Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Պատկերասրահի շենքը` Ցվինգերի կողմից
Տինտորետտո. «Միքայել հրեշտակապետի պայքարը սատանայի դեմ» (1580-ական թթ. վերջ)
Ջորջոնե. «Քնած Վեներան» (1508–10 թթ.)
Դրեզդենի պատկերասրահը գեղանկարչական գործերի` աշխարհի ամենախոշոր 
հավաքածուներից է, հիմնադրվել է 1560 թ-ին, տեղավորված է Ցվինգեր պալատի համալիրում:

Դրեզդենի պատկերասրահի (պաշտոնապես կոչվում է Հին վարպետների պատկերասրահ) գեղարվեստական ֆոնդի հիմքը սաքսոնյան իշխանների ու լեհ Ավգուստ II Հզոր և Ավգուստ III Ֆրիդրիխ թագավորների հավաքածուներն են: 1746 թ-ին պատկերասրահի հավաքածուն համալրվել է արվեստի 100 այլ գլուխգործոցներով: Սկզբում հավաքածուն տեղավորված էր Սաքսոնիայի կառավարիչների նստավայրում՝ Վիտտենբերգ ամրոցում, իսկ XV դարի վերջին այն տեղափոխվել է Դրեզդեն: 1747 թ-ին պատկերասրահի համար Նոյմառկտ հրապարակում կառուցվել է նոր շենք: 
Պատկերասրահի ներկայիս շենքը 1847–55 թթ-ին կառուցվել է Գոտֆրիդ Զեմպերի նախագծով: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939– 1945 թթ.) տարիներին ռմբակոծությունից ամբողջությամբ ավերվել է Ցվինգերի համալիրը, հավաքածուն տեղավորվել է ապաստարաններում: Պահպանված նմուշները 1945 թ-ին տեղափոխվել են Խորհրդային Միություն (Մոսկվա և Կիև). վերականգնողական աշխատանքներից հետո հավաքածուն 1956 թ-ին վերադարձվել է Դրեզդեն, 1960 թ-ին տեղավորվել վերաբացված Ցվինգերում: Պատկերասրահի շենքը վերակառուցվել է 1988–92 թթ-ին: 
Դրեզդենի պատկերասրահում են համաշխարհային արվեստի 700-ից ավելի գլուխգործոցներ՝ Վաղ Վերածննդից մինչև բարոկկո: Առավել  ամբողջական է ներկայացված իտալական արվեստը. Ռաֆայելի «Սիքստինյան Տիրամայրը», Ջորջոնեի «Քնած Վեներան», Անտոնիո Կոռեջոյի «Սուրբ Ծնունդը», Սանդրո Բոտտիչելլիի «Սուրբ Զենոբի մահը», նաև Բեռնարդո Բելլոտտոյի, Ջովաննի Կանալետտոյի, Տիցիանի ստեղծագործություններից: Նիդեռլանդական և ֆլամանդական դպրոցի վարպետներից ներկայացված են Ռեմբրանդի, Ռուբենսի, Յակոբ Յորդանսի, Անտոնիս վան Դեյքի, Յան վան Էյքի գործերից: Ավելի ամբողջական է ներկայացված նաև գերմանական գեղանկարչությունը. ցուցադրված են Ալբրեխտ Դյուրերի, Լուկաս Կրանախ Ավագի, Հանս Հոլբայնի և ուրիշների գործերից:
Դրեզդենի պատկերասրահում պահվում են նաև հայ նկարիչներ Մարտիրոս Սարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մհեր Աբեղյանի, Արա Բեքարյանի և ուրիշների կտավներից:
Ռաֆայել. «Սիքստինյան 
Տիրամայրը» (1515–19 թթ.)
Տիցիան. «Կեսարի դինարը» 
(1518 թ.)
Խուսեպե Ռիբերա. «Սուրբ Ինեսան» (1641 թ.)