Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Կրկե­սա­յին ներ­կա­յաց­ման պատ­կեր­նե­րով ման­րա­նկար­ներ միջ­նա­դա­րյան ձե­ռագ­րե­րից
«Կրկես» (1890–91 թթ., գործ՝ Ժորժ  Սյո­րա­յի)
Ժա­մա­նա­կա­կից 
կրկե­սա­յին ներ­կա­յա­ցում
Կրկեսը թատերարվեստի տեսակ է, որն ընդգրկում է 
մարդկային վարքագծի կենդանի վերարտադրության անսպասելի, խաղային-էքսցենտրիկ, հրաշակերպ ու պատրանքային ձևեր՝ 
ֆիզիկական իրական արգելքների հաղթահարումով, ուժի և 
հնարամտության զուգադրմամբ, գեղարվեստական կերպարի խորհրդանշական բացահայտումներով:

Կրկեսը՝ որպես պրոֆեսիոնալ արվեստի տեսակ, զարգացել է Հին Արևելքի երկրներում, Հին Հունաստանում և Հին Հռոմում: Չինական կրկեսն ունի բազմադարյան պատմություն, որտեղ գերակշռում են ակրոբատիկան, լարախաղացությունը, ձեռնածուությունն ու աճպարարությունը: Նախքան եվրոպական միջնադարյան թատրոնի ձևավորումը (IV–X դարեր)` կրկեսը եղել է թատերական արվեստի հիմնական տեսակը և կոչվել է թատրոն: XII–XVI դարերում Եվրոպայում կրկեսն աստիճանաբար անջատվել է դրամատիկական արվեստից, դարձել արվեստի ինքնուրույն տեսակ և պահպանվել է մինչև մեր օրերը: 
Կրկես են կոչվում նաև կրկեսային ներկայացումների համար նախատեսված շենքերը: Հին Հռոմում այդ նպատակին էին ծառայում էլիպսաձև ամֆիթատրոնները (մ. թ. ա. 75–80 թթ.): Մինչև XVIII դարը կրկեսային խմբերը շրջագայել են «անիվների վրա», անցել քաղաքից քաղաք, ավանից ավան. հրապարակներում հանդես են եկել ակրոբատներ, լարախաղացներ, աճպարարներ, կենդանավարժներ, ժոնգլյորներ ու ծաղրածուներ: 
Մշտական կրկեսի առաջին հատուկ շենքերը կառուցվել են Լոնդոնում` 1780 թ-ին, Փարիզում` 1791 թ-ին, Սանկտ Պետերբուրգում` 1822 թ-ին, Մոսկվայում` 1853 թ-ին, Բեռլինում` 1856 թ-ին, և այլուր: 
Անկախ կրկեսի շենքի չափերից՝ նրա ասպարեզի (մանեժ) չափը միշտ նույնն է՝ 13–14 մ տրամագծով: Կրկեսի հատուկ շենքերը, որոնք կառուցվում են մեծ քաղաքներում, ունեն ամֆիթատրոնով շրջափակված գմբեթածածկ ասպարեզ, արտիստների սենյակներ, կենդանիների վարժեցման և խնամքի բաժիններ, փորձասրահներ և այլն:
Աստիճանաբար վերահաստատվել են հին խաղաձևերը՝ մարմնամարզությունը, ըմբշամարտը, աճպարարությունը, ձեռնածուությունը, հեծանվախաղերը, կենդանավարժեցումը, մնջախաղը և այլն: 
Ռուսական կրկեսի ճանաչված արտիստներից են Օլեգ Պոպովը, Յուրի Նիկուլինը, Էմիլ Կիոն, Վարդանովների ընտանիքը և ուրիշներ:
Հայ իրականության մեջ առաջին պրոֆեսիոնալ թատրոն-կրկեսը՝ «Արամյան թատրոնը», հիմնադրվել է 1846 թ-ին, Կոստանդնուպոլսում՝ Հովհաննես Գասպարյանի ջանքերով: Այն մասնագիտական կատարելության է հասել կրկեսային ժանրերում և մրցել Կոստանդնուպոլիս այցելած եվրոպական կրկեսների հետ: Ներկայացումներում համատեղվել են պարը, ակրոբատիկան, ինչպես նաև ծաղրածուի և դրամատիկական դերասանի վարպետությունը: 1849–51 թթ-ին թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Թիֆլիսում, Նախիջևանում, Թավրիզում և այլուր: «Արամյան թատրոնը» գործել է մինչև 1866 թ.:
1930-ական թվականներին Երևանում գործել է փայտաշեն ժամանակավոր կրկես: 1939 թ-ին նրա տեղում կառուցվել է նոր շենք, որը հիմնովին վերակառուցվել է 1962 թ-ին: 
1956 թ-ին լարախաղաց Վաղարշակ Արզումանյանի ղեկավարությամբ կազմակերպվել է Հայկական կրկեսային կոլեկտիվը, որի նպատակը հայկական կրկեսի ավանդույթները զարգացնելն էր, հանդիսատեսի գեղագիտական պահանջմունքները բավարարող, ազգային դիմագիծ ունեցող ներկայացումներ ստեղծելը: Այստեղ ելույթներ են ունեցել կրկեսի ճանաչված արտիստներ՝ Վաղարշակ Արզումանյանը, մոտոատրակցիոնիստ Լևոն Հայկազունին, ակրոբատ Արկադի Մաղդասյանը, օդային մարմնամարզուհի Ելենա Ավանեսովան, կենդանավարժներ Ստեփան Իսահակյանն ու Միքայել Բաղդասարյանը, տաղանդավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանը, ձեռնածու Սոս Պետրոսյանը և ուրիշներ: 1963 թ-ին կոլեկտիվը կոչվել է «Երևան» և արժանացել Հայաստանի վաստակավորի կոչման, 1974 թ-ին կոչվել է «Էրեբունի»: Կրկեսի կոլեկտիվը հյուրախաղերով հանդես է եկել ԱՊՀ երկրներում, Լեհաստանում, Ռումինիայում, Չեխիայում, Կուբայում և այլուր: 1970-ական թվականներից հայկական կրկեսի ճանաչված արտիստներից են ծաղրածուներ Վիլեն Մելիքջանյանը, Անտոն Փիլոսյանը, Էդվարդ Հակոբյանը, ձեռնածու Ս. Պետրոսյանը, լարախաղաց Գևորգ Խաչատրյանը և ուրիշներ: 
 
Սոս (կրտսեր) և Վիկ­­տո­­րյա Պետ­­րո­­սյան­­նե­­րը «Զգես­­տա­­փո­­խում» հա­­մա­­րը կա­տա­րելիս 2 րո­պեի ըն­թաց­քում 16 ան­գամ զգես­տա­փոխ­վում են (գրանց­վել է «Գի­նե­սի ռե­կորդ­նե­րի գրքում»):
Ծաղ­րա­ծուն ելույ­թի 
պա­հին