Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խանջյան Գրիգոր
1926 թ., Երևան
2000 թ., Երևան
Գ. Խանջյան. «Արևածաղիկներ» (1970 թ.)
«Հացը լեռներում» (1972 թ.)
«Վերածնունդ» (1988 թ., որմնանկարի էսքիզ)
ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ԽՍՀՄ և ՀՀ Պետական 
մրցանակների դափնեկիր Գրիգոր Խանջյանն իր բազմաժանր 
արվեստով մեծ ավանդ ունի հայ նոր շրջանի գեղանկարչության, հայ գրքի գեղարվեստական ձևավորման և գրաֆիկայի զարգացման մեջ: 

Գրիգոր Խանջյանը 1945 թ-ին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, 1951 թ-ին՝ Գեղարվեստական ինստիտուտը: Նա  հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում. ստեղծել է  թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին («Սևանի ձկնորսները», 1956 թ., «Մթնշաղ», 1962 թ., «Արևածաղիկներ», 1970 թ.,  «Հացը լեռներում», 1972 թ., և այլն): Նրա գրաֆիկական շարքերին («Իտալական տպավորություններ», 1965– 1966 թթ., «Իսպանիա», 1970 թ., «Հիշողություններ Մեքսիկայից», 1976 թ., և այլն) բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը: Նկարչի բնանկարները երբեմն մոնումենտալ են, երբեմն՝ համակված քնարական տրամադրությամբ («Արա լեռը», 1961 թ., «Գառնի», 1962 թ., «Ձկնորսական նավակը», 1965 թ. և այլն): «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967 թ.),  «Հայաստան» (1971 թ.), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972–73 թթ.) նկարաշարերում Խանջյանը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասել է ժամանակակից ընդհանրացումների:
Խանջյանի արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» և «Սասունցիների պարը» պոեմների, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի  նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, արտահայտիչ ու պլաստիկ գծանկարներով:
Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» (երկուսն էլ՝ 1980– 1981 թթ.) գոբելենների համար Խանջյանի ստեղծած նախապատկերներում: Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» (1987 թ.) վարագույր-գոբելենը: 
«Վարդանանք» գոբելենում, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է, Խանջյանը պատկերել է նաև հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներին՝ Անդրանիկին, Կոմիտասին, Դանիել Վարուժանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին և ուրիշների՝ ընդգծելով հայոց պատմության շարունակականության ու միասնականության գաղափարը: 
Խանջյանի արվեստում առանձնանում են նատյուրմորտները («Նատյուրմորտ. անթառամներ», 1962 թ., «Նատյուրմորտ դաղդղանով», 1967 թ., «Հայկական նատյուրմորտ», 1967 թ., և այլն):
Նկարիչը մասնակցել է Մոսկվայի համամիութենական (1957 թ., ոսկե մեդալ), Բրյուսելի միջազգային (1958 թ., բրոնզե մեդալ) և այլ ցուցահանդեսների:
Խանջյանը 1973 թ-ից` ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական, 1991 թ-ից ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ էր, 1990 թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

   Գրիգոր Խանջյանի «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» գոբելենները (գտնվում են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում) գործել են Ֆրանսիայի ջուլհակները մի քանի տարում՝ շուրջ 3 հզ. երանգի թելերով: