Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Դուզե Էլեոնորա
1858 թ., ք. Վիջևանո, Իտալիա
1924 թ., ք. Պիտսբուրգ, ԱՄՆ
«Էլեոնորա Դուզեի դիմանկարը» 
(1891 թ., գործ` Իլյա Ռեպինի)
Իտալացի դերասանուհի Էլեոնորա Դուզեն XX դարի սկզբի 
խոշոր ողբերգակներից է. նրա արվեստին բնորոշ էին 
հատկապես հմայիչ ու նուրբ, սակայն հակասական 
բնավորություններ, որոնք դերասանուհին բացահայտել է 
հոգեբանական խոր ու ճշմարտացի վերլուծություններով:

Էլեոնորա Դուզեի պապը իտալական Կոմեդիա դել Արտե թատրոնի հիմնադիրներից էր, իսկ հայրը՝ շրջիկ դերասան: 4 տարեկանից Դուզեն մասնակցել է շրջիկ թատերախմբերի ներկայացումներին: 15 տարեկանում խաղացել է Ջուլիետի դերը (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»): Դուզեն ճանաչվել է Թերեզ Ռաքենի դերով՝ Էմիլ Զոլայի համանուն գործում: Այնուհետև խաղացել է Կլեոպատրա, Դեզդեմոնա, Օֆելյա (Վ. Շեքսպիրի «Անտոնիո և
Է. Դուզեն Մարգարիտ Գոթիեի դերում (1896 թ., Ա. Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»)
Կլեոպատրա», «Օթելլո», «Համլետ»): 1880-ական թվականների վերջին Իտալիայում ամենաճանաչված դերասանուհին էր: 
1887 թ-ին սեփական թատերախմբով հաջողությամբ հանդես է եկել նախ` Իտալիայում, ապա՝ Եվրոպայի այլ երկրներում, ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայում, Եգիպտոսում, 1891– 1892 թթ-ին և 1908 թ-ին՝ Ռուսաստանում, 
որտեղ նրան բարձր են գնահատել Անտոն Չեխովը, Կոնստանտին Ստանիսլավսկին և ուրիշներ: Դուզեն Իտալիայում առաջինն է մարմնավորել Հենրիկ Իբսենի հերոսներին՝ Նորա, Հեդդա Գաբլեր, Ֆրու Ալվինգ («Նորա», «Հեդդա Գաբլեր», «Ուրվականներ»): 
1908–11 թթ-ին Վահրամ Փափազյանը Դուզեի հետ ներկայացումներով շրջագայել է Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում: Նա իր «Հետադարձ հայացք» գրքում Դուզեին համեմատել է Սառա Բեռնարի հետ և նրանց արվեստը հավասար գնահատել: