Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի շենքը և ցուցանմուշներից
Բեռլինի Նոր ազգային պատկերասրահի շենքը (հիմնադրվել է 1968 թ-ին) և «Աղեղնավորը» (1966 թ., քանդակագործ` Հենրի Մուր) քանդակը  պատկերասրահի բակում
«Յանուշ Կորչակը երեխաների հետ» հուշարձանը (քանդակագործ՝ Բորիս Սակցիր) Երուսաղեմի Հոլոքոստի և հերոսականության ազգային թանգարանի հուշահամալիրում (հիմնադրվել է 1953 թ-ին)
Բրյուսելի Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարանի շենքը (հիմնադրվել է 1801 թ-ին) և թանգարանի ցուցանմուշ` Հանս Մեմլինգի «Սբ Սեբաստիանի տանջանքները» (1470-80 թթ.) կտավը
Թեհրանի Ապակու և 
խեցեգործության 
թանգարանի շենքը
«Էրեբունիե պատմահնագիտական արգելոց-թանգարանի 
շենքի մուտքը` Արգիշտի արքայի հարթաքանդակով 
Երևանի պատմության թանգարանի շենքի մուտքը` մայրաքաղաքի` Ալեքսանդր Թամանյանի  հատակագիծ-հարթաքանդակով

Թանգարանը գիտամշակութային հիմնարկ է, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում և հանրությանն է ներկայացնում բնապատմական, նյութական ու հոգևոր մշակույթի արժեքները: Թանգարանների ֆոնդերում հիմնականում պահվում են իրեր, գրավոր աղբյուրներ և արվեստի ստեղծագործություններ:

Ժամանակակից գիտական դասակարգմամբ՝ թանգարանները, ըստ տիպերի, լինում են գիտահետազոտական և ուսումնական, մասնագիտացված՝ պատմության, բնագիտության, բնապահպանության, արվեստի, գրականության, տեխնիկայի և այլն: Թանգարանների նախատիպերը երևան են եկել հասարակության զարգացման այն փուլում, երբ առարկաների բնատիպերը սկսել են պահպանել որպես վավերական վկայություններ և գեղագիտական արժեքներ: Այդպիսիք էին Հին Եգիպտոսի տաճարների հավաքածուները (մ. թ. ա. III հազարամյակ), Կնոսի պալատի պահոցը Կրետե կղզում (մ. թ. ա. XVI դար), Նինվեի պալատի գրադարանը (մ. թ. ա. VII դար) և այլն: 
Վերածննդի շրջանում Եվրոպայում արվեստի հուշարձանները պահպանելու նպատակով կենտրոնացրել են թանգարաններում: Թանգարանային գործն առավել զարգացել է XVI–XVII դարերում: Մեծ հռչակ են ունեցել պալատական հավաքածուները՝ կունստկամերները (թանգարան): Այդ շրջանում են ստեղծվել նաև անտիկ արվեստի հուշարձանների հավաքածուները Ֆլորենցիայում, Հռոմում, Դրեզդենում: Եվրոպայի և Ամերիկայի այժմյան թանգարանների զգալի մասն ստեղծվել է XVIII–XIX դարերում: Աշխարհի խոշորագույն թանգարաններից են Բրիտանական թանգարանը (1753 թ.)՝ Լոնդոնում, Լուվրը (1793 թ.)՝ Փարիզում, Պրադոյի գեղարվեստի թանգարանը (1819 թ.)՝ Մադրիդում, Մետրոպոլիտեն թանգարանը (1870 թ.)՝ Նյու Յորքում, Գեղարվեստապատմական թանգարանը (1891 թ.)՝ Վիեննայում, Էրմիտաժը (1764 թ.)՝ Սանկտ Պետերբուրգում, Տրետյակովյան պատկերասրահը (1856 թ.), Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանը (1912 թ.)՝ Մոսկվայում և այլն:
Հայաստանում թանգարանների նախատիպեր եղել են դեռևս մ. թ. ա. IX–VI դարերում: Արվեստի կոթողներ էին ժողովված քաղաք-ամրոցներ Տուշպայում, Մուսասիրում, Էրեբունիում (Արինբերդ), Թեյշեբաինիում (Կարմիր բլուր) կառուցված տաճարներում: Հետագայում յուրատեսակ թանգարան-ավանդատներ են դարձել հին հայկական հեթանոսական տաճարները և արքայական պալատները: Նշանավոր էր  Անահիտ աստվածուհու տաճարը Երզնկայում: Ժամանակակից թանգարանների նախատիպերն ստեղծվել են միջնադարում: Պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին հիշատակում է 3 տիպի թանգարան՝ արքունի, իշխանական տների և եկեղեցական: Մեծ վանքերը՝ Սանահինը, Հաղպատը, Հավուց թառը, ունեին հատուկ գանձատներ, որոնք նույնպես թանգարաններ էին: XIX–XX դարերում ստեղծվել են նոր թանգարաններ: 1846 թ-ին Խաչատուր Աբովյանը Երևանի գավառական դպրոցին կից հիմնել է հնությունների կաբինետ-թանգարան: 
Թանգարաններ են ստեղծվել նաև Վասպուրականի Վարագա վանքում (1858 թ.), Էջմիածնում (1868 թ.), Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի պատրիարքարաններում, Վենետիկի Սբ Ղազար կղզում և այլուր: XIX դարի վերջին և XX դարի սկզբին  հիմնադրվել են «Հայրիկյան» (Էջմիածնում), Ազգագրական-հնագիտական (Թիֆլիսում, 1922 թ-ին տեղափոխվել է Երևան), Անիի (1904–09 թթ.) թանգարանները:
Այժմ Հայաստանում գործում են բազմաթիվ թանգարաններ. խոշորագույններն են Հայաստանի պատմության, Հայաստանի ժամանակակից արվեստի,  Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական, Ժողովրդական արվեստի, Գեղագիտության ազգային կենտրոնի մանկական ստեղծագործության և այլ թանգարաններ, Հայաստանի ազգային պատկերասրահը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Այդ թանգարաններում հավաքված են հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին վերաբերող բազմաթիվ ուշագրավ ցուցանմուշներ և արվեստի գործեր: 
Թանգարանի ուրույն տեսակ են գիտության, արվեստի և գրականության անվանի գործիչների տուն-թանգարանները, որտեղ պահվում են նրանց անձնական իրերը, ձեռագրերն ու ստեղծագործությունները. այսպիսիք են Խաչատուր Աբովյանի (Քանաքեռում), Հովհաննես Թումանյանի (Դսեղում), Ավետիք Իսահակյանի (Երևանում և Գյումրիում), Եղիշե Չարենցի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ջիոտտոյի (Գևորգ Գրիգորյան), Սիլվա Կապուտիկյանի (բոլորը` Երևանում) և այլ տուն-թանգարաններ: 
 Լինում են նաև բացօթյա (պեղումների ժամանակ հայտնաբերված հնագույն բնակատեղիներ, օրինակ՝ «Էրեբունի» թանգարանը), տարբեր բնակավայրերի պատմաճարտարապետական (արժեքավոր  առանձին արգելավայր-հատվածներ, օրինակ` Գյումրիում ու Դիլիջանում) և այլ թանգարաններ:
Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թ-ին: Թանգարանում պահվում է շուրջ 88 հզ. նմուշ, որոնք վերաբերում են Երևանի պատմությանը, նյութական և հոգևոր մշակույթին՝ մ. թ. ա. VIII դարից մինչև նորագույն ժամանակաշրջանը: Թանգարանում են պահվում նաև Գևորգ Բաշինջաղյանի, Փանոս Թերլեմեզյանի, Մարտիրոս Սարյանի, Հակոբ Կոջոյանի, Ֆրանց Ռուբոյի երևանյան թեմաներով  մի շարք կտավներ: Ունի 4 ցուցասրահ:
Երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937 թ-ին՝ պրոֆեսոր Հովհաննես Կարապետյանի նախաձեռնությամբ (1943 թ-ին կոչվել է նրա անունով): Թանգարանում պահվում են 10 հզ-ից ավելի նմուշներ, որոնց մեծ մասը ՀՀ  բնատարածքից է: Ցուցադրվում են ՀՀ և այլ երկրների օգտակար հանածոներ, կենդանական և բուսական աշխարհների  բրածո նմուշներ, քարտեզներ:
Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է 1952 թ-ին (մինչև 1960 թ.` Հանրապետական բնագիտական թանգարան): Ունի 7500 նմուշ, 4 ցուցասրահ, որոնցից մեկը նվիրված է թեհրանահայ բարերար Լևոն Ահարոնյանին (2002–04 թթ-ին վերանորոգել է թանգարանի շենքը, նվիրել Իրանի կենդանական աշխարհի 108 նմուշ): Թանգարանում պահվում են Հայաստանի կենդանական և բուսական աշխարհների նմուշներ: 1991 թ-ից Գյումրիում գործում է թանգարանի մասնաճյուղը:
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը հիմնադրվել է 1953 թ-ին՝ գրականության, թատերական թանգարանների և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական կաբինետի հավաքածուի հիման վրա: Թանգարանում պահվում են գրականության, հասարակական, մշակութային գործիչների, ստեղծագործական կազմակերպությունների և զանազան միավորումների շուրջ 1000 անհատական ֆոնդեր և հավաքածուներ (1 մլն նմուշ): Թանգարանն ունի նաև հնատիպ գրքերի և մամուլի հարուստ հավաքածու: Այստեղ ձայնագրվում է գրականության և արվեստի գործիչների խոսքը: 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը հիմնադրվել է 1968 թ-ին: Թանգարանի 5 բաժնում պահվում է 1936 նմուշ՝ հիմնականում մ. թ. ա. VIII–V դարերի, կան նաև մ. թ. ա. VIII–I դարերի գտածոներ՝ պեղված Երևանից և Կարմիր բլուրից, V–IV դարերի պտյակներ (ռիտոն), դրամներ, նաև արձանիկներ, զարդեր, կնիքներ, որմնանկարներ, տաճարներին նվիրաբերված նմուշներ և այլ իրեր: 
Ռուսական արվեստի թանգարանը հիմնադրվել է 1984 թ-ին՝ բժիշկ Արամ Աբրահամյանի՝ Հայաստանին նվիրաբերած գեղանկարչական հավաքածուի հիման վրա: Թանգարանն ունի 8 ցուցասրահ, գեղանկարչության և
Մադամ Տյուսոյի մոմե արձանների թանգարանի շենքը Լոնդոնում
դեկորատիվ-կիրառական արվեստի 333 ցուցանմուշ: Թանգարանում պահվում են Միխայիլ Վռուբելի, Վասիլի Սուրիկովի, Վալենտին Սերովի, Միխայիլ Լարիոնովի, Նիկոլայ Ռյորիխի, նաև Գևորգ Բաշինջաղյանի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի, Մինաս Ավետիսյանի  ստեղծագործություններից: 



Հայաստանի բնության պետական թանգարանում
Երկրաբանական թանգարանի ցուցանմուշներից
Ռուսական արվեստի թանգարանի ցուցասրահներից