոնիկ 2 սյուիտ և այլն: 
Դուրյանը պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացու (1996 թ.), Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1997 թ.) շքանշաններով, արժանացել է Ֆրանսիայի Գրականության և արվեստի ասպետի կոչման  (1998 թ.):