Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հակոբ  Մեղապարտ
Ծննդյան և մահվան թվականներն անհայտ են:
XV  դարի վերջ – 
XVI դարի սկիզբ

Դիմանկարը` ըստ
Երվանդ Դեմիրճյանի հուշամեդալի, 1911 թ., ներքևի ձախ անկյունում` տպանշանը
«Ուրբաթագրքի» հոբելյանական 
հրատարակությունը (2002 թ.)
Հակոբ Մեղապարտը հայ առաջին  տպագրիչն է, 
հայկական տպագրության սկզբնավորողը:

Հակոբ Մեղապարտն իր տպարանը հիմնել է Վենետիկում, քանի որ Հայաստանում այդ ժամանակ գիրք տպագրելու համար նպաստավոր պայմաններ չեն եղել: Իտալական իշխանություններից հայերեն գրքեր հրատարակելու թույլտվություն  ստանալով՝ տեղի գրաձուլող վարպետներին իր տված նմուշներով պատվիրել է հայերեն բոլորգիր և գլխագիր տպատառեր, զարդագրերի, պատկերների, զարդաձև շրջանակների տպատախտակներ, ձեռք է բերել տպագրական մեքենա և այլ սարքեր: 
Մեղապարտի սարքավորած առաջին հայկական տպարանը գործել է 1512–13 թթ-ին և լույս է ընծայել հավանաբար 6 գիրք (պահպանվել են 5-ը): Տպագիր գրքերից առաջինը՝ «Ուրբաթագիրքը», աղոթքների ու մաղթանքների ժողովածու է. ընդգրկված են ընդարձակ հատվածներ Ավետարանից, մի հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից: Այնուհետև տպագրել է «Պատարագատետր», «Աղթարք»,  «Պարզատումար», «Տաղարան» գրքերը, որոնցից միայն «Պատարագատետրն» ունի հրատարակության թվականը, վայրն ու տպագրիչի անունը նշող հիշատակարան՝ «Այս սուրբ տառերը գրվեցին 1513-ին Վենեժ աստվածապահ քաղաքում, որ է Վենետիկ՝ Ֆրանկստան, Մեղապարտ Հակոբի ձեռքով»: Այն ներկայացնում է պատարագի կարգը Հայ եկեղեցում: 
«Աղթարք»-ում ընդգրկված են հետաքրքրաշարժ զրույցներ, երազների և աստղագուշակության մեկնություններ: «Պարզատումարը», 1512 թ-ից սկսած, հաջորդ 36 տարվա անշարժ տոմարացույցն է: «Տաղարանը» հայ միջնադարյան տաղերգության ժողովածու է, որտեղ ընդգրկված են Ներսես Շնորհալու, Ֆրիկի, Հովհաննես Թլկուրանցու, Մկրտիչ Նաղաշի ստեղծագործություններից:
Հակոբ Մեղապարտի տպագրած գրքերի էջերը գեղեցիկ զարդանախշված են. դրոշմված են 4 մեծ և 24 փոքր զարդեր, մի շարք պատկերներ, զարդագրեր: Տպագրությունը երկգույն է՝ սև ու կարմիր: Գրքերը փոքր են՝ կաշվե զարդանկար կազմերով: Վերջին էջերին Հակոբ Մեղապարտի տպանշանն է՝ լատիներեն D. I. Z. A. տառերով. Dei Servus հայերեն նշանակում է Աստծու ծառա, Iakobus` Հակոբ, Zanni` Ծաննի՝ Հովհաննես (յան), Armenius` Հայ: Յուրաքանչյուր գիրք տպագրվել է մի քանի հարյուր օրինակով: Այս գրքերը Վենետիկից հայրենիք և հայաբնակ այլ վայրեր են հասցրել հայ վաճառականները: 
Հակոբ Մեղապարտի տպագրությունը հետագայում դարձել է հայկական գրատպության զարգացման հիմքը: Նրա տպագրական արվեստի ավանդները (տպատառերի, զարդագրերի ու զարդերի ձևերը, տպագիր էջի չափը և այլն) օգտագործել են հայ տպագրիչներ Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահը, ռուս առաջին տպագրիչ Իվան Ֆեոդորովը, եվրոպացի շատ տպագրիչներ:
Հակոբ Մեղապարտի անունով Երևանում կոչվել է տպագրատուն,  կանգնեցվել  է նրա հուշարձանը (1987 թ., քանդակագործ՝ Խաչատուր Իսկանդարյան):

«   Հայ տպագրության այս դարադարձը [400-ամյակը]՝ տպագրությունը, լույս է:
   Հայ ընթերցողներ, գլուխ իջեցրեք այս մեծ լույսի առջև, տոն կատարեցեք սրա շուրջը բոլորված, միասին, ամենդ միացած»:
Լեո, 1911 թ.