Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Նեգրոիդ
Եվրոպեոիդ
Մոնղոլոիդ

Տարբեր ռասաների մարդիկ միմյանցից տարբերվում են իրենց արտաքին տեսքով՝ աչքերի, մաշկի, մազերի 
գույնով, աչքերի բացվածքով, գանգի ու դեմքի ձևով, մարմնի կազմությամբ և այլն:
Անգլիացի-պոլինեզիացի
Եվրոպացի սևամորթ
Աշխարհի բնակչությունը
Երկրագնդի վրա կամ որևէ կոնկրետ տարածքում բնակվող մարդկանց ամբողջությունը կոչվում է բնակչություն:
Բնակչության ճշգրիտ թիվն իմանալու համար առանձին երկրներում 5 կամ 10 տարին մեկ կազմակերպվում են մարդահամարներ: Սակայն հնագույն ժամանակներում, երբ երկրների մեծ մասում դեռևս մարդահամարներ չէին անցկացվում, որոշվում էր աշխարհի բնակչության մոտավոր թիվը: Եղել են ժամանակներ, երբ երկրագնդի բնակչության թիվը շատ դանդաղ է աճել կամ ընդհանրապես չի աճել (պատերազմների, համաճարակների պատճառով):
Աշխարհի բնակչության թիվը 1830 թ-ին կազմել է 1 մլրդ, 1930 թ-ին՝ 2 մլրդ, 1960 թ-ին՝ 3 մլրդ, 1975 թ-ին՝ 4,5 մլրդ, 1987 թ-ին՝ 5 մլրդ, 1999 թ-ին՝ 6 մլրդ մարդ: Ներկայումս բնակչության թիվը ոչ միայն կտրուկ աճում է, այլ տեղի է ունենում յուրաքանչյուր տարի ավելացող մարդկանց թվի հավելաճ: Եթե XX դարի սկզբին աշխարհի բնակչության թիվը տարեկան ավելանում էր 10–15 մլն-ով, ապա 1980-ական թվականներին՝ 85–90 մլն-ով:
Ենթադրվում է, որ մարդկության գոյության ամբողջ ժամանակահատվածում ծնվել է շուրջ 80 մլրդ մարդ (73,5 մլրդ մահացել է, 6,5 մլրդը ներկայումս ապրում է): 
Բնակչության թվի փոփոխությունը կոչվում է շարժ (դինամիկա): Առանձնացվում են բնակչության բնական (որևէ տարածքում 1 տարում ծնվածների ու մահացածների թվաքանակի տարբերությունը) և մեխանիկական (մարդկանց տարածական տեղաշարժերը կամ գաղթերը) շարժեր:
Մարդկության 70 %-ն ապրում է երկրագնդի տարածքի ընդամենը 7 %-ի վրա: Բնակչության 80 %-ն ապրում է Արևելյան կիսագնդում, 90 %-ը՝ Հյուսիսային կիսագնդում: Մարդկանց կեսից ավելին ապրում է դաշտավայրերում (մինչև 200 մ բարձրության վրա), 80 %-ը՝ մինչև 500 մ բարձրության վրա:
Ցամաքի հսկայական տարածքներ անմարդաբնակ են կամ շատ նոսր են բնակեցված: Լեռնային շրջանները թույլ են բնակեցված՝ չնայած կան բացառություններ: Այսպես՝ միայն Բոլիվիայում, Մեքսիկայում, Պերուում, Եթովպիայում և Աֆղանստանում բնակչության մեծ մասն ապրում է 1000 մ բարձրության վրա, Բոլիվիայի բնակչության 3/4-ը՝ ավելի քան 3700 մ բարձրության վրա, իսկ մայրաքաղաք Լա Պասը գտնվում է 3620 մ բարձրության վրա: Աշխարհի բնակչությունն առավել խիտ է 3 գլխավոր արեալներում՝ Հարավային, Հարավարեվելյան և Արևելյան Ասիա, Արևմտյան Եվրոպա և ԱՄՆ-ի հյուսիս-արևելք` Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Մեծ լճերի շրջան: 
Ըստ ֆիզիկական հատկանիշների՝ առանձնացվում են մարդկության 3 մեծ ռասաներ՝ եվրոպեոիդ (սպիտակամորթ), նեգրոիդ (սևամորթ) և մոնղոլոիդ (դեղնամորթ): 
Կան նաև խառը ռասաներ. եվրոպեոիդ և նեգրոիդ ռասաների մարդկանց խառնածինները կոչվում են մուլատներ, եվրոպեոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ մետիսներ, նեգրոիդ և մոնղոլոիդ ռասաներինը՝ սամբոներ: 
Մարդիկ տարբերվում են նաև լեզվով. խոսում են ավելի քան 5000 տարբեր լեզուներով, որոնք միավորվում են 22 լեզվաընտանիքներում: Դրանցից ամենամեծը հնդեվրոպականն է, երկրորդ խոշոր լեզվաընտանիքը չին-տիբեթականն է: Համեմատաբար փոքր են ալթայան, սեմա-քամյան, ուրալյան լեզվաընտանիքները:
Աշխարհի բնակչությունը տարբերվում է նաև ազգային (էթնիկ) հատկանիշներով: Աշխարհում հաշվվում է մոտ 3 հզ. ժողովուրդ, որոնք տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով: Հազվադեպ է պատահում, որ ազգային ու պետական (քաղաքական) սահմանները համընկնեն: Նման դեպքերում առաջանում են միազգ-միատարր պետություններ (Ճապոնիա, Հայաստան, Մոնղոլիա): Ավելի հաճախ հանդիպում են բազմազգ պետություններ, որտեղ երբեմն առաջանում են ազգամիջյան սուր հակամարտություններ (Ռուսաստան, Հնդկաստան, Իրաք):
Աշխարհի ժողովուրդները դավանում են տարբեր կրոններ, սակայն ամենամեծաքանակ հետևորդներ ունեն քրիստոնեությունը (1,9 մլրդ մարդ), մահմեդականությունը (800 մլն) և բուդդայականությունը (500 մլն): Կան մարդիկ, որոնք ոչ մի կրոն չեն դավանում: Դրանք աթեիստներ (անաստվածներ) են: 
Աշխարհի բնակչության մոտ կեսը զբաղված է գյուղատնտեսության, մի մասը արդյունաբերության, տրանսպորտի և այլ բնագավառներում: Զգալի թիվ են կազմում նաև ծառայողներն ու սպասարկման ոլորտում զբաղված մարդիկ:
Իտալացի ճապոնուհի

Աշխարհի բնակչության բաշխվածությունն ըստ մայրցամաքների