Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Իսպանիայի և Հնդկաստանի քարայրերի ժայռապատկերներից 
Հայկական լեռնաշխարհում հայտնաբերված ժայռապատկերներ 

Ժայռապատկերները քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի 
մակերեսներին փորագրված կամ նկարված հնագույն պատկերներ ու տեսարաններ են, 
որոնք արվել են հին քարի դարից մինչև միջնադար:

Ժայռապատկերն անվանում են նաև իծագիր կամ պետրոգլիֆ (հունարեն է՝ կազմված «քար» և «փորագրել» կամ «քանդակել» բառերից): Ժայռապատկերներ հայտնաբերվել են բազմաթիվ երկրներում: Դրանց կատարման տեխնիկան բազմազան է՝ հանքային ներկերով արված բազմագույն նկարներից մինչև տարբեր որակի ուրվագծային պատկերներ ու հարթաքանդակներ: Ֆրանսիայի, Իսպանիայի, Իտալիայի, Աֆրիկայի, Սկանդինավյան թերակղզու, Ուրալի, Հայաստանի, Վրաստանի, Միջին Ասիայի ժայռապատկերներին բնորոշ են տեղի կենդանիների՝ բիզոն, արջ, մամոնտ, ձի և այլն, երբեմն՝ մարդկանց պատկերներ, որսի, ռազմի, ձկնորսության, ծիսական և այլ  տեսարաններ: 
Հայկական լեռնաշխարհում (Արագած, Գեղամա լեռներ, Սյունիքի Ուղտասարի լանջեր) հայտնաբերվել են մ. թ. ա. VII–II հազարամյակների բազմաթիվ ժայռապատկերներ: Քարերին ու ժայռերին բնիկ ցեղերի թողած հարուստ ու բազմազան պատկերներով, զանազան տեսարաններով, երկնային ուժերի 
վերաբերյալ պատկերացումների հորինվածքներով առատ ժայռապատկերները հարուստ նյութ են պարունակում տվյալ դարաշրջանի մարդու նյութական ու հոգևոր կյանքի, երկրի հնաբնակների կենցաղի, պաշտամունքի, սովորույթների, արվեստի մասին և ունեն կարևոր նշանակություն` որպես պատմական սկզբնաղբյուրներ: Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ ժայռապատկերներն ունեցել են մոգական, հմայական կամ պաշտամունքային նշանակություն: Դրանք հիմք են տալիս ենթադրելու, որ նախամարդը երկնային մարմինների մասին ունեցել է յուրօրինակ պատկերացումներ: