Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լոնդոնսիթիի զինանշանը 

Լոնդոնի տարածքը 
1,6 հզ. կմ2 է, 
բնակչությունը՝ 
8,33 մլն (2005 թ.):
Լոնդոնի 
համայնապատկերը
Լոնդոնի 
քաղաքապետարանի 
շենքը
Վեստմինստերյան պալատի՝ խորհրդարանի շենքը՝ «Բիգ Բեն» («Մեծ Բեն») ժամացույցով (կառուցվել է 1042–1840-ական 
թվականներին)
Բուկինգհեմյան պալատը (կառուցվել է 1703–1856-ական թվականներին)
Անգլիական բանկի շենքը
Թաուերյան կամուրջը
Լոնդոնը (Մեծ Լոնդոն) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաքն է, աշխարհի 
խոշորագույն քաղաքներից: 

Լոնդոնը գտնվում է համանուն ավազանի կենտրոնական մասում՝ ծովի մակերևույթից 5 մ բարձրության վրա՝ Հյուսիսային ծովը թափվող Թեմզայի գետաբերանի ծոցում (էստուար): Կլիման ծովային է. ձմեռը մեղմ է, ամառը՝ ոչ շոգ: Հաճախակի մառախուղների հետևանքով աղտոտված օդը քաղաքի վրա առաջացնում է ծխամշուշ (սմոգ): Արվարձանների հետ կազմում է առանձին վարչական միավոր՝ Մեծ Լոնդոնը, որը բաղկացած է քաղաքի 33 շրջանից և Սիթիից: Մեծ Լոնդոնի քաղաքների միավորումը (կոնուրբացիա) հատուկ վարչական միավոր է՝ մետրոպոլիտենի կոմսություն (գոտի): Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45 թթ.) հետո բուն քաղաքի ծանրաբեռնվածությունը թուլացնելու նպատակով կառուցվել են 8 արբանյակ քաղաքներ (Բեզիլդոն, Բրեկնել, Կրոուլի, Ստիվենջ, Ուելին-Գարդեն-Սիթի, Հառլոու, Հատֆիլդ, Հեմել-Հեմպստեդ): Քաղաքը կառավարում է Մեծ Լոնդոնի համաքաղաքային (մունիցիպալ) խորհուրդը (100 ընտրովի խորհըրդականներ և մինչև 16 օլդերմեններ` ավագանու նշանակովի անդամներ):
Լոնդոնը տնտեսական, քաղաքական, մշակութային խոշոր կենտրոն է: Նրա նավահանգստի բեռնաշրջանառությունը տարեկան ավելի քան 60 մլն տոննա է: Գործում են «Հիթրոու» և «Հաթուիկ»  միջազգային օդանավակայանները, աշխարհի հնագույն մետրոպոլիտենը (1863 թ-ից): Զարգացած է մեքենաշինությունը (հատկապես՝ ավիա- և ավտո-), էլեկտրատեխնիկական, ռադիոէլեկտրոնային, սննդհամի, թղթի, պոլիգրաֆիական, քիմիական, կարի և այլ արդյունաբերություններ: Գործում են  բազմաթիվ համալսարաններ, տեխնիկական բուհեր,  Դրամատիկական արվեստի, երաժըշտության և պարի, Արվեստների թագավորական ակադեմիաները, Լոնդոնի թագավորական, Թագավորական աշխարհագրական ընկերությունները, Մեծ Բրիտանիայի թագավորական ինստիտուտը, ավելի քան 30 թանգարան՝ Բրիտանական, Գիտական, Ազգային ծովային, Բնապահպանական, Վիկտորիայի ու Ալբերտի և այլն, բազմաթիվ պատկերասրահներ՝ Ազգայինը, Թեյթը, Ուոլեսի հավաքածուն և այլն, մոտ 80 թատրոն՝ Ազգային, Թագավորական շեքսպիրյան, «Քովենթ Գարդեն» և այլն: Լոնդոնում են տեղի ունեցել IV և XIV Օլիմպիական խաղերը (1908, 1948 թթ.): Քաղաքի արվարձանում է աշխարհահռչակ Գրիվինչի աստղադիտարանը, որտեղից սկսվում է Երկրի օրվա ժամերի հաշվարկը:
Մինչև հռոմեացիների կողմից Բրիտանիայի նվաճումը (40–60 թթ-ին) Լոնդոնի տարածքում հավանաբար գոյություն է ունեցել կելտական բնակավայր: Հռոմեական տիրապետության շրջանում Լոնդոնն սկզբում եղել է ռազմական ճամբար, ապա՝ գետային և ծովային նավահանգիստ, IV դարի կեսից այն դարձել է հռոմեական Բրիտանիայի, VII դարից՝ Անգլո-սաքսոնական թագավորության վարչաքաղաքական կենտրոն: XI դարի վերջին – XII դարի սկզբին քաղաքը դարձել է Անգլիայի, 1707 թ-ին՝ Մեծ Բրիտանիայի պաշտոնական մայրաքաղաքը:
Ներկայիս բուն Լոնդոնի հիմնական շրջաններն են Սիթին, Վեստմինստերը, Վեստ Էնդը, Իստ Էնդը:
Ժամանակակից քաղաքում պահպանվել են Թաուերի ամրոցը (XI դար), Վեստմինստերյան աբբայության գոթական եկեղեցին (XIII–XVIII դարեր)՝ Հենրիխ VIII-ի մատուռով (1503–19 թթ.), Հեպտոն Քորտ պալատը (1515 թ.), Սբ Պողոս եկեղեցին (1675–1710 թթ.) և պատմական այլ հուշարձաններ: Լոնդոնի Ուայթհոլ փողոցում  են կառավարական հիմնարկները, Դաունինգ Սիթիում՝ վարչապետի նստավայրը, Վեստմինստերյան պալատը՝ Խորհրդարանը` իր նշանավոր «Բիգ Բեն» («Մեծ Բեն») ժամացույցով: Քաղաքի ժամանակակից կառույցներից են Թագավորական համերգային դահլիճը, «Վիկկերս» ընկերության երկնաքերը, Արվեստի կենտրոնը, քաղաքապետարանը և այլ շինություններ:
Լոնդոնում առաջին հայ առևտրականները հայտնվել են դեռևս XIII դարում: XIX դարի 30-ական թվականներին քաղաքում բնակություն են հաստատել մի խումբ պոլսահայ վաճառականներ և հիմնել են համայնք: Հետագայում համայնքն ստվարացել է Իրանից, Հնդկաստանից, Թուրքիայից և այլ երկրներից տեղափոխված հայերով: Առաջին հայկական մատուռը Լոնդոնում բացվել է 1888 թ-ին, իսկ 1922 թ-ին կառուցվել է առաջին հայկական՝ Սբ Սարգիս եկեղեցին: Ներկայումս գործում է նաև Սբ Եղիշե (նախկինում՝ Սբ Պետրոս) եկեղեցին:
XIX դարի վերջին և XX դարի սկզբին լոնդոնահայ համայնքն ապրել է ազգային աշխույժ կյանքով. այստեղ են հաստատվել աբդուլհամիդյան բռնապետության դեմ պայքարող հայ գործիչներ Արփիար Արփիարյանը, Հարություն Ճանկյուլյանը, Գրիգոր Չիթչյանը և ուրիշներ: 1888 թ-ին Լոնդոնում հիմնվել է «Հայ հայրենասիրաց ընկերությունը», որը հրատարակել է «Հայաստան» թերթը (հայերեն և ֆրանսերեն): 1889 թ-ին հասարակական գործիչ, բանաստեղծ Մինաս Չերազը Լոնդոնում հրատարակել է «ԼÿԱրմենի» թերթը, իսկ 1890 թ-ին Քինգս քոլեջում հիմնել ու ղեկավարել է հայերենի ամբիոնը: 1918–20 թթ-ին Լոնդոնում վիպասան Րաֆֆու որդու` Արամի ղեկավարությամբ գործել է Ազգային բյուրոն, որի  կազմում էին ազգային գործիչներ Պողոս Նուբար փաշան, Արշակ Սաֆրաստյանը, Զապել Պոյաճյանը և ուրիշներ:
Հայ համայնքն սկսել է ստվարանալ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ Հնդկաստանից, Լիբանանից, Կիպրոսից, Իրանից և Իրաքից, 1960–70-ական թվականներին՝ Կիպրոսից, Լիբանանից, Սիրիայից ու Եգիպտոսից գաղթած հայերով: 
Ներկայումս (2009 թ.) Լոնդոնում բնակվում է շուրջ 12 հզ. հայ: Հայաստանյայց առաքելական եկեղեցու Անգլիայի թեմի առաջնորդանիստը Լոնդոնի Սբ Սարգիս եկեղեցին է: Քաղաքում գործում են կիրակնօրյա ազգային վարժարանը և մեկօրյա  դպրոցներ, ՀԲԸՄ-ի և ՀՕՄ-ի Լոնդոնի մասնաճյուղերը, Լոնդոնի հայ երիտասարդաց միությունը, Հայտունը, ավանդական հայ քաղաքական կուսակցություններն ու նրանց մշակութային, կրթական և մարզական կառույցները, «Միհրան Տամատյան» ակումբը, «Անահիտ» տիկնանց միությունը, Հայկական տեղեկատվության և խորհրդի կենտրոնը: Լոնդոնում լույս են տեսել 11 անուն հայկական պարբերականներ` «Էրեբունի», «Լույս», «Հայաստան», «Հնչակ» (պաշտոնաթերթ) և այլն: Այժմ հրատարակվում է միայն «Նոր սերունդի ձայն» պարբերականը:
1992 թ-ին Լոնդոնում բացվել է Հայաստանի Հանրապետության դեսպանատունը:
   Լոնդոնի համալսարանի արևելյան և աֆրիկյան լեզուների ֆակուլտետում 2009 թ-ին բացվել է հայագիտության ամբիոն` Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության նյութական միջոցներով: