Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Երվանդունիների ժամանակաշրջանի ոսկե մեդալիոն  (մ. թ. ա. VI–V դարեր)
Երվանդունիները հայկական թագավորական և սատրապական տոհմ են. թագավորել են մ. թ. ա. VI–II դարերում: Ստեղծել են առաջին համահայկական պետությունը: Տոհմը կոչվում է 
հիմնադիր արքա Երվանդ Սակավակյացի անունով:

Քսենոփոնը և Մովսես Խորենացին որպես Երվանդունիների առաջին գահակալներ հիշում են Երվանդ Ա Սակավակյացին և նրա որդի Տիգրան Երվանդյանին: Պերգամոնյան հունարեն մի արձանագրության մեջ Հայաստանի սատրապ (կառավարիչ) Երվանդ Բ-ին վերագրված է բակտրիական ծագում, իսկ Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոս Ա Երվանդունու նախնիներին նվիրված արձանագրության մեջ Երվանդունիները դասվել են Դարեհ I Աքեմենյանի հաջորդների ցանկում: 
Երվանդ Բ-ն ամուսնացել էր Արտաքսերքսես II Աքեմենյանի դուստր Հռոդոգունեի հետ, այդ պատճառով նրա սերունդը մայրական գծով կարող էր համարվել Աքեմենյան: Ստրաբոնը Երվանդ Դ Վերջինին համարում է Դարեհ I-ի զինակից Հյուդարնեսի սերունդ, որը հիմք է տվել ենթադրելու, որ Դարեհ I-ը վերացրել է Երվանդունիների հին թագավորությունը և Հայաստանի սատրապ նշանակել Հյուդարնեսին, որի սերունդները ժառանգաբար իշխել են մինչև մ. թ. ա. III դարի վերջը և II դարի սկիզբը: Ենթադրվում է նաև, որ Հյուդարնեսը կամ նրա համանուն որդին իրենց իշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով խնամիացել են հայոց Երվանդունի տոհմի հետ: Մ. թ. ա. 331 թ-ին` Գավգամելայի ճակատամարտից հետո, երբ կործանվել է Աքեմենյանների տերությունը, Մեծ Հայքի զորքերի հրամանատար Երվանդ սատրապը (Երվանդ Գ) Հայաստանը հռչակել է անկախ և վերականգնել Երվանդունիների թագավորական իշխանությունը: Մ. թ. ա. մոտ III դարի կեսին սկզբնավորվել է Երվանդունիների թագավորության Ծոփք-Կոմմագենեի ճյուղը: Հայաստանի կենտրոնական և արևելյան մասերում իշխել է Երվանդ Դ Վերջինը:
Մ. թ. ա. III դարի վերջին Սելևկյան Անտիոքոս III Մեծ թագավորն իր տիրապետությունն է հաստատել Հայաստանում: Նա Մեծ Հայքում կառավարիչ-զորավար է նշանակել Արտաշեսին, որից սերել է Արտաշիսյան արքայատոհմը, իսկ Ծոփքում՝ Զարեհին: Մ. թ. ա. մոտ 200 թ-ին Երվանդ Դ Վերջինի սպանությունից հետո Հայաստանի մեծ մասում վերացել է Երվանդունիների իշխանությունը:
Երվանդունի արքայատան, այդ թվում՝ Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները հատել են դրամներ՝ իրենց պատկերներով, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենական մշակույթը:
   Երվանդունիների արքայացանկը

Երվանդ Ա Սակավակյաց (մ. թ. ա. մոտ 570–560-ական թթ.), Տիգրան Երվանդյան (մ. թ. ա. մոտ 560–535 թթ.), Հյուդարնես Ա (մ. թ. ա. VI դարի վերջ), Հյուդարնես Բ 
(մ. թ. ա. V դարի սկիզբ), Հյուդարնես Գ (մ. թ. ա. V դարի կես), Արտաշիր (մ. թ. ա. V դարի 2-րդ կես), Երվանդ Բ (մ. թ. ա. 404–360 ական թթ.՝ ընդհատումներով), Երվանդ Գ 
(մ. թ. ա. 331 – մոտ 300 թթ.), այնուհետև հաջորդել է անվան – անես վերջավորությամբ  մի գահակալ, ապա տոհմը տրոհվել է, Երվանդ Դ Վերջին (մ. թ. ա. III դարի վերջ – մոտ 200 թ.)