Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Տեսարան «Քառասունմեկ. OPUS POST»  ներկայացումից և Մոսկվայի Անտոն Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի շենքը
Փարիզի «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնի շենքը
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը
Տեսարաններ Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետի 
(1942 թ., Երևանի երաժշտական 
կոմեդիայի թատրոն)
Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» 
(1935 թ., Երևանի Գ. Սունդուկյանի անվան 
թատրոն)
«Մեծ աշխարհի մեր անկյունը» (ըստ Հրանտ 
Մաթևոսյանի երկերի, 1982  թ., Երևանի 
դրամատիկական թատրոն)
Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Ա՛խ, ներվեր, 
ներվեր» (1969  թ., Գյումրիի դրամատիկական 
թատրոն)

Թատրոնն արվեստի տեսակ է, որն արտահայտվում է հասարակության առջև դերասանի խաղով պայմանավորված բեմական գործողությամբ:  Թատերական ներկայացումը գրական երկի և բեմական գործողության համադրությամբ ստեղծվող իրականություն է:

«Թեատրոն» բառը հունարեն է. նշանակում է հանդիսավայր, ներկայացում: Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի անմիջական կրողը դերասանն է. նա գրական երկի հերոսներին անձնավորում, կերպավորում է բեմական խոսքի, դիմախաղի և շարժման միասնությամբ: 
Դերասանի պրոֆեսիոնալ արվեստը ձևավորվել է և զարգացել Հին Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Հին Հունաստանի թատրոններում:
Հայ իրականության մեջ դերասանի արվեստի ավանդույթներն սկզբնավորվել են մ. թ. ա. II–I դարերում: Նորագույն թատրոնը բնորոշվում է նաև ռեժիսորի արվեստով. նա գրական երկի բեմադրման ողջ ընթացքի ղեկավարն է: Ռեժիսորը  բեմական արտահայտչամիջոցներով բացահայտում է երկի գաղափարը` ըստ իր մտահղացման:
Պատմական զարգացման ընթացքում, որպես թատրոնի հիմնական տիպ և թատերական համակարգ, ստեղծվել է դրամատիկական արվեստն իր գաղափարաբովանդակային հիմքով՝ թատերագրությամբ (դրամա): Թատրոնը տարակառույց (սինկրետիկ) արվեստ է, որի բաղադրիչները՝ օպերան, բալետը, մնջախաղը, տիկնիկային թատրոնը, կրկեսը, զարգացման ավելի ուշ շրջաններում՝ XVI–XVII դարերում, մշակվել և դարձել են բեմարվեստի ինքնուրույն տեսակներ: Թատերարվեստի նախատիպեր են  հնագույն կրոնապաշտամունքային խաղերն ու արարողությունները, երգային-վիպական բանահյուսության ավանդման ձևերը, որոնք սկզբնավորվել և զարգացել են Միջագետքի և առաջավորասիական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: 
Դրամայի և թատերական ներկայացման նախնական ձևը խմբերգային բանաստեղծությունն էր, որը մ. թ. ա. VI–V դարերում Հին Հունաստանում վերաճել է գրական թատրոնի: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III–I դարեր) թատրոնում խմբերգային տարրը, նվազելով, իր տեղը զիջել է գործողությանը: Հունական դրամայի անկումից հետո թատրոնը և դրամատուրգիան զարգացել են Հռոմում՝ որպես քաղաքական ողբերգություն և կենցաղային կատակերգություն: Անտիկ թատրոնի հին ու նոր ձևերը տարածվել են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդեսիայում, Արտաշատում, Տիգրանակերտում և այլուր: 
Ըստ Պլուտարքոսի՝ Հայոց Տիգրան Բ Մեծ արքան մ. թ. ա. 69 թ-ին թատրոն է կառուցել մայրաքաղաք Տիգրանակերտում: Տիգրան Բ-ի ստեղծած թատերական ավանդույթն Արտաշատում շարունակել է որդին՝ Արտավազդ Բ-ն, որը գրել է ողբերգություններ:
Հելլենական քաղաքակրթության անկումից հետո ձևավորվել է միջնադարյան թատրոնը Ասորիքում, Բյուզանդիայում, Հայաստանում (III–X դարեր): Ինքնատիպ թատերական համակարգեր են ձևավորվել և զարգացել Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, իսկ X դարից եվրոպական երկրներում լայնորեն տարածվել է շրջիկ հրապարակային թատրոնը: XII–XV դարերում Եվրոպայում զարգացել է հոգևոր դրաման և մինչև XVI դարը գրական թատրոնի հիմնական տիպն էր:
Թատրոնը զարգացման նոր աստիճանի է հասել Վերածնության դարաշրջանում: Եվրոպական որոշ երկրներում վերաիմաստավորվել են անտիկ և հելլենական թատրոնի գեղագիտությունը և հումանիստական ոգին, զարգացել է գեղարվեստական նոր աշխարհայացք, որը պայմանավորել է թատերական մտածողության ամբողջ հետագա ընթացքը: XIX դարի 1-ին կեսին մեծացել է դերասանի՝ որպես կենտրոնաձիգ ուժի, նշանակությունը:
Հայ իրականության մեջ միջնադարից հետո թատրոնը նորովի սկզբնավորվել է XVII–XVIII դարերում՝ Լվովի հայկական կաթոլիկական և Վենետիկի Մխիթարյան դպրոցներում: 
Հայկական առաջին պրոֆեսիոնալ թատրոններն ստեղծվել են Կոստանդնուպոլսում («Արամյան թատրոնը», 1846 թ., «Արևելյան թատրոնը», 1861 թ.) և Թիֆլիսում (Հայոց դրամատիկական թատրոնը, 1863 թ.): 
Հայկական նոր թատրոնը զարգացել է այն երկրներում (Լեհաստան, Ռուսաստան, Եգիպտոս, Իտալիա և այլուր), որտեղ ժամանակի ընթացքում առաջացել են  հայկական գաղթավայրեր:
XX դարում Հայաստանի առաջին պետական թատերական հաստատությունը Երևանի Առաջին պետթատրոնն էր (այժմ՝ Ազգային ակադեմիական թատրոն Գաբրիել Սունդուկյանի անվան), որը հիմնադրվել է 1921 թ-ին: 1920-ական թվականներից կազմակերպվել են Գյումրիի, Վանաձորի, Ստեփանակերտի դրամատիկական, Երևանի և Գյումրիի տիկնիկային, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնները: 1970–80-ական թվականներից Երևանում գործում են մնջախաղի, կամերային, Հենրիկ Մալյանի անվան և այլ թատրոններ: 
1957 թ-ից գործել է հեռուստաթատրոնը: 
1990-ական թվականներին Հայաստանում կատարված վերափոխումներն արտացոլվել են նաև թատրոնում. երկրում անկախության հաստատումը թատերական գործիչներին ազատ ստեղծագործելու հնարավորություն է ընձեռել:
Երևանում բացվել են նոր՝ Համազգային, Երաժշտական կամերային, «Մետրո» դրամատիկական, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական, «Ագուլիս» տիկնիկային և այլ թատրոններ:
Հայկական թատերախմբեր են գործում նաև Սփյուռքում՝ Լիբանանում՝ «Փափազյան թատերախումբը», Սիրիայում՝ «Ադամյան թատերախումբը», Լոս Անջելեսում՝ «Մհեր Մկրտչյան թատերախումբը», «Վարդան Աճեմյան թատերախումբը», Նյու Յորքում՝ Համազգայինի թատերախումբը և այլն:
Տեսարաններ Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես» (1982 թ., 
Վանաձորի դրամատիկական 
թատրոն)
Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և ուրախանալ» (1982 թ., Երևանի կամերային թատրոն)
Բերտոլդ Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» (1984 թ., Երևանի 
ռուսական թատրոն) պիեսների 
ներկայացումներից
Վիլյամ Շեքսպիրի «Մեծ աղմուկ ոչնչից» 
(1982 թ., Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն) պիեսների ներկայացումներից