Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լինկոլն Աբրահամ
1809 թ., Կենտուկի 
նահանգ, ԱՄՆ
1865 թ., Վաշինգտոն
Ա. Լինկոլնի հուշարձանը Սան Ֆրանցիսկոյում 
(1926 թ., քանդակագործ՝ Հայկ Բադիկյան)
Աբրահամ Լինկոլնն ամերիկյան քաղաքական-պետական գործիչ է, ազգային հերոս, ԱՄՆ-ի 16-րդ նախագահը (1861–65 թթ.), 
Հանրապետական կուսակցության  հիմնադիրներից, պայքարել է երկրում ստրկատիրության վերացման համար:

Աբրահամ Լինկոլնն ինքնակրթությամբ դարձել է փաստաբան: 1834–41 թթ-ին ընտրվել է Իլինոյս նահանգի օրենսդիր ժողովի, 1847–49 թթ-ին՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ: Երկրում ստրկության վերացման համար պայքարի ընթացքում ձևավորվել են Հանրապետական և Ժողովրդավարական կուսակցությունները: Հանրապետականները դեմ էին ստրկությանը, իսկ ժողովրդավարները դրա ջատագովներն էին: 
1861 թ-ին Լինկոլնն ընտրվել է ԱՄՆ-ի նախագահ: Նա համոզված էր, որ ստրկությունը պետք է վերացնել խաղաղ միջոցներով: Սակայն Հարավի ստրկատեր պլանտատորները, չհանդուրժելով նրա քաղաքականությունը, խռովություն են բարձրացրել և ստեղծել իրենց կառավարությունը: Պառակտումը կանխելու Լինկոլնի փորձը չի հաջողվել: Սկսվել է քառամյա (1861–65 թթ.) քաղաքացիական պատերազմ  կապիտալիստական Հյուսիսի և ստրկատիրական Հարավի միջև: Լինկոլնն իր շուրջն է համախմբել առաջադեմ բոլոր ուժերը: Նրա ջանքերով ընդունվել են օրենքներ, որոնցով վերացվել է ստրկությունը, և չափահաս բոլոր ամերիկացիներին հող ստանալու իրավունք է տրվել: 1863 թ-ի հունվարի 1-ին երկրում պաշտոնապես վերացվել է ստրկությունը: 
1864 թ-ին հյուսիսային նահանգներում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Լինկոլնը վերընտրվել է, 1865 թ-ի ապրիլի 9-ին Հարավի բանակն անձնատուր է եղել: Հաղթանակից 5 օր անց Լինկոլնը սպանվել է Վաշինգտոնի թատրոններից մեկում՝ երեկոյան ներկայացման ժամանակ` ստրկատերերի գործակալի՝ երիտասարդ դերասան Բուտսի ատրճանակի գնդակից:
Լինկոլնն ամերիկացիների հեղափոխական ավանդների կրողն է: Նրանք այժմ էլ խորին հարգանքով են հիշում իրենց «բարի, հասարակ և արդար» նախագահին: Վաշինգտոնի գեղատեսիլ զբոսայգիներից մեկում կանգնեցվել  է Աբրահամ Լինկոլնի դամբարան-հուշարձանը: Սան Ֆրանցիսկոյում նաև կա Լինկոլնի աթոռ, որին նստեցրել են զորավար Անդրանիկին: Նրա պատկերով թողարկվում է թղթադրամ  (5-դոլարանոց):

   «Եթե ստրկությունը չարիք չէ, ապա աշխարհում ընդհանրապես չարիք չկա»:            
Ա. Լինկոլն