Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Գարսիա 
Լորկա Ֆեդերիկո 
1898 թ., ք. Ֆուենտևակերոս, Գրանադայի մոտ, Իսպանիա
1936 թ., Գրանադա
Գարսիա Լորկայի հուշարձանը Մադրիդի Սբ Աննայի հրապարակում (1986 թ., քանդակագործ` Խուլիո Լոպես Ֆեռնանդես)
Բանաստեղծ և դրամատուրգ Գարսիա Լորկայի ստեղծագործությունն էապես հարստացրել է իսպանական պոեզիայի տաղաչափության ավանդական ձևերը, ներառել ազգային հոգեկերտվածքի 
տարրեր: Նրա դրամատուրգիան լրջորեն խթանել է 
իսպանական ազգային թատրոնի զարգացումը:

Գարսիա  Լորկան սովորել է Գրանադայի համալսարանում: 1919 թ-ին տեղափոխվել է Մադրիդ և զբաղվել գրական գործունեությամբ: 
«Բանաստեղծությունների գիրք» (1921 թ.), «Երգեր» (1927 թ.) առաջին ժողովածուներում և «Թիթեռնիկի կախարդությունը» կամ «Թիթեռնիկի չար հմայքները» (1919 թ., բեմադրվել է 1920 թ-ին) պիեսում իր բողոքն է արտահայտել քաղքենի ու նյութապաշտ հասարակության դեմ: Նրան մեծ ժողովրդականություն են բերել Անդալուզիայի հասարակ մարդկանց տառապանքներն ու ցավերը պատկերող «Գնչուական ռոմանսերո» (1928 թ.), «Կանտե խոնդո» (1931 թ.) բանաստեղծությունների ժողովածուները, մահապատժի ենթարկված Գրանադայի հերոսուհուն նվիրված «Մարիանա  Պինեդա» (1925 թ.) ողբերգությունը:
1929–30 թթ-ին Լորկան շրջագայել է ԱՄՆ-ում և Կուբայում. իր  տպավորություններն արտացոլել է «Բանաստեղծը Նյու Յորքում» (1929–30 թթ.) բանաստեղծությունների ժողովածուում:
1930-ական թվականներին Լորկան հարել է «Հոկտեմբեր» հակաֆաշիստական ամսագրի շուրջ համախմբված մտավորականներին և համակրանքով 
վերաբերվել ֆաշիզմի դեմ պայքարող ժողովրդական շարժմանը: Այդ 
տարիներին լույս է ընծայել «Իգնասիո Սանչես Մեխիասի սուգը» (1935 թ.) պոեմը, «Դիվան դել Տամարիտ» (1936 թ.) բանաստեղծությունների ժողովածուն, գրել «Հրաշալի մաշակարուհին» (1930 թ.) և այլ պիեսներ, որտեղ օգտվել է թատերաբանահյուսական ավանդույթներից: 
Լորկան դատապարտել է փողի ապականիչ ազդեցությունը թատրոնի վրա
Տեսարան «Բեռնարդան և իր աղջիկները» (ըստ Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը») պիեսի բեմադրությունից (2001 թ., ռեժիսոր՝ Վահե Շահվերդյան, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոն)
և ձգտել է ստեղծել նոր՝ սոցիալական ուղղվածության թատրոն: Նրա կարծիքով՝ նյութապաշտ հասարակությունը խեղաթյուրում է մարդու էությունը և բնության օրենքները. ըստ Լորկայի մարդասիրական ըմբռնումների՝ անհատը պարտավոր է հետևել  բանական և բնական օրենքներին: 1933–36 թթ-ին Լորկան գրել է «Արյունոտ հարսանիք», «Հերման», «Դոնյա Ռոսիտա», «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները, որոնք գաղափարագեղարվեստական տեսանկյունից նորարարական էին: Այդ պիեսներում պատկերված հասարակ մարդիկ էությամբ ձուլված են բնությանը:
Լորկային գնդակահարել են ֆրանկոյական ազգայնամոլները:
«Արյունոտ հարսանիք» և «Բեռնարդա Ալբայի տունը» պիեսները բեմադրվել են նաև հայ թատրոնում: