Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խնկո  Ապեր
1870 թ., գ. Ղարաբոյա (այժմ՝ գ. Խնկոյան` 
ՀՀ Շիրակի մարզում)
1935 թ., Երևան
Խնկո Ապոր անվան մանկական 
գրադարանում
Մանկակագիր, ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ Խնկո Ապոր 
ստեղծագործություններն ունեն  ճանաչողական մեծ արժեք և հարստացնում են մանուկների գիտելիքներն ու ընդլայնում 
աշխարհընկալումը: Նա մեծ վարպետությամբ օգտագործել է 
ժողովրդական խոսակցական լեզուն ու բարբառը:

Խնկո Ապերը (իսկական անուն-ազգանունը՝ Աթաբեկ Խնկոյան) կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) քաղաքային դպրոցում: Գրչակից ընկերներն այնքան են սիրել Խնկոյանին, որ 1918 թ-ին նրան կնքել են մտերմիկ` Խնկո Ապեր անվամբ:
1890–1910 թթ-ին եղել է ուսուցիչ: 1911 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, պաշտոնավարել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում, աշխատակցել է «Աղբյուր», «Մաճկալ», «Հասկեր» և այլ պարբերականների: 1920-ական թվականների սկզբին Խնկո Ապերը վերադարձել է Հայաստան, զբաղվել գրական-մշակութային գործունեությամբ: Գրել է բանաստեղծությու ններ, պոեմներ, հեքիաթներ, լեգենդներ, առակներ: «Բանաստեղծական փորձեր» առաջին ժողովածուն լույս է տեսել 1890 թ-ին: Խնկո Ապերը շուրջ 120 (նաև թարգմանական) գրքերի հեղինակ է:
Առավել հայտնի են «Աղվեսն ու արջը», «Գող մաքին», «Առակներ», «Բանաստեղծություններ», «Մրգաստան», «Գայլն ու գառը», «Մկների ժողովը», «Հեքիաթներ ու պատմվածքներ» ժողովածուները: Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր էր, սիրում էր հանպատրաստից ստեղծագործել: Բնավորության այդ գծերը դրսևորվել են նրա առակներում, որտեղ ծաղրել է մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, դատարկ ճառասացությունը, փառամոլությունը, շողոքորթությունը և մարդկային այլ արատներ: Ճանաչված են նաև «Մեղուն», «Լուսինը», «Բկլիկ ձկնիկը», «Կարմիր գարունը», «Ճանճը», «Գիրք», «Փիսիկ», «Խոզի այծերը», «Սերոբը» գործերը: Նրա առակներն ու ոտանավորները, փոխադրությունները («Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Ճպուռն ու մրջյունը», «Խոզն ու ագռավը») սիրելի են և՜ մեծերին, և՜ փոքրերին: Նա նաև հմուտ թարգմանիչ էր: Բարձր արվեստով,  կենդանի ու հյութեղ լեզվով է թարգմանել կամ փոխադրել ռուս առակագիր Իվան Կռիլովի գործերից, Սամուիլ Մարշակի, Նիկոլայ Նեկրասովի բանաստեղծություններից, Ալեքսանդր Պուշկինի «Տերտերն ու իր Բալդի ծառան», ռուսական ժողովրդական «Ոսկե ձվիկը», «Պապն ու շաղգամը» հեքիաթները:
Խնկո Ապերը հայկական դպրոցների համար կազմել է մայրենի լեզվի դասագրքեր («Մեր դպրոցը», «Կարմիր արև»):
Խնկո Ապոր անունով են կոչվել Մանկական հանրապետական գրադարանը Երևանում, դպրոց՝ Գյումրիում: