Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ջութակ և կոնտրաբաս
Բալալայկա և կիթառ
Մանդոլին
Դաշնամուր
Շեփոր
Ֆլեյտա և հոբոյ
Բարիտոն
Հարվածային գործիքներ
Պարկապզուկ
Տուբա
Կլառնետ և սաքսոֆոն
Երաժշտական գործիքները նախատեսված են երաժշտական հնչյուններ ստանալու համար: Պայմանականորեն ընդունված է տարբերակել 
ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտական գործիքներ:

Ժողովրդական երաժշտական գործիքները կարևոր դեր ունեն ժողովուրդների երաժշտական կյանքում: Յուրաքանչյուր ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ երաժշտական գործիքները: Տարիների ընթացքում ժողովուրդների բազմակողմանի շփումների հետևանքով գործիքներն անցել են երկրից երկիր, հաճախ նույն գործիքը կամ նրա տարատեսակը պատրաստել են տարբեր ժողովուրդներ:  
XV դարից ժողովրդականից առանձնացել են պրոֆեսիոնալ երաժշտական գործիքները, որոնք համեմատաբար բարդ կառուցվածք և արտահայտչական ավելի հարուստ հնարավորություններ ունեն. դրանց տեխնիկային տիրապետելու համար անհրաժեշտ է տևական մասնագիտական ուսուցում: 
Պեղումներով հայտնաբերված նյութերը, ժայռերի, խաչքարերի, տապանաքարերի քանդականախշերը, միջնադարյան մանրանկարները, ինչպես նաև պատմիչների վկայությունները փաստում են, որ հին Հայաստանում ինչպես զանազան ծիսակատարությունների, այնպես էլ ռազմի երթի ժամանակ օգտագործվել են բազմաթիվ ու բազմատեսակ երաժշտական գործիքներ՝ բրոնզե զանգակներ, բոժոժներ, չխկչխկաններ, ծնծղաներ, դափ, թմբուկ, նաղարա, դհոլ և այլն: Գառնիի պեղումներով հայտնաբերվել է ոսկրե սրինգ, որը վերագրվում է 
մ. թ. ա. II հազարամյակին:
Ըստ յուրաքանչյուր երաժշտական գործիքի ձայներանգի, հնչման ուժգնության, նաև ձայնածավալի՝ գործիքները լինում են փողային, ստեղնավոր, լարային, հարվածային: Համեմատաբար ուշ է ստեղծվել էլեկտրական կամ էլեկտրոնային գործիքների խումբը (էմիրիտոն, իոնիկա, էլեկտրակիթառ և այլն), որը շարունակ լրացվում է նոր նմուշներով: 
Հայաստանում տարածված ժողովրդական փողային գործիքներից են եղջերափողը, սրինգն ու շվին, սուսուկն ու փեփուկը, թութակը, բազմափող սրինգն ու բլուլը, պարկապզուկն ու պկուն, դուդուկն ու զուռնան: Այս գործիքները պատրաստվել են փայտից, եղեգից, կենդանիների կաշվից, ոսկրերից ու եղջյուրներից և գործածվել են տարբեր առիթներով: Հնում եղջերափողը գործածվել է որսի, նավագնացության, պատերազմի ժամանակ: Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են, որոնց նվագով ուղեկցել են հոտը, ազդարարել տագնապ, զգուշացրել գայլերի հարձակման վտանգի մասին և այլն: Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել է նաև իր զգացմունքները՝ կարոտն ու վիշտը. հովվական մեղեդիներին տրվել են համապատասխան անուններ՝ «Արոտի մեղեդի», «Հովվի կանչը», «Գառների պար», «Հովվի վիշտը» և այլն:
Հայաստանում փողային գործիքների շարքում առանձնահատուկ է դուդուկը (կոչվում է նաև ծիրանափող), որը պատրաստվում է վայրի ծիրանենու կամ տանձենու փայտից: Նրա ջերմ, գեղեցիկ ձայներանգի շնորհիվ դուդուկահարների երկացանկում առավել շատ են քնարական մեղեդիները: 
Զիլ ու հնչեղ ձայնի շնորհիվ պարկապզուկն ու զուռնան դարձել են ժողովրդական բազմաթիվ տոնակատարությունների, լարախաղացների ելույթների, հարսանիքների և այլ հանդիսությունների անբաժան ուղեկիցներ:
Լարային կսմիթավոր գործիքներից են բամբիռը, տավիղը, վինը, սազն ու թառը, քանոնն ու ուդը, իսկ աղեղնավորներից՝ քամանն ու քամանչան: Այս գործիքներից շատերը նվագել են հայ գուսանական արվեստի հայտնի ներկայացուցիչներ Նաղաշ Հովնաթանն ու Սայաթ-Նովան, Ջիվանին ու Շերամը, Շիրինը, Հավասին, Աշոտը և ուրիշներ:
Հարվածային գործիքներից են ծնծղան, դափը, նաղարան ու դհոլը: Ներկայումս տարածված են դափն ու դհոլը: Դհոլը պատրաստում են այծի կամ հորթի, իսկ դափը` ձկան կաշվից, վերջինս մտնում է լարային երաժշտական գործիքների անսամբլի մեջ: Հաճախ դափ խփողը նաև անսամբլի մեներգիչն է:
Ժողովրդական երաժշտական գործիքների նվագախմբի ու մենակատարների համար ստեղծագործություններ են գրել բազմաթիվ հայ կոմպոզիտորներ:

Դուդուկ և զուռնա
Դհոլ և ծնծղա
Քանոն















Ժողովրդական երաժշտական գործիքներ


Քաման
Քամանչա
Թառ

Շվի