Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կորյուն
Մոտ 380 թ.
Մոտ 450 թ.

Արձանը` Մատենադարանի առջև (1967 թ., քանդակագործ՝ Ղուկաս 
Չուբարյան)
V դարի պատմիչ, վարդապետ Կորյունը Մեսրոպ Մաշտոցի և 
Սահակ Պարթևի ավագ սերնդի աշակերտներից է, Մաշտոցի 
կենսագիրը,  Թարգմանչաց շարժման առաջնեկներից: 

Հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հանձնարարությամբ Կորյունն ուսուցանել է Հայաստանի գավառներում, այնուհետև Ասորիքում և Կոստանդնուպոլսում կատարելագործել ասորերենի և հունարենի իմացությունը: 431 թ-ից հետո Եզնիկ Կողբացու և Հովսեփ Պաղնացու հետ  Կորյունը վերադարձել է հայրենիք, զբաղվել եկեղեցական (ձեռնադրվել է Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը: 
Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով, 443–450 թթ-ին Կորյունը շարադրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցին»՝ «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի  մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր գրված շնորհքը»: 
«Վարք Մաշտոցին» հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, V դարի սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման հավաստի սկզբնաղբյուրը՝ գրված իրադարձությունների մասնակցի և ականատեսի ձեռքով: Այն կարևոր տեղեկություններ է հաղորդում հայոց, ինչպես նաև վրաց ու աղվանից գրերի գյուտի մասին: Հետագա բոլոր պատմիչները V դարի սկզբի մշակութային շարժման, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեության ու գրերի գյուտի վերաբերյալ տեղեկությունները քաղել են Կորյունից: «Վարք Մաշտոցին» մեզ է հասել 2 տարբերակով՝ համառոտ և ընդարձակ: Բուն երկը ընդարձակ տարբերակն է, որի պահպանված ամենահին օրինակը XVII դարում Ամրդոլու վանքում կատարված ընդօրինակությունն է: Հրատարակվել է մի քանի անգամ, առաջինը՝ 1833 թ-ին Վենետիկում: Թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:

   «Աստվածատուր օրենքը պիտի գրվի նաև ուրիշ ազգի համար»:
Կորյուն