Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, աճպարար Հարություն Հակոբյանը 
Սոս Պետրոսյանը ելույթի պահին
Ժոնգլյոր Հմայակ Հակոբյանը ելույթի պահին
Ժոնգլյորը թափառաշրջիկ դերասան ու երաժիշտ էր միջնադարյան Ֆրանսիայում և Իսպանիայում, ներկայումս կրկեսի արտիստ է:

«Ժոնգլյորը» ֆրանսերեն է. նշանակում է կատակաբան, զվարճաբան: Ժոնգլյորի արվեստի ակունքները կապված են ժողովրդական երկրագործական ծեսերի և խաղերի հետ: Նրանք հանդես են եկել որպես երգիչներ, երաժիշտներ, աճպարարներ: XI դարից դառնալով պրոֆեսիոնալ կատարողներ՝ համախմբվել են քաղաքներում, իսկ XIII դարից որոշ երկրներում միավորվել են «Եղբայրություն» կազմակերպության մեջ: Երկար ժամանակ ժոնգլյորները եղել են աշխարհիկ երաժշտության միակ ներկայացնողներն ու մասնագետ նվագածուները: Ժոնգլյորները կոչվել են նաև հիստրիոններ (վաղ միջնադարում` ժողովրդական թափառաշրջիկ դերասաններ): Ժոնգլյորին արվեստով նման են շպիլմանները՝ Գերմանիայում, ֆրանտները՝ Լեհաստանում, սկոմորոխները՝ Ռուսաստանում, մենեստրելները՝ Անգլիայում և Ֆրանսիայում, գուսանները` Հայաստանում: 
Ժոնգլյորների արվեստի հիման վրա ստեղծվել է կրկեսային ժանրը` ժոնգլյորությունը: Կրկեսում ժոնգլյորը մի քանի առարկայով (գնդակներ, գլխարկներ, մականներ, ջրով լի ամաններ, օղակներ և այլն) ձեռնածություն անող արտիստն է: Կրկեսի այս ժանրը գոյություն է ունեցել Հին Եգիպտոսում, Հին Չինաստանում, Հին Հունաստանում և Հին Հռոմում: Ժոնգլյորները հանդես են գալիս միայնակ, զույգերով կամ խմբով:
Ժոնգլյորությունը պահանջում է արագ շարժումներ, որոնք մշակվում են տևական փորձերի շնորհիվ:
Հայկական կրկեսում տարբեր տարիների այդ ժանրում են ստեղծագործել Նազի Շիրայը, Ռազմիկ Նիկողոսյանի ժոնգլյորների խումբը: Ձեռնածու Սոս Պետրոսյանն իր «Հայկական ժողովրդական խաղեր» համարում օգտագործել է դհոլներ, զուռնա, դուդուկ և երաժշտական այլ գործիքներ: Հետագայում այդ համարն ավելի կատարելագործել է Սոս Պետրոսյան-կրտսերը: Աճպարարությունը նույնպես կրկեսային ժանր է` ժոնգլյորության տարրերով: Հանրաճանաչ են աճպարար-ձեռնածու, ԽՍՀՄ ժողովըրդական արտիստ Հարություն Հակոբյանը (1918–2005 թթ.) ու նրա որդին` Հմայակ Հակոբյանը (ծնվ. 1956 թ.), և ուրիշներ: