Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հերլուֆ Բիդստ­րուպ. Ծաղ­րան­կար պա­տե­րազ­մի թե­մա­յով (1939 թ.)


Կուկ­րի­նիկս­ներ. Ան­տոն Չե­խո­վի «Պա­տյա­նով մար­դը» (1941 թ.) և Նի­կո­լայ Լես­կո­վի «Ձախ­լի­կը» (1974 թ.) պատմ­ված­քների պատ­կե­րա­զար­դում­նե­րից 
Ծաղ­րան­կա­րը գե­ղան­կար­չու­թյան ժանր է, գե­ղար­վես­տա­կան կերպավորման եղա­նակ, որով ստեղծ­վում են հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան, սո­ցի­ա­լա­կան, կեն­ցա­ղա­յին և այլ թե­մա­նե­րով 
եր­գի­ծա­կան ու հու­մո­րիս­տա­կան պատ­կեր­ներ: 

Մարդ­կանց կամ երևույթ­նե­րը ծաղ­րե­լու, քննա­դա­տե­լու հա­մար ծաղ­րա­նկա­րի­չը հա­ճախ դի­մում է գրո­տես­կի, որը հիմն­ված է ֆան­տաս­տի­կա­յի, ող­բեր­գա­կա­նի ու կա­տա­կեր­գա­կա­նի, ճշմար­տա­ցիի ու ծաղ­րան­կա­րա­յի­նի ար­տա­ռոց զու­գորդ­ման և հա­կադ­րու­թյան վրա: Ծաղ­րան­կա­րի տա­րա­տե­սակ­նե­րից է շար­ժը՝ եր­գի­ծա­կան կամ զա­վեշ­տա­կան պատ­կե­րը, որ­տեղ  հե­ղի­նա­կը, պահ­պա­նե­լով բնոր­դի ար­տա­քին նմա­նու­թյու­նը, ձևափո­խում կամ ընդգ­ծում է նրա առա­վել բնո­րոշ գծե­րը: Ծաղ­րան­կա­րում կարևոր է նաև հա­րա­կից խոս­քը: 
Ծաղ­րան­կա­րը հայտ­նի է հնա­գույն, միջ­նա­դա­րի և Վե­րածնն­դի ար­վեստ­նե­րից: Այն սո­վո­րա­բար վե­րելք է ապ­րում հա­սա­րա­կա­կան մեծ ցնցում­նե­րի և ժո­ղովր­դա­կան զանգ­ված­նե­րի ակ­տի­վու­թյան շրջա­նում: 
Ծաղ­րան­կա­րի ժան­րում հան­րա­հայտ են նկա­րիչ­ներ Ուի­լյամ Հո­գար­դը, Ֆրան­սիս­կո Գո­յան, Ջ. Գիլրե­յը, Օնո­րե Դո­մի­են, Իվան Տե­րե­բենևը, Ա­լեք­սեյ Վե­նե­ցի­ա­նո­վը և ու­րիշ­ներ: 1910–20-ա­կան թվա­կան­նե­րին ճա­նաչ­ված էին ծաղ­րան­կա­րիչ­ներ Ֆրեդ Էլ­լի­սը (ԱՄՆ), Ժորժ Գրո­սը, Օտ­տո Դիք­սը (Գեր­մա­նիա), 1940-ա­կան թվա­կան­նե­րից՝ Հեր­լուֆ Բիդստ­րու­պը (Դա­նիա), Կուկ­րի­նիկս­նե­րը, Բո­րիս Եֆի­մո­վը (Ռու­սաս­տան), Ժան Էֆ­ֆե­լը (Ֆրան­սիա) և ու­րիշ­ներ:
Հայ­կա­կան կեր­պար­վես­տում ծաղ­րան­կա­րի բնա­գա­վա­ռում հայտ­նի են  
Դա­վիթ Օք­րո­յան­ցը, Վրթա­նես Ախի­կ­յա­նը, Վա­նո Խո­ջա­բե­կյա­նը և ու­րիշ­ներ: Հա­սա­րա­կա­կան-­քա­ղա­քա­կան և կեն­ցա­ղա­յին թե­մա­նե­րով ու­շագ­րավ ծաղ­րան­կար­ներ են ստեղ­ծել նաև Լևոն Գեն­չը, Շա­վարշ Հով­հան­նի­սյա­նը («Ֆա­շիս­տա­կան գե­նե­րա­լի ար­կած­նե­րը»), Սեր­գեյ Արուտ­չյա­նը («Դառն ար­ցունք­ներ»), Վար­դան Աճե­մյա­նը (հիմ­նա­կա­նում՝ շար­ժեր), Գուր­գեն Արա­մ­յա­նը («Մենք որ­տե­ղի՞ց, վա­րում էինք, վա­րա­տե­ղից ...»), Գե­որ­գի Յա­րա­լյա­նը («Աշ­նա­նա­յին քա­րա­վան»), Վլա­դի­միր Աբ­րո­յա­նը, Հայկ Տեր-­Ղա­զա­րյա­նը, Նի­կո­լայ Մա­նու­կյա­նը, Հա­րու­թյուն Սա­մուե­լյա­նը, Հա­րու­թյուն Չա­լի­կյա­նը և ու­րիշ­ներ:
Այդ բնա­գա­վա­ռում մի­ջազ­գա­յին համ­բա­վի են հա­սել սփյուռ­քա­հայ նկա­րիչ­ներ Ալեք­սանդր Սա­րու­խա­նը, Էդ­մոն Քի­րա­զը, Չիկ Տա­մա­տյա­նը, Տի­րան Աճե­մյա­նը:

Գե­որ­գի Յարալյան.
 «Էշը թոռ ու­նե­ցավ» (1993 թ.)
Վլա­դի­միր Աբ­րո­յան. «Առանց խոս­քի» (2005 թ.)
Սեր­գեյ Արուտ­չյան. 
«Ագ­րե­սո­րի ապ­րան­քա­շրջա­նա­ռու­թյու­նը»