Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Լոռիս-Մելիքիով Միքայել
1825 թ., Թիֆլիս
1888 թ., ք. Նիս, Ֆրանսիա 
(թաղված է Թբիլիսիի 
Սբ Գևորգ եկեղեցու 
բակում) 
«Կարսի գրավումը, 1877 թ-ի նոյեմբերի 6» (1959 թ., գործ՝ Մկրտիչ Սեդրակյանի)

Միքայել Լոռիս-Մելիքովը Ռուսաստանի պետական և ռազմական գործիչ է, կոմս, ռուսական բանակի հեծելազորի գեներալ, 
գեներալ-համհարզ, Լոռիս-Մելիքյանների տոհմի 
ամենաականավոր ներկայացուցիչը: 

Միքայել Լոռիս-Մելիքովը սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում և Սանկտ Պետերբուրգի հեծելազորի յունկերների դպրոցում: 1840-ական թվականներին մասնակցել է Շամիլի գլխավորությամբ պայքարի ելած Կովկասի լեռնականների դեմ ռազմական գործողություններին: 1853–56 թթ-ին՝ Ղրիմի կամ Արևելյան պատերազմում, որպես առաջապահ հեծելազորի հրամանատար, աչքի է ընկել թուրքերի դեմ Բայանդուրի, Ալեքսանդրապոլի ու Կարսի մարտերում, ստացել գեներալ-մայորի աստիճան:  1877–78 թթ-ի ռուս-թուրքական պատերազմի ժամանակ նշանակվել է 52-հզ-անոց Կովկասյան առանձին կորպուսի հրամանատար և ղեկավարել ռազմական գործողությունները Կովկասյան ռազմաճակատում: Գլխավորել է Արդահանի գրոհը և գրավումը, Ալաջայի բարձունքներում ջախջախել է Մուխթար փաշային, ղեկավարել Կարսի գրավումը:
1879 թ-ին Լոռիս-Մելիքովը նշանակվել է Աստրախանի, Սարատովի, Սամարայի և Խարկովի ժամանակավոր գեներալ-նահանգապետ: 1880 թ-ի փետրվարի 12-ին նշանակվել է Գերագույն կարգադրիչ հանձնաժողովի նախագահ՝ դիկտատորական լիազորություններով: Լոռիս-Մելիքովի նախաձեռնությամբ այդ հանձնաժողովը լուծարվել է, և նա նշանակվել է ներքին գործերի նախարար: Հեղափոխականների դեմ պայքարը Լոռիս-Մելիքովը զուգակցել է ազատական (լիբերալ) միջոցառումներով. թուլացնելով ոստիկանական ահաբեկչությունը՝ ձգտել է իր շուրջը համախմբել  հասարակության լիբերալ մասին:
Կողմ լինելով աստիճանական բարեփոխումների՝ Ալեքսանդր II (1855– 1881 թթ.) ցարին է ներկայացրել տնտեսական և այլ բարեփոխումների նախագիծ, որով մտցվում էր պարտադիր փրկագնում, իջեցվում էին փրկավճարները, վերացվում էր շնչահարկը, նախատեսվում էր գյուղացիների վերաբնակեցում խիտ բնակեցված նահանգներից և այլ միջոցառումներ: Լոռիս-Մելիքովը ցանկացել է բարձրացնել սահմանափակ տեղական ինքնավարությունների (զեմստվոներ) նշանակությունը: Ալեքսանդր II-ը հավանություն է տվել նրա զեկուցագրին: Սակայն ցարի սպանությունից (մարտի 1-ին) հետո Ալեքսանդր III-ը (1881–94 թթ.) մերժել է Լոռիս-Մելիքովի բարեփոխումների ծրագիրը:
1881 թ-ին Լոռիս-Մելիքովը պաշտոնաթող է եղել, ապրել է հիմնականում  արտասահմանում: Գրել է «Կովկասի կառավարիչների մասին. 1776 թ-ից մինչև XVIII դարի վերջը» (1883 թ., ռուսերեն), «Նոթեր Հաջի Մուրադի մասին», «Երկտող Թերեքի մարզի կացության մասին» (1889 թ., ռուսերեն) և այլ գործեր: 
Լոռիս-Մելիքովի անունով  Երևանում կոչվել է փողոց:
   Լոռիս-Մելիքովները հայ ազնվական տոհմ են. հիշատակվում են XVI դարից՝ որպես Լոռի քաղաքի և գավառի մելիքներ: Նրանց տոհմական ազգանունը ծագել է վրացերեն Լոռիս Մելիքովներ, այսինքն՝ Լոռու Մելիքյաններ անունից: XVI դարի սկզբին նրանց մելիքական իրավունքը հաստատել է Շահ Աբբաս I-ը: 1801 թ-ից՝ Վրաստանը Ռուսաստանին միանալուց հետո, անցել են ծառայության ցարական բանակում: 1832 թ-ին հաստատվել են որպես ռուսական 
ազնվականներ: