Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կրամսկոյ Իվան
1837 թ., Օստրոգոժսկ (այժմ՝ ՌԴ Վորոնեժի մարզում)
1887 թ., Սանկտ Պետերբուրգ

«Ինքնանկար» (1867 թ.)
Ի. Կրամսկոյ. «Բանաստեղծ և 
փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի 
դիմանկարը» (1885 թ.)
Իվան Կրամսկոյի ստեղծագործությունը մեծապես ազդել է  ռուսական ռեալիստական գեղանկարչության զարգացման և գեղարվեստական մտածողության վրա: Նա 1860–80-ական թվականների ռուսական 
դեմոկրատական գեղարվեստական շարժման առաջնորդներից էր, շրջիկ ցուցահանդեսների նախաձեռնողներից:

Իվան Կրամսկոյը 1857–63 թթ-ին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Նկարչի ստեղծագործության թեմատիկան հարուստ է և բազմազան. ստեղծել է կենցաղային, պատմական թեմաներով նկարներ, սակայն ավելի հայտնի է որպես դիմանկարիչ: Կրամսկոյը ռուս գրողների, գիտնականների, նկարիչների և հասարակական գործիչների դիմանկարների նկարաշարում առավել ընդգծել է բնորդի հոգեվիճակն ու ներաշխարհը: Լավագույն դիմանկարներից են՝ «Լ. Տոլստոյ» (1873 թ.), «Ի. Շիշկին»  (1873 թ.), «Մ. Սալտիկով-Շչեդրին» (1879 թ.), «Ս. Բոտկին» (1880 թ.) և այլն: Կրամսկոյի դեմոկրատական հայացքներն ավելի վառ դրսևորվել են գյուղացիների դիմանկարներում՝ «Անտառապահը» (1874 թ.), «Մինա Մոիսեև» (1882 թ.), «Գյուղացին երասանով» (1883 թ.) և այլն: Դիմանկարի և թեմատիկ նկարի սահմանագծում են նրա «Նեկրասովը «Վերջին երգերի» շրջանում» (1877–78 թթ.), «Անծանոթուհին» (1883 թ.), «Անսփոփ վիշտը» (1884 թ., ստեղծել է որդու մահից հետո) և այլ գործեր: Կրամսկոյի առավել հայտնի կտավներից է  «Քրիստոսն անապատում» (1872 թ.) նկարը, որտեղ նրա պատկերած Հիսուսը առաքելության իմաստը գտած մեծ անհատի իդեալական կերպար է: Կրամսկոյի «Քրիստոսի գլուխը» (1880-ական թվականներ) և «Ծովակալ Ս. Ա. Գրեյգի դիմանկարը» (1883 թ.) կտավները պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում:
«Քրիստոսն անապատում» (1872 թ.)
«Անծանոթուհին» (1883 թ.)