Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ենգիբարյան Լեոնիդ
1935 թ., Մոսկվա
1972 թ., Մոսկվա 
 Լ.Ենգիբարյանը ելույթի պահին
Կադր «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., ռեժիսորներ` Լևոն Իսահակյան, 
Հենրիկ Մալյան) ֆիլմից
Ծաղրածու և մնջկատակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է 
կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: 

Լեոնիդ Ենգիբարյանը 1953–55 թթ-ին սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959 թ-ին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971 թ-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ «ենգիբարյանական ուղղությունը»: Լավագույն ներկայացումներից են «Աստղային անձրևը», «Ծաղրածուի տարօրինակությունները»: Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում: 
Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Քայլեր», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Հովանոց», 
«Ջութակ», «Լույս և ստվեր» և այլ մանրապատումներ: 1956 թ-ից նկարահանվել
 Լ. Ենգիբարյանի մահարձանը Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը
է կինոյում` «Կոմունիստ» (1958 թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ.), «Մոռացված նախնիների ստվերները» (1964 թ.), «Մանեժում պատանեկությունն է», «Այբոլիտ-66» (1967 թ.), «Զարդեր իմ սիրելիի համար» (1972 թ.) և այլն: Նրա գործունեությանն են նվիրված «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է», «2-Լեոնիդ-2» կինոնկարները:
Ենգիբարյանը գրել է «Առաջին ռաունդ» (1971 թ.), «Վերջին ռաունդ» (1984 թ.) գրքերը (երկուսն էլ՝ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964 թ-ին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում: 
1972 թ-ին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան): 

   «...Ենգիբարովն առանց որևէ բառ արտասանելու հանդիսատեսի հետ խոսում է սիրո ու ատելության, մարդու նկատմամբ հարգանքի, ծաղրածուի հուզառատ սրտի, մենության և ունայնության մասին: Եվ այս բոլորը նա անում է մաքուր, նուրբ, անսովոր»:
Յուրի Նիկուլին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի ծաղրածու