Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Խաչքար վանքի Սբ Աստվածածին եկեղեցու հարավային մուտքի մոտ (XIII դար)
Հաղարծնի վանքը (X –XIII դարեր) հյուսիս-արևմուտքից (2008 թ-ից նորոգվում է)
Հաղարծնի վանքը միջնադարյան համալիր է, XIII դարի հոգևոր և 
մշակութային կենտրոն` Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ձորափոր 
գավառում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում՝ Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս): 

Հաղարծնի վանքի հիմնադրման ժամանակն ստույգ հայտնի չէ: Վանքը ծաղկում է ապրել XII դարի վերջին – XIII դարի սկզբին՝ Խաչատուր վարդապետ Տարոնացու (Հաղարծնեցի) վանահայրության օրոք: Որպես ուսումնագիտական կենտրոն հիշատակել են Ստեփանոս Օրբելյանը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ: Համալիրն  ունի 3 եկեղեցի, 2 գավիթ (մեկն ավերված է), սեղանատուն, աղոթարաններ, խաչքարեր: Հնագույնը Սբ Գրիգոր եկեղեցին է (մոտ X դար). ներքուստ՝ խաչաձև, արտաքուստ` ուղղանկյուն, 4 անկյուններում ավանդատներով գմբեթավոր կառույց է: 
XI դարում վանքն ավերվել է սելջուկյան թյուրքերի արշավանքներից: XII դարում Վրաց Գեորգի III թագավորի և հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգվել է, վերականգնվել են վանքի հողատիրական իրավունքները: 1194 թ-ին Հարբա որդի Խալթը Սբ Գրիգոր եկեղեցուն կից կառուցել է միանավ, թաղածածկ Կաթողիկե փոքր եկեղեցին, իսկ XII դարի վերջին իշխան Իվանե Զաքարյանը Սբ Գրիգոր եկեղեցուն արևմուտքից կից կառուցել է քառասյուն մեծ գավիթ: Գավթի առաստաղի անկյունային հատվածներին կան հարթաքանդակներ: 1244 թ-ին Սբ Գրիգոր եկեղեցու արևելյան կողմում կառուցվել է Սբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին՝ կապտավուն բազալտից, նրբագեղ մանրամասերով: 
XIII դարում Հաղարծնի վանքին նվիրաբերվել է 350 կգ կշռով բրոնզե կաթսա, որը հայկական մետաղագործության բարձրարվեստ նմուշներից է: 1281 թ-ին տեր Հովհաննեսն ու տեր Սարգիսը բարերարների օժանդակությամբ հիմնավորապես վերակառուցել են վանքի գլխավոր՝ Սբ Աստվածածին եկեղեցին (հիմնադրվել է հավանաբար  X–XI դարերում): Եկեղեցին 1 զույգ մույթով գմբեթավոր դահլիճ է, ճակատներին (բացի արևմտյանից)՝ «հայկական խորշեր»: Գմբեթի բարձր թմբուկը զարդարված է դեկորատիվ կամարաշարով, հարավային և արևմտյան դռներն ունեն XIII դարին բնորոշ շքամուտքեր: Արևելյան ճակատին 2 հոգևորականի կտիտորական պատկերաքանդակն է՝ եկեղեցու մանրակերտով: 
1248 թ-ին ճարտարապետ Մինասը կառուցել է վանքի սեղանատունը, որը միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից է. ընդարձակ, ուղղանկյուն դահլիճ է՝ 1 զույգ մույթով բաժանված 2 հավասար, երդիկավոր մասերի. յուրաքանչյուրը ծածկված է 2 զույգ փոխհատվող կամարների համակարգով: Հայկական ճարտարապետության մյուս նմանատիպ կառույցը պահպանվել է Հաղպատում: 1671 թ-ին թիֆլիսաբնակ Հոգիջանի ընտանիքը նորոգել է Սբ Ստեփանոս, 1681 թ-ին Չիթաղյանները՝ Սբ Գրիգոր և Սբ Աստվածածին եկեղեցիները:
XVIII դարի վերջին վանքն ավերվել է Աղա Մահմեդ խան Ղաջարի արշավանքի ժամանակ: Վերստին գործել է 1862 թ-ից, վերանորոգվել է 1901 թ-ին: Վանքի տարածքում կան թաղածածկ մատուռներ, գեղաքանդակ խաչքարեր: