Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եվրամիության դրոշը
Եվրախորհրդարանի նստավայրը 
Ստրասբուրգում
Եվրոպական Միությունը (Եվրամիություն) ներկայումս 27 եվրոպական երկրներ միավորող, հիմնականում սոցիալ-տնտեսական, քաղաքական, անվտանգության և բնապահպանական նպատակներ հետապնդող, 
քաղաքակրթական ընդհանրությունների հենքի վրա ստեղծված 
տարածաշրջանային վերպետական կազմակերպություն է:

Եվրոպայի միասնականության գաղափարը դարերի պատմություն ունի, սակայն դրա իրականացման անհրաժեշտությունը հրատապ է դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո: 1957 թ-ին Բելգիան, Ֆրանսիան, Արևմտյան Գերմանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը և Նիդեռլանդները Հռոմում ստորագրել են պայմանագիր՝ Եվրոպական տնտեսական ընկերակցության կազմավորման մասին, որը 1993 թ-ին Մաաստրիխտի պայմանագրով պաշտոնապես վերանվանվել է Եվրոպական Միություն: Նույն պայմանագրով ստեղծված ընդհանուր շուկան  մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորություն է տալիս` առանց մաքսային տուրքի և այլ սահմանային խոչընդոտների: 1999 թ-ին մտցվել է ընդհանուր դրամական միավոր՝ եվրո, որը կարևոր նշանակություն ունի տնտեսական ինտեգրման առումով: 
Եվրամիությունը հեշտացրել է եվրոպական երկրների առևտրական գործարքները: Ներկայումս եվրոյի գոտում են միության 27 անդամներից 15-ը: Եվրամիության երկրները պարտավորվել են վարել միասնական քաղաքականություն՝ արտաքին քաղաքականության և անվտանգության, ներքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների, շրջակա միջավայրի պահպանության, հանցագործությունների դեմ պայքարի, արդարադատության և այլ հարցերի շուրջ:
2004 թ-ին մշակվել է համաեվրոպական սահմանադրությունը, և որպեսզի այն իրավական ուժ ստանա, պետք է ընդունեն Եվրամիության բոլոր երկրները:
Եվրամիությանն անդամակցելու համար տվյալ երկիրը պետք է բավարարի որոշակի տնտեսական և քաղաքական պահանջների, որոնք ընդունված է անվանել Կոպենհագենյան չափանիշներ:
Եվրամիության հիմնական կառույցներն են Նախարարների խորհուրդը, Եվրահանձնաժողովը, Եվրախորհրդարանը, Վերահսկիչ պալատը, Եվրադատարանը, Կենտրոնական բանկը: 
Նախարարների խորհուրդ է կոչվում Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարների, ինչպես նաև նրանց տեղակալների՝ արտաքին գործերի նախարարների գագաթնաժողովը: Խորհրդի անդամ է նաև Եվրահանձնաժողովի նախագահը: Խորհուրդը սահմանում է Եվրամիության զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները:
Եվրամիության խորհուրդն օժտված է գործադիր և օրենսդրական իշխանությամբ, որի համար էլ այն համարվում է որոշումներ ընդունող առանցքային մարմին: Յուրաքանչյուր իրավական ակտ պետք է արժանանա Եվրամիության խորհրդի հավանությանը:
Եվրահանձնաժողովը Եվրամիության բարձրագույն գործադիր մարմինն է. օժտված է նաև ածանցյալ օրենսդրական իրավասություններով: Նստավայրը Բրյուսելում է: Եվրահանձնաժողովն ունի 27 անդամ (յուրաքանչյուր երկրից՝ մեկական): Հանձնաժողովը ղեկավարում է նախագահը, որի թեկնածությունը պետությունների կամ կառավարությունների ղեկավարների առաջարկությամբ հաստատում է Եվրախորհրդարանը:
Եվրախորհրդարանն ունի 786 պատգամավոր, որոնք ընտրվում են անդամ-երկրների քաղաքացիներից՝ ուղղակի քվեարկությամբ: Խորհրդարանի հիմնական գործառույթը Եվրամիության բյուջեի հաստատումն է: Խորհրդարանն օժտված է նաև Հանձնաժողովին անվստահություն հայտնելու իրավասությամբ: Խորհրդարանի նիստերը գումարվում են Ստրասբուրգում և Բրյուսելում:
Եվրադատարանը դատական իշխանությունն իրականացնող մարմինն է, որը կարգավորում է անդամ-երկրների, հաստատությունների, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած վեճերը: Նստավայրը Լյուքսեմբուրգում է:
Վերահսկիչ պալատը Եվրամիության ֆինանսական վերահսկողությունն իրականացնող մարմին է: 
Կենտրոնական բանկը Եվրամիությունում եվրոյի գոտու միասնական դրամավարկային քաղաքականությունն իրականացնող ֆինանսական հաստատություն է: Նստավայրը Ֆրանկֆուրտում է:

   Եվրոպական ինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասերից է: Հայաստանը Եվրամիության հարևանության քաղաքականության ծրագրի մասնակիցներից է: Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության և համագործակցության համաձայնագիրն ստորագրվել է 1999 թ-ին, իսկ գործողությունների ծրագիրը՝ 2006 թ-ին: 
Ներկայումս Եվրամիության անդամ երկրներն են Ավստրիան, Բելգիան, Բուլղարիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Կիպրոսը, Հունաստանը, Հունգարիան, Մալթան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Չեխիան, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Ֆրանսիան: