Այբուբեն
and 9999/99999Հ
and 9999999999Ձ
and(9999999999Ղ
and(99999Ճ
" and99999conveՄ
" and99999s3Յ
"/*--99999s3Ն
"/*--99999s3Շ
-099999ԱՈ
-099999ԲՈու
-099999ԳՉ
/*--*99999ԴՊ
/*--*99999ԵՋ
099999ԶՌ
099999ԷՍ
099999ԸՎ
099999ԹՏ
099999ԺՐ
099999ԻՑ
099999ԼՓ
199999ԽՔ
199999ԾՕ
9999 99999ԿՖ
Արագ Որոնում


Խաչվանքյան Կարպ
1923 թ., Ախալցխա
1998 թ., Երևան
Կ. Խաչվանքյանը Տոնինոյի  և Ձանետտոյի դերերում (Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)
Տեսարան Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» պիեսի բեմադրությունից (1970 թ., ռեժիսոր` Կ. Խաչվանքյան)
Դերասան և ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանը XX դարի 2-րդ կեսի հայ բեմի ամենաճանաչված կատակերգակներից է. բեմական հմայքի, շեշտված անհատականության, ռիթմի, հումորի, երաժշտության նուրբ զգացողության շնորհիվ նույն հաջողությամբ 
կերտել է և՜ կատակերգական, և՜ երաժշտական կերպարներ:

Կարպ (իսկական անունը` Կարապետ) Խաչվանքյանը 1928 թ-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1944 թ-ին ավարտել է Վրացֆիլմին կից կինոդերասանական ստուդիան: Նույն թվականին նրան հրավիրել են Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոն, որտեղ աշխատել է մինչև կյանքի վերջը: 1984–88 թթ-ին Խաչվանքյանը նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Խաչվանքյանի առաջին դերը Բոնին էր (Իմրե Կալմանի «Սիլվա» օպերետում), ապա խաղացել է Տոնինոյի և Ձանետտոյի (Կառլո Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»), Ալդեմարոյի (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Մակ Հիտի
(Բերտոլդ Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան»), Սուրենի (Արամաշոտ Պապայանի «Մեծ հարսանիք»), Կնյազի (Ժիրայր Անանյանի «Տաքսի, տաքսի»), Պետրուչչոյի (Վիլյամ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը») և այլ դերեր: Խաչվանքյանը երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է Արտեմի Այվազյանի «Սեր աստղերի տակ», Էլդար Ռյազանովի և Էմիլ Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և այլ կատակերգություններ: Նկարահանվել է նաև կինոյում («Արարատյան դաշտի աղջիկը», 1949 թ., «Պատվի համար», 1956 թ., «Ճանապարհ դեպի կրկես», 1963 թ., «Ատամնաբույժն արևելյան», 1981 թ.):
Պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (1998 թ.):
Կ. Խաչվանքյանը Ալդեմարոյի դերում (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»)