Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թամանյան Ալեքսանդր
1878 թ., ք. Եկատերինոդար (այժմ՝ Կրասնոդար), Ռուսաստան
1936 թ., Երևան 
(թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում)
Ա. Թամանյանի հուշարձանը Երևանում (1974 թ., քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան)
Շչերբատովի տունը Մոսկվայում  (1911–13 թթ., ճարտարապետ` 
Ա. Թամանյան)
Երևանի օպերայի և բալետի թատրոնի շենքը (1926–53 թթ.)
ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Ալեքսանդր Թամանյանը հայ նոր 
ճարտարապետության հիմնադիրն է: Նրա ստեղծագործությունը նոր ուղի է բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման և նորի ստեղծման համար՝ սկզբնավորելով 
ճարտարապետական թամանյանական դպրոցը:

Ալեքսանդր Թամանյանը սովորել է ծննդավայրի ռեալական դպրոցում: 1904 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Թագավորական գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը: 
Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն է (1906 թ.): Նրա նախագծով 1907–13 թթ-ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը` Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ քաղաք Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո) որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ: 
1914 թ-ին Թամանյանն ընտրվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս,  1917 թ-ին` ակադեմիայի խորհրդի նախագահ (փոխնախագահի իրավունքով): 1919 թ-ին տեղափոխվել է Երևան, իսկ 1921 թ-ին՝ Իրան (Թավրիզում հիմնադրել է գեղարվեստի ստուդիա), 1923 թ-ին հրավիրվել է Հայաստան: Նրա ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը: Թամանյանը գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան (բացվել է 2007 թ-ին): 
1934 թ-ին ճարտարապետն սկսել է «Մեծ Երևանի» (500 հզ. բնակչի համար) հատակագծումը, որը մնացել է անավարտ: 1925–33 թթ-ին Թամանյանը կազմել է նաև Գյումրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) և այլ բնակավայրերի հատակագծերը: Նրա նախագծով Երևանում կառուցվել են բժշկական ինստիտուտի անատոմիկումի,  անասնաբուծական-անասնաբուժական, ֆիզիոթերապևտիկ, պոլիտեխնիկական (այժմ՝ ճարտարագիտական համալսարան) ինստիտուտների, աստղադիտարանի, հանրային (այժմ` Ազգային) գրադարանի շենքերը, առաջին ջրէկը և այլն: Թամանյանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը և Օպերայի ու բալետի թատրոնի (սկզբում կոչվել է Ժողտուն) շենքը, առանձնանում են իրենց հորինվածքային բարձր հատկանիշներով. թատրոնի շենքը երկդահլիճ է` մեկ ընդհանուր բեմով, ըստ մտահղացման` դահլիճների և բեմի փոխակերպման հնարավորությամբ (1937 թ-ին նախագիծն արժանացել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ ոսկե մեդալի): Կառավարական տունը և թատրոնի շենքը կանխորոշել և
Հայաստանի Հանրապետության Կառավարության շենքը (1926–41 թթ.)
պայմանավորել են Երևանի քաղաքաշինական կարևորագույն հանգույցների՝ նախ` Հանրապետության հրապարակի համալիրի, ապա՝ թատրոնի շրջակա տարածքի և Հյուսիսային պողոտայի լուծումները:
Թամանյանի անունով Երևանում կոչվել են փողոց, որտեղ կանգնեցվել է նրա հուշարձանը, Հայաստանի ճարտարապետների տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ:

«Նա տեսել է արևային մի 
քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի 
կապույտ կողին նկարած 
Արևային ժամացույց՝ 
քարտե՜զն ահա քաղաքի, -  
Պողոտաներ, փողոցներ՝ 
բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, 
գրանիտյա մի բագին»:
Եղիշե Չարենց

«Նա տեսել է արևային մի 
քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի 
կապույտ կողին նկարած 
Արևային ժամացույց՝ 
քարտե՜զն ահա քաղաքի, -  
Պողոտաներ, փողոցներ՝ 
բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, 
գրանիտյա մի բագին»:
Եղիշե Չարենց
«Ճարտարապետությունը քարե սիմֆոնիա է»:
Ալեքսանդր Թամանյան
«Նա տեսել է արևային մի 
քաղաք...
Ինչպես մաքուր մարմարի 
կապույտ կողին նկարած 
Արևային ժամացույց՝ 
քարտե՜զն ահա քաղաքի, -  
Պողոտաներ, փողոցներ՝ 
բոլորաձիգ երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, 
գրանիտյա մի բագին»:
Եղիշե Չարենց