Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Կրամեր Ստենլի
1913 թ., Նյու Յորք
2001 թ., Վուդլենդ Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Կադրեր «Նյուրնբերգյան դատավարություն» (1961 թ., ռեժիսոր՝ Ս. Կրամեր)
«Հիմարների նավը» (1965  թ., ռեժիսոր՝ Ս. Կրամեր) կինոնկարներից
Կինոռեժիսոր, սցենարիստ, օսկարակիր, միջազգային 
կինոփառատոների մրցանակակիր  Ստենլի Կրամերն 
ամերիկյան կինոյի նոր և առաջադեմ ուղղության 
ամենասկզբունքային ու ճանաչված ներկայացուցիչներից է:

Ստենլի Կրամերը 1933 թ-ին ավարտել է Նյու Յորքի համալսարանը, նույն թվականից աշխատել է Հոլիվուդում, գրել սցենարներ: 1947 թ-ին հիմնել է սեփական  կինոֆիրմա, նկարահանել է իր առաջին՝ «Ահա սա Նյու Յորքն է» կատակերգությունը, որին հաջորդել են հոլիվուդյան կարծրատիպերով ստեղծած մի քանի ֆիլմեր: 1949 թ-ին ամերիկյան կինոպատմության մեջ Կրամերը «Խիզախների տունը» ֆիլմում առաջինն է անդրադարձել ռասայական խտրականությանն ամերիկյան բանակում: Նա ճանաչվել է «Չխոնարհելով գլուխները» (1958 թ., ԽՍՀՄ-ում՝ «Նույն շղթայով շղթայվածները») կինոնկարով, որտեղ սևամորթ և սպիտակամորթ 2 փախստական, հաղթահարելով ռասայական ատելությունը, միասին որոնում և գտնում են կապանքներից ազատվելու ուղին: 
1961 թ-ին Կրամերը նկարահանել է հանրահայտ «Նյուրնբերգյան դատավարություն» կինոնկարը, որով բացահայտել է գերմանական ֆաշիզմի արմատները, հաստատել այն գաղափարը, որ յուրաքանչյուր ոք պատասխանատու է աշխարհում կատարվող իրադարձությունների համար: Ֆաշիզմի թեման շոշափել է նաև  «Հիմարների նավը» (1965 թ.) ֆիլմում: Նրա լավագույն կինոնկարներից են նաև «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» (1963 թ.), «Օրհնիր գազաններին և երեխաներին» (1971 թ.), «Օկլոհոման ինչպես որ կա» (1973 թ.), «Եվ սայթաքում է վազողը...» (1979 թ.) և այլն: