Այբուբեն
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
Արագ Որոնում


Հակոբյան Հակոբ
Ծնվ. 1923 թ., Ալեքսանդրիա, Եգիպտոս
 «Հայկական մոտիվ» 
(1968 թ.)
Հ. Հակոբյան.  
 «Սաղմոսավանքի
շրջակայքը» 
(1978 թ.)
«Նատյուրմորտ 
գործիքներով» (1980 թ.)
ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ Պետական մրցանակների դափնեկիր Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները հայկական գեղանկարչությունը հարստացրել են նոր կենսական երանգներով ու պատկերման հնարքներով, գույների ինքնատիպ համադրումով: 

Հակոբ Հակոբյանը 1934–54 թթ-ին (ընդմիջումներով) սովորել է Կիպրոսի Մելգոնյան վարժարանում, Կահիրեի Գեղարվեստի բարձրագույն և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում: 1953 թ-ին Բուխարեստում Երիտասարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնում արժանացել է 2-րդ մրցանակի: 1954 թ-ին մասնակցել է Կահիրեի սալոնների, 1958 թ-ին՝ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, 1959 և 1961 թթ-ին՝ Ալեքսանդրիայի բիենալեներին: 1962 թ-ին Հակոբյանը հայրենադարձել է: 
Ստեղծագործական առաջին շրջանում նկարիչը պատկերել է թշվառ մարդկանց, ստեղծել նատյուրմորտներ: Նրա «Կինը խոհանոցում» (1959 թ.), «Նատյուրմորտ սխտորներով» (1961 թ.), «Վիշտ» (1961 թ.), «Դերձակը» (1962 թ.) և այլ գործեր աչքի են ընկնում զուսպ գծանկարով, գունանկարի յուրատիպ կառուցվածքով, շեշտված տխրության և առանձնության զգացումներով:  Հակոբյանը մեծ ուժով է ընդհանրացրել հետեղեռնյան իր սերնդի հոգեվիճակը: 
Գույների քնարականությամբ օժտված «Հայկական մոտիվ» (1968 թ.), «Գարուն» (1969 թ.), «Անդորր» (1970 թ.), «Մալիշկա գյուղը» (1970 թ.),  «Ջրանցքի մոտ» (1972 թ.) և այլ գործերում ակնհայտ է նկարչի անսահման սերը հայկական բնաշխարհի հանդեպ: Նրա ապրումներն ու տագնապի զգացումներն առավել ընդգծված են «Նեյտրոնային ռումբին՝ ո՜չ» (1977–78 թթ.), «Սումգայիթ» (1989 թ.) կտավներում և «Ընտանիք» քանդակում (1989 թ-ին տեղադրվել է Արագածի բարձունքին): 1970-ական թվականների նատյուրմորտներում Հակոբյանն առօրեական իրերի (վերարկու, ձեռնոց, աքցան և այլն) միջոցով ստեղծել է դրամատիզմով հարուստ հուզաշխարհ («Մանեկեն և ծաղիկներ», 1972 թ., «Նատյուրմորտ», 1973 թ., «Ձկներ և ձեռնոցներ», 1973 թ., «Գործիքներ», 1976 թ., և այլն): Հակոբյանն ինքնակենսագրական հիշողությունների համատեքստում է
 Հ. Հակոբյան. «Նատյուրմորտ 
սխտորներով» (1961 թ.)
ընկալել և իմաստավորել ներկան, կյանքի երևույթները, համամարդկային գերխնդիրները («Հանրապետության հրապարակ», 2001 թ., «Վիրուսներ», 2003 թ., «Դեր Զորում զոհված մեծ հորս՝ Սարգիս Եսայանի հիշատակին», 2004 թ., և այլն):
Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ Սբ Մեսրոպ Մաշտոցի, Հայ եկեղեցու Սբ Սահակ-Սբ Մեսրոպ շքանշաններով, արժանացել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակին:
Հակոբյանը 1988 թ-ին ընտրվել է ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ: 
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Տարտուում, Ռիգայում, Լվովում, Կիևում, Թբիլիսիում, Մոսկվայում, Փարիզում և այլուր:
Հակոբյանի գործերից պահվում են Երևանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Ալեքսանդրիայի, Բեյրութի թանգարաններում և մասնավոր հավաքածուներում: