Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հանրահայտ ծաղրածու Յուրի Նիկուլինը
Հայ­կա­կան կրկե­սի ծաղ­րա­ծու­նե­րը ելույթի պահին
Ծաղրածուն միջնադարյան թատրոնի և ժամանակակից կրկեսի կատակերգակ դերասան է: Եղել է պալատական ու ժողովրդական թատերական հանդիսությունների պարտադիր մասնակիցը. փոքր-ինչ խենթի կերպարանք ընդունելով՝ անպատիժ հեգնել 
ու ծանակել է իշխող դասի ներկայացուցիչներին:

Ծաղրածուն՝ որպես գրական կերպար, երևան է եկել XVI–XVII դարերի եվրոպական թատերագրության մեջ և թատրոնում: Հագել է վառ, խայտաբղետ զգեստ, ձեռքին՝ զանգուլակներով զարդարված տիկնիկ (օրինակ՝ Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության ծաղրածուն): Նման կերպար կա նաև հայ պատմական պիեսներում (օրինակ՝ Ղարաբաղի պատմական անցյալին նվիրված պիեսների Պըլը Պուղին):
XVII դարում ծաղրածուները հանդես են եկել հիմնականում մնջախաղային և բալագանային (կատակերգական, ֆարսային) ներկայացումներում, իսկ XVI–XVIII դարերից կրկեսում մասնակցել են հեծյալների և լարախաղացների ելույթներին: Լոնդոնի առաջին մշտական կրկեսում (1780 թ.) կատակերգակ Բ. Սաունդերսը հանդես է եկել ձախողակ-հեծյալի դերով, իսկ 1834 թ-ին Ֆրանկոնիի կրկեսում Ժ. Օրիոլը՝ բարդ մարմնամարզական վարժություններով, որոնք ուղեկցվում էին կատակերգական հնարքներով: Հետագայում ծաղրածուներն իրենց ելույթներում օգտագործել են վարժեցված կենդանիներ, երաժշտական գործիքներ և այլն: Նրանց ելույթներում աստիճանաբար ընդգծվել են հրապարակախոսական երանգները: Հանրահայտ ծաղրածուներից էին Ֆուտիտը և Շոկոլադը՝ Ֆրանսիայում, Ս. Ալպերովը և Բեռնարդոն (Բ. Մախնիցկի)՝ Ռուսաստանում: 
XIX–XX դարերում եվրոպական և ռուսական կրկեսի հայտնի ծաղրածուներից էին Թ. Բելինգը, Բ. Հայդենը, Ռ. Ռիբոն, Դ. և Վ. Պրայսները, Վիտալի Լազարենկոն, Կարանդաշը, Յուրի Նիկուլինը, Օլեգ Պոպովը և ուրիշներ:
Հայ միջնադարյան թատրոնում ծաղրածու կամ խեղկատակ էին անվանում կատակերգակ դերասաններին: Թագավորներն արքունիքում ունեին խեղկատակներ, որոնք զվարճացնում էին նրանց և պալատականներին: 
Ծաղրածուները լարախաղացների հետ ելույթներ են ունենում ցայսօր. նրանք հանդես են գալիս հրապարակներում, հատկապես ժողովրդական տոների ժամանակ: Համաշխարհային ճանաչում ունի հայկական կրկեսի վարպետ, ծաղրածու և մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանը: Լավագույն ծաղրածուներից են նաև Հակոբ Ուզունյանը, Անտոն Փիլոսյանը և ուրիշներ: