Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Ժուկով Գեորգի 
Կոնստանտինովիչ
1896 թ., գ. Ստրելկովա, Կալուգայի մարզի 
Ուգոդսկո-Զավոդսկոյ շրջան (Ռուսաստան)
1974 թ., Մոսկվա 
(թաղված է Կրեմլի 
պատի տակ)
Գ. Ժուկովը 1945 թ-ի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում հաղթանակի զորահանդեսն ընդունելիս
Գ.Ժուկովի ձիարձանը Մոսկվայում

Գեորգի Ժուկովը խորհրդային զորահրամանատար է, ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1943 թ.), Խորհրդային 
Միության քառակի հերոս (1939, 1944, 1945, 1956 թթ.), 
Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության հերոս (1969 թ.):

Գեորգի Ժուկովը մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18 թթ.): 1918 թ-ից ծառայել է Կարմիր բանակում, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի (1918– 1920 թթ.) ժամանակ եղել է էսկադրոնի հրամանատար: 1930 թ-ին ավարտել է հեծելազորի բարձրագույն հրամկազմի կատարելագործման դասընթացները, ապա վարել է հրամանատարական բարձր պաշտոններ: 1939 թ-ին ղեկավարել է Խալխին Գոլ գետի շրջան ներխուժած  ճապոնական զորքերի դեմ ռազմական գործողությունը և ջախջախել նրանց,  որ մտադիր էին զավթել Մոնղոլական Ժողովրդական Հանրապետության արևելյան մասը: 1940 թ-ից Կիևի հատուկ ռազմական օկրուգի հրամանատարն էր:
Ժուկովը մեծ ներդրում ունի Հայրենական մեծ պատերազմում (1941–45 թթ.): Գլխավորել է մի շարք ռազմաճակատների (Պահեստային, Լենինգրադյան, Արևմտյան) գործողությունները: 1942 թ-ին նշանակվել է ԽՍՀՄ պաշտպանության ժողկոմի և գերագույն գլխավոր հրամանատարի տեղակալ: Համակարգել է ռազմաճակատների գործողությունները Ստալինգրադի ճակատամարտում (1942 թ.), Լենինգրադի շրջափակումը ճեղքելիս (1943 թ.), Կուրսկի ճակատամարտում (1943 թ.): Աջափնյա Ուկրաինան ազատագրելիս (1944 թ.) Առաջին ուկրաինական ռազմաճակատի հրամանատարն էր: Միավորել է Առաջին և Երկրորդ բելոռուսական ռազմաճակատների  գործողությունները Բելոռուսիայի ազատագրման ժամանակ: 1944–45 թթ-ին ղեկավարել է Առաջին բելոռուսական ռազմաճակատը, որի զորքերը Առաջին ուկրաինական և Երկրորդ բելոռուսական ռազմաճակատների զորքերի հետ իրականացրել են Վիսլա–Օդերի ռազմագործողությունը, ապա ջախջախել թշնամու բեռլինյան խմբավորումը և գրավել Բեռլինը: 1945 թ-ի մայիսի 8-ին գերագույն գլխավոր հրամանատարության անունից  Ժուկովը ստորագրել է ֆաշիստական Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը, նույն թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ընդունել է հաղթանակի զորահանդեսը: 
1945–46 թթ-ին  Ժուկովը եղել է Գերմանիայում խորհրդային զորախմբերի հրամանատար և խորհրդային կառավարչության գլխավոր պետ, 1946 թ-ի մարտից՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար և ԽՍՀՄ զինված ուժերի փոխնախարար: 1946– 1953 թթ-ին եղել է Օդեսայի և Ուրալի ռազմական օկրուգների հրամանատար, 1953 թ-ից` ԽՍՀՄ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, 1955 թ-ից՝ պաշտպանության նախարար: 1957 թ-ի հոկտեմբերին ազատվել է պաշտոնից, 1958 թ-ին՝ ԽՍՀՄ զինված ուժերից: 
Գեորգի Ժուկովը գրել է «Հիշողություններ և խորհրդածություններ» (1969 թ.) գիրքը, որը  թարգմանվել է նաև հայերեն (1978 թ.): Գիրքը (3 հատորով) հեղինակի ձեռագրերի հավելումներով վերահրատարակվել է 1990 թ-ին, Մոսկվայում:
Ժուկովի անունով են կոչվել ծննդավայրը, Կալուգայի մարզի Ուգոդսկո-Զավոդսկոյ շրջանը, Հակաօդային պաշտպանության ռազմահրամանատարական ակադեմիան, փողոցներ՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում: