Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Սֆինքսարդ դարպաս Ալաջա-Հյուկում
 (մ. թ. ա. XV–XIII դարեր)
Խեթական  մշակույթի նմուշներ
Քրմի գավազանի բրոնզե ֆիգուր (մ. թ. ա. 2300–2100 թթ.), խեթական գաղափարագրեր (մ. թ. ա. 900–800 թթ.), դարպասի պահապան առյուծի քանդակ (մ. թ. ա. IX դար)
Խեթական թագավորությունը (Խատտի, Հաթի) Փոքր Ասիայի հնագույն պետություններից էր՝  մ. թ. ա. III հազարամյակի վերջից – մ. թ. ա. XII  դարի սկիզբը:

Մ. թ. ա. XVIII դարի 1-ին կեսին Կուսսարա քաղաք-պետության առաջնորդ Անիտտան  միավորել է խեթերի քաղաք-պետությունները, գրավել Նեսան, Խատուսան և այլն: Մ. թ. ա. XVIII դարի 2-րդ կեսին Լաբառնան (Թաբառնա) դարձել է թագավոր (Թուդխալիա I) և հիմնադրել Խեթական պետությունը (Հին թագավորության ժամանակաշրջան, մ. թ. ա. XVIII–XVII դարեր): Նրա անունը հետագայում դարձել է խեթական թագավորների տիտղոս: Խեթական պետությունը տարածվել է Հալիս գետի ավազանում: Խատտուսիլի I, Մուրսիլի I և Տելիպինու թագավորներն ընդլայնել են Խեթական պետության սահմանները՝ ընդգրկելով Փոքր Ասիայի մի շարք այլ շրջաններ: Մուրսիլի I-ը գրավել է խոշոր քաղաքներ Բաբելոնն ու Հալաբը (այժմ՝ Հալեպ) և կողոպտել:  Մուրսիլի I-ի մահից հետո սկսվել է գահակալական պայքար, որին վերջ է տվել Տելիպինուն, և Խեթական պետությունը կրկին հզորացել է: Խեթական պետության ռազմական հզորության հիմքը ռազմակառքերով  զինված բանակն էր:
Պատմագիտության մեջ տարբերում են Հին խեթական` մ. թ. ա. 1680–1500 թթ., Միջին  խեթական` 1500–1380 թթ., և Նոր խեթական` 1380–1190 թթ., թագավորության շրջանները:
Նոր խեթական թագավորության ժամանակաշրջանում Խեթական պետությունն ընդգրկել է գրեթե ողջ Փոքր Ասիան, Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները և Հյուսիսային Ասորիքը: Մ. թ. ա. XIV դարում խեթերի տերությունը տարածվում էր արևմուտքում՝ մինչև Էգեյան ծովը, արևելքում՝ Եփրատ և Տիգրիս գետերը, իսկ հարավում՝ Սիրիայի կենտրոնական մասը: Խեթերն իրենց արշավանքների ժամանակ ընդհարվել են Հայասայի հետ (Թուդխալիա III-ի արշավանքները, Հայասայի թագավոր Անիայի և Մուրսիլի II-ի պատերազմները), կնքել պայմանագիր (Սուպիլուլիումա I-ի  և Հայասայի թագավոր Հուկկաննայի միջև): Սուպիլուլիումա I-ը բազմիցս արշավել է Եգիպտոս և խլել Ասորիքի մի շարք շրջաններ, հպատակեցրել Միտաննի երկիրը, խուռիներին: Մ. թ. ա. XII դարի 2-րդ քառորդին Փոքր Ասիա ներխուժած թրակա-փռյուգիական ցեղերը կործանել են Խեթական պետությունը:
Խեթական պետության կործանումից հետո Վանի թագավորության (Ուրարտու) ասորեստանյան և հինարևելյան այլ աղբյուրներում Կիլիկիայի արևելյան մասը, Հյուսիսային Ասորիքի Կարքեմիշի շրջանը հիշատակվում են որպես Խեթերի երկիր: Հետագայում Կարքեմիշի շրջանի խեթերը ձուլվել են արաբներն, Կիլիկիայի արևելքում բնակվողները` հայերին: Նախկին Խատտին մտել է Փռյուգիայի կազմի մեջ, իսկ բնակիչները՝ խեթերը, որոնք հնագույն աղբյուրներում հիշատակվում են «սպիտակ ասորիներ» անունով, հետագայում հավանաբար ձուլվել են հույներին: 

Խեթերը (հաթ) Փոքր Ասիա թերակղզու հնագույն ժողովուրդներից են: Իրենց ցեղակից լուվիացիների  և պալայացիների հետ մ. թ. ա. XXV դարում Բալկանյան թերակղզուց (ըստ որոշ ուսումնասիրողների` Կովկասից) թափանցել են Փոքր Ասիա և Հալիս գետի ավազանից դուրս մղել տեղաբնիկ խատտերին (հաթեր), որոնց անունը հետագայում դարձել է խեթերի էթնոսի և երկրի (Հաթի, Խատտի) անվանումը: Գիտական գրականության մեջ գործածվող «խեթեր» անվանումը վերցված է Աստվածաշնչի «քեթ» ձևից: Խեթերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին: 

Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևմտյան մասում մ. թ. ա. XV–XIII դարերի խեթական արձանագրություններում հիշատակվում է Հայասա կամ Հայասա-Ազզի հայկական պետական կազմավորումը: