Այբուբեն
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
Արագ Որոնում


Ժողովրդական արվեստի թանգարանի շենքը Երևանում 
Գոտիներ (1875–1915 թթ., մետաքսաթել գործվածք)
Ժողովրդական արվեստի թանգարանի ցուցադրություններից
Աղաման (1919 թ., փայտ, գործ` Մեսրոպ Ավագյանի)
Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանը 
հիմնադրվել է 1978 թ-ին՝ նկարիչ Հովհաննես Շարամբեյանի նախաձեռնությամբ, հայկական ժողովրդական 
կերպարվեստի ու դեկորատիվ-կիրառական արվեստի ավանդույթները պահպանելու և շարունակելու նպատակով:

Ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է Երևանի ժողովրդական ստեղծագործության տան (գործել է մինչև 1992 թ.) մշտական գործող ցուցահանդեսի հիման վրա: Թանգարանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ուրֆայի, Մարաշի, Սվազի, Վան-Վասպուրականի և այլ դպրոցների ավելի քան 12 հզ. նմուշ: Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է ժամանակակից ժողովրդական վարպետների աշխատանքներով, սփյուռքահայության նվիրատվություններով: Ցուցադրված են գեղանկաչության, ասեղնագործության, արծաթագործության, խեցեգործության, փայտի և մետաղի փորագրության նմուշներ,  քարե, ոսկրե քանդակազարդ  իրեր, գորգեր ու կարպետներ: Թանգարանն ունի ֆոնդապահոցներ, 4 մշտական ու 2 ժամանակավոր ցուցադրության սրահներ,  գիտական, ցուցահանդեսների կազմակերպման և այլ բաժիններ: 
Ժամանակակից արվեստի բաժնում ներկայացված են ինքնուս նկարիչներ Հաբեթնակ Բաբայանի, Ասատուր Ճերմակյանի, Գևորգ Ոսկանյանի, Հարություն Աթոյանի, Գերասիմ Ամիրյանի, Հովհաննես Համբարձումյանի, քանդակագործ Արտաշես Պետրոսյանի,   դեկորատիվ-կիրառական արվեստի բաժնում՝  Վահան Հացագործյանի, Հակոբ Ազատյանի, Հրաչիկ  Ստեփանյանի, Կարապետ Նորաշխարհյանի, Սահակ Սահակյանի, Արծրուն Բերբերյանի, Էդուարդ Ղազարյանի, Ռաֆիկ Բադալյանի, Սոնա Գարամանյանի, Մարի Համալյանի և ուրիշների գործերից: 
Թանգարանը ոչ միայն հավաքում, պահպանում, ուսումնասիրում, ցուցադրում է ժողովրդական արվեստի ստեղծագործություններ, այլև օգնում է ժողովրդական վարպետներին, մշակութային կապեր հաստատում արտերկրի համանման հաստատությունների հետ, ցուցահանդեսներ կազմակերպում տարբեր քաղաքներում: Մասնաճյուղեր ունի Երևանում (փայտարվեստի) և Դիլիջանում: Թանգարանը 2008 թ-ին կոչվել է Հովհաննես Շարամբեյանի անունով:
Գդալկախիչ (1983 թ., փայտ, գործ` Ռուբեն 
Հախվերդյանի)
Ապարանջան (1983 թ., արծաթ,  նռնաքար, 
մանրարուրք, գործ` 
Սերյոժա Թանդիլյանի)
Վզնոց (1962 թ., արծաթ, նռնաքար, մանրարուրք, գործ` Վլադիմիր 
Ալեքսանյանի)