Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Զինվորական շքերթի տեսարաններ Երևանում և Ստեփանակերտում
Զինված ուժերը (ԶՈւ) պետության կարևորագույն զինված 
կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի 
անկախությունն ու անվտանգությունը պաշտպանելու համար:
ԶՈւ-ի սպառազինությունը պայմանավորված է տվյալ երկրի տնտեսական հզորությամբ:

Ժամանակակից ԶՈւ-ը կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, ռազմածովային նավատորմից, որոնք իրենց հերթին բաղկացած են զորատեսակներից, հատուկ զորքերից, ղեկավար (հրամանատարական) մարմիններից և թիկունքի ծառայությունից:
Ցամաքային զորքերը (կոչվում է նաև բանակ) բաղկացած են հետևակից, հրետանուց, կապի զորքերից, տանկային զորամիավորումներից, ճարտարագիտական և այլ զորքերից: 
Հետևակը զինված է ինքնաձիգներով, նռնակներով, նաև հրթիռներով: Հրետանին հետևակին օժանդակում է կրակով: Կապի զորքերը հավաքում են տեղեկություններ և հաղորդում հրամաններ: Տանկային զորամիավորումները լայնածավալ պատերազմների գլխավոր գրոհային միջոցներն են: Ճարտարագիտական զորքերը կառուցում են ճանապարհներ, կամուրջներ և երկաթուղիներ, վնասազերծում ականապատված դաշտերը, կազմակերպում զորքերի գետանցումը:
Ցամաքային զորքերում կան նաև դեսանտային զորքեր (գրոհային ու պարաշյուտային զորամասեր), բժշկական, մատակարարման (ինտենդանտային) և հետախուզական ստորաբաժանումներ, ռազմական ոստիկանություն: Տեխնիկական զորամասերը մյուս զորքերին մատակարարում են տեխնիկական անհրաժեշտ միջոցներ, իսկ տրանսպորտային զորամասերը նախատեսված են ռազմափոխադրական ինքնաթիռներով և ուղղաթիռներով, դեսանտային ավտոմեքենա-ամենագնացներով զորքերն արագ տեղափոխելու համար:
Ռազմաօդային ուժերը ներառում են մարտական և ուսումնամարտական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ (ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական, տրանսպորտային) և դրանք սպասարկող ու ղեկավարող անձնակազմերը: Մարտական ինքնաթիռներն օգտագործվում են և՜ պաշտպանության, և՜ հարձակման ժամանակ թշնամու զինվորներին, ամրություններն ու ռազմանավերը ռմբակոծելու, ռազմաօդային ուժերը վնասազերծելու և տեղանքը հետախուզելու համար: Ռազմաօդային ուժերի օգնությամբ կարելի է ոչնչացնել արդյունաբերական ձեռնարկություններ, ճանապարհներ ու երկաթուղիներ և թուլացնել թշնամու մարտունակությունը:
Ռազմածովային ուժերն օգտագործվում են հակառակորդի ռազմանավերը, սուզանավերն ու ավիակիրները հայտնաբերելու և ոչնչացնելու, ինչպես նաև ցամաքային նշանակետերը խոցելու համար:
Ռազմածովային նավատորմում կան նաև զորք ու տանկեր փոխադրող դեսանտանավեր և բեռներ ու սարքավորումներ տեղափոխող նյութատեխնիկական ապահովման նավեր: 
ՀՀ պաշտպանության նախարարությունն ստեղծվել է 1991 թ-ի հունվարի 28-ին՝ նշանավորելով հայոց ազգային բանակաշինության նոր փուլ, որը շարունակվում է մինչև օրս: ՀՀ Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ ԶՈւ-ն համալրում են 18 տարին լրացրած երիտասարդների զինակոչի, ինչպես նաև պայմանագրային ծառայության միջոցով, իսկ ժամկետային ծառայությունը սահմանված է 2 տարի:
ՀՀ ԶՈւ-ն կազմված են ցամաքային զորքերից, ռազմաօդային ուժերից, hակաօդային պաշտպանության զորքերից և սահմանապահ զորքերից:
ՀՀ ԶՈւ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը ՀՀ նախագահն է, ԶՈՒ-ն գլխավորում է պաշտպանության նախարարը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պաշտպանում է ԼՂՀ Պաշտպանական բանակը: 
1993 թ-ի նոյեմբերի 10-ից շարունակվում է ԼՂՀ Պաշտպանական բանակի կայացումը՝ որպես հայոց բանակաշինության կարևոր մաս: