Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Եվրոպայի խորհրդի դրոշը
Եվրոպայի խորհուրդը (Եվրախորհուրդ) քաղաքական միջկառավարական կազմակերպություն է, որի անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր եվրոպական պետություն, եթե ընդունում է իրավունքի գերակայությունը և երաշխավորում իր իրավասության ներքո գտնվող յուրաքանչյուր անհատի իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Եվրախորհրդի նպատակը մարդու իրավունքները, բազմակարծիք ժողովրդավարությունն ու իրավունքի գերակայությունը պաշտպանելն է, հասարակության իրազեկությունը բարձրացնելը և Եվրոպայի մշակութային ինքնության ու բազմազանության զարգացումը խթանելը, եվրոպական հասարակության առջև ծառացած մարտահրավերներին (խտրականությունն ու ատելությունը փոքրամասնությունների և այլազգիների նկատմամբ, անհանդուրժողականությունը, ահաբեկչությունը, կազմակերպված հանցագործությունն ու կոռուպցիան, թրաֆիկինգը, երեխաների նկատմամբ բռնությունը և այլն) ընդհանուր լուծումներ տալը, սատարելով քաղաքական, օրենսդրական և սահմանադրական բարեփոխումները՝ Եվրոպայում ժողովրդավարական կայունությունն ամրապնդելը: 
Եվրախորհուրդը հիմնադրվել է 1949 թ-ին և այժմ ներառում է 46 անդամ-պետություն: Հայաստանն անդամագրվել է 2001 թ-ին: Եվրախորհրդի կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Եվրախորհուրդն զբաղվում է եվրոպական հասարակության առջև ծառացած  կարևոր խնդիրներով` բացառությամբ պաշտպանության: Նրա աշխատանքային ծրագիրն ընդգրկում է մարդու իրավունքների, լրատվամիջոցների, առողջապահության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, տեղական ժողովրդավարության և համագործակցության, շրջակա միջավայրի ոլորտները: Պետությունների կառավարությունները, ազգային խորհրդարանները, տեղական ու տարածքային իշխանությունները Եվրախորհրդում ներկայացված են առանձին: 
Եվրախորհրդի որոշումները ներկայացնում է Նախարարների կոմիտեն, որի կազմում են բոլոր անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարները կամ մշտական ներկայացուցիչները: 2004 թ-ին Խորհրդարանական վեհաժողովը Թերրի Դեյվիսին 5 տարի ժամկետով ընտրել է գլխավոր քարտուղար: Եվրախորհուրդը ֆինանսավորում են անդամ-պետությունների կառավարությունները: Բյուջեի ներդրումները հաշվարկված են բնակչության թվին և տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

   Եվրոպայի խորհրդի պաշտոնական լեզուներն են անգլերենն ու ֆրանսերենը, սակայն որպես աշխատանքային լեզուներ օգտագործվում են նաև գերմաներենը, իտալերենն ու ռուսերենը:
   1987 թ-ի հունիսի 18-ին Եվրոպայի խորհուրդն ընդունել է հատուկ  բանաձև, որով դատապարտել է 1915 թ-ի հայերի կոտորածները Թուրքիայում` որպես կազմակերպված ցեղասպանություն: