Այբուբեն
ԷԾՅՌՓ
ԱԸԿՆՍՔ
ԲԹՀՇՎՕ
ԳԺՁՈՏՖ
ԴԻՂՉՐ
ԵԼՃՊՑ
ԶԽՄՋՈւ
Արագ Որոնում


Իսրայելյան Ռաֆայել
1908 թ., Թիֆլիս 
1973 թ., Երևան
«Զվարթնոց» ուղենշան կոթողը Զվարթնոցի ճանապարհին (1957 թ., ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան)
«Չարենցի կամարը» (1957 թ., ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան) Գառնիի ճանապարհին
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական 
թանգարանի շենքը (1968 թ.)

ԽՍՀՄ ժողովրդական, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ,  
արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի 
դափնեկիր Ռաֆայել Իսրայելյանը հայկական ճարտարապետության ազգային դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է: Իսրայելյանի 
աշխատանքներին հատուկ են հորինվածքային բազմազանությունը, ճարտարապետական ձևերի բարձրաճաշակ մշակումը, 
նորարարական շունչն ու վառ ինքնատիպությունը:

Ռաֆայել Իսրայելյանը սովորել է Թիֆլիսի հայկական դպրոցում, ապա՝ երկաթուղային տեխնիկումում, 1926– 1928 թթ-ին՝ Գեղարվեստի ակադեմիայում, 1934 թ-ին ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) գեղանկարչության, քանդակագործության և ճարտարարպետության ինստիտուտը: 1936 թ-ին Իսրայելյանը տեղափոխվել է Երևան, աշխատել նախագծային հիմնարկներում. 1959–73 թթ-ին Հայարդնախագիծ ինստիտուտի ճարտարապետական արվեստանոցի ղեկավարն էր, 1941–63 թթ-ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Ճարտարագիտական պետական համալսարան):
Շարունակելով Ալեքսանդր Թամանյանի հիմնադրած հայկական ճարտարապետության ազգային դպրոցի սկզբունքները՝ ստեղծել է ճարտարապետական  ինքնատիպ կառույցներ: Նրա նախագծերով կառուցվել են 150-ից ավելի  բնակելի, հասարակական, արտադրական կառույցներ, համալիրներ, հուշարձաններ: 1938 թ-ին Իսրայելյանը (ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ) սկսել և 1945–63 թթ-ին ավարտել է «Արարատ» գինու կոմբինատի մառանների շինարարությունը, որը 1949– 1950 թթ-ին ամբողջացրել ու լրացրել է Հրազդանի կիրճի  ջրանցույցով: «Հաղթանակ» զբոսայգու կոթողով (1950 թ., «Մայր Հայաստան»՝ 1967 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան) Իսրայելյանն սկզբնավորել է հայ ժողովրդի հերոսական ոգին մարմնավորող հուշարձանների շարքը՝ Սարդարապատի հերոսամարտին նվիրված հուշահամալիրը (1968 թ., քանդակագործ՝ Արա Հարությունյան և ուրիշներ)՝ Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանի շենքով, Հաճնի հերոսական պաշտպանությանը (Նոր Հաճնում, 1974 թ.), հայ ժողովրդի հարատևությունը խորհրդանշող Մուսա լեռան (Մուսալեռ ավանում, 1976 թ.) և
Երևանի  «Արարատ»  կոմբինատի մառանների շենքի քանդակազարդ խորշերից (ճարտարապետ Գևորգ Քոչարի հետ, 1945–63 թթ.)
 Ապարանի (1979 թ.) հերոսամարտերին նվիրված հուշակոթողները, Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը (1965 թ., Էջմիածնի Մայր 
տաճարի բակում), նաև «Զվարթնոց» (1957 թ.), «Գեղարդ» (1958 թ.) ուղենշան-կոթողները, Երևանի հյուսիսային և հարավային մուտքերը (1964–66 թթ.), մի շարք աղբյուր-հուշարձաններ և այլն: Ուշագրավ են նաև Ամենայն հայոց կաթողիկոսի «Հայկաշեն» ամառանոցը Բյուրականում (1971 թ.), «Չարենցի կամարը» (1957 թ.) Գառնիի ճանապարհին: 
Իսրայելյանի նախագծերով են կառուցվել Միլանի Սբ Քառասուն մանկունք (1957 թ.), Մոնտեվիդեոյի Սբ Ներսես Շնորհալի (1965 թ.), Նյու Յորքի Սբ Վարդան (1968 թ., համահեղինակ) հայկական եկեղեցիները, վերակառուցվել Երևանի Սբ Սարգիս եկեղեցին (1976 թ.):
Գրել է «Հոդվածներ, ուսումնասիրություններ, ակնարկներ» գիրքը (1982 թ.) և մանկական  պատմվածքներ:
Ռաֆայել Իսրայելյանի անունով փողոցներ են կոչվել Երևանում և Ստեփանակերտում:
   «Ամբողջ բարդությունն այն է, թե ինչպես ճիշտ օգտագործել հայկական ճարտարապետական ավանդույթները և օրգանապես դրանք մտցնել նոր ճարտարապետական ձևերի մեջ՝ պահպանելով ազգային բնույթը»:
Ռաֆայել Իսրայելյան