Այբուբեն
/*--*99999ԱՄ
099999ԲՅ
099999ԳՆ
099999ԴՇ
099999ԵՈ
099999ԶՉ
199999ԷՊ
199999ԸՋ
and 9999 99999ԹՌ
and 9999/99999ԺՍ
and(9999999999ԻՎ
and(9999999999ԼՏ
" and9999999999ԽՐ
" and9999999999ԾՑ
"/*--9999999999ԿՈւ
"/*--9999999999ՀՓ
-099999conveՁՔ
-099999s3ՂՕ
/*--*99999s3ՃՖ
Արագ Որոնում


Արևմտյան Ամերիկայի 
Հայ դատի հանձնախմբի տեղեկատուի գլխագիրը
Հայ դատն իր բնօրրանում հայ ժողովրդի իրավունքները 
վերահաստատելու, հայոց պետականությունը վերականգնելու և մեկ միասնական հայրենիք կերտելու նպատակով ձևավորված գաղափարախոսություն է և շարժում: Այն որոշակիորեն 
նույնանում է Հայկական հարցին և սկզբունքային նշանակություն ունի հայ ազգային գաղափարախոսության համար:

Հայ դատը՝ որպես համապարփակ ծրագիր, ձևավորվել է Մեծ եղեռնից հետո, երբ Արևմտյան Հայաստանն ամբողջությամբ հայաթափվեց, իսկ Արևելյան Հայաստանի առանձին տարածքներ նրանից խլվեցին և կցվեցին հարևան հանրապետություններին: 
Հայ դատն ունի քաղաքական, բարոյական, տարածքային, մշակութային, սոցիալ-տնտեսական, իրավական և այլ հայեցակետեր: Դրանց լուծումն առանձին-առանձին հետամտելու և ի վերջո ամբողջական լուծման հասնելու նպատակով 1944-ից Հայ հեղափոխական դաշնակցությունը ձևավորել է Հայ դատի շարժումը. կազմավորվել են նույնանուն կազմակերպություններ՝ Հայ դատի հանձնախմբեր (գրասենյակներ), Հայ ազգային կոմիտեներ են ստեղծվել ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնում, Բոստոնում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, հայաշատ այլ վայրերում, ավելի ուշ՝ Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Լատինական Ամերիկայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, 1991 թ-ից՝ Երևանում:
Հայ դատի հանձնախմբերը Հայկական հարցի պահանջատերերն են առանձին երկրներում և գործուն աջակցում են Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենսդրական ակտերի ու բանաձևերի ընդունման գործընթացին, պայքարում պատմական Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների և մշակութային այլ արժեքների ոչնչացման դեմ, սատարում արցախահայության արդարացի պայքարին: Նրանց ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը (1975, 1984, 1996 թթ.), Եվրոպայի խորհրդարանը (1987 թ.) և բազմաթիվ երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևեր են ընդունել, իսկ ԱՄՆ-ի Սենատը՝ կարևոր հանձնարարական (1989 թ.) Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: ԱՄՆ-ի 42 նահանգներում ապրիլի 24-ը հայտարարվել է Ցեղասպանության հիշատակի օր, Կալիֆոռնիայի նահանգի դպրոցներում դասավանդվում է «Հայ դատ» առարկան: Հանձնախմբերն աջակցում են նաև ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանմանը, գրականության տպագրմանը, բողոքի գործողություններ կազմակերպում Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական գործողությունների դեմ:

    «Հայերի դատը մարդկության դատն է»: 
Անատոլ Ֆրանս, 
ֆրանսիացի գրող