Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Թարիվերդիև Միքայել
1931 թ., Թիֆլիս
1996 թ., Սոչի 
(թաղված է Մոսկվայում)
Կոմպոզիտոր, ՌԴ ժողովրդական արտիստ, 
ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Միքայել Թարիվերդիևն իր ստեղծագործությամբ թարմ շունչ, հուզականություն և 
քնարականություն է հաղորդել խորհրդային կինոերաժշտությանը, ինքնատիպ ռոմանսներով հարստացրել երգարվեստը:

Միքայել Թարիվերդիևը սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, 1957 թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը (ղեկավար՝ Արամ Խաչատրյան): Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում: Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների` 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»` Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով: 
Թարիվերդիևը կինոյում ստեղծագործել է 1958 թ-ից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը.  լավագույններից են՝ «Եղջերու Արքան» (1970 թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973 թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973 թ.), «Ճակատագրի հեգնանքը կամ Բաղնիքդ անուշ» (1976 թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլն: Գրել է երաժշտություն  նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար:
Թարիվերդիևն արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին (3 անգամ), Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին: 1997 թ-ին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը: 
1999 թ-ից` 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է   երգեհոնահարների` Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթ: