Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Թանգարանի ցուցասրահներից
Թանգարանի ցուցանմուշներից
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը (ՀԱԱՊՊԹ) գիտամշակութային և 
կրթադաստիարակչական համալիր է, որտեղ պահպանվում, 
ցուցադրվում և ուսումնասիրվում են հայ ժողովրդի մշակութային ժառանգությանը վերաբերող պատմամշակութային արժեքներ՝ 
հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Հիմնադրվել է 1968 թ-ին Սարդարապատի հուշահամալիրում` ՀՀ Արմավիր քաղաքից 
10 կմ հարավ-արևմուտք: 

Հուշահամալիրը (1968 թ., ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան, քանդակագործներ՝ Արա Հարությունյան, Սամվել Մանասյան, Արշամ Շահինյան) խորհրդանշում է Սարդարապատի հերոսամարտի (1918 թ.) պատմական նշանակությունը հայրենիքի փրկության և հայկական պետականության վերականգնման պայքարում:
1974–77 թթ-ին Սարդարապատի հուշահամալիրի արևելյան կողմում կառուցվել  է ՀԱԱՊՊԹ-ի շենքը (ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան), որն իր ծավալով ու մտահղացմամբ լրացրել և ամբողջացրել է համալիրը: Շենքը մտահղացված է իբրև ամրոց` խուլ պատեր, շքամուտք և 2 նեղ պատուհաններ` մեկն ուղղված դեպի Արարատ լեռը, մյուսը` դեպի Արագածը: Այն ուղղանկյուն հատակագծով երկհարկանի  կառույց է՝ կենտրոնում 3 խոշոր ցուցասրահներով, ինչպես նաև կենտրոնական եռախորան և կինոցուցադրման ու դասախոսությունների համար նախատեսված դահլիճներով, որոնք ունեն հազարաշեն ավանդական ծածկ և լուսավորվում են վերևից: Կենտրոնական դահլիճներին հարում են կանաչապատ փոքր ներքին բակերը, որոնց միջոցով ապահովվում է սրահների լուսավորությունը: 
ՀԱԱՊՊԹ-ում պահպանվում են 70 հզ-ից ավելի մշակութային արժեքներ՝ հավաքածուների 5 թեմատիկ բաժիններով. 1. հնագիտական՝ հնագույն և միջնադարյան արվեստ, արհեստներ, կրոնապաշտամունքային առարկաներ, 2. ազգագրական՝ աշխատանքի գործիքներ, արհեստներ, ազգային խոհանոց, օժանդակ տնտեսաձևեր, գորգ ու կարպետ, կահույք, ժանյակ ու ասեղնագործություն, ազգային տարազ ու զարդեր, ընտանիքին և ազգային տոնացույցին վերաբերող առարկաներ, 3. լուսանկարներ, նկարներ, փաստաթղթեր, արխիվային նյութեր, 4. ժամանակակից դեկորատիվ-կիրառական արվեստ, 5. այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին առնչվող նմուշներ:
1981–82 թթ-ին կազմակերպվել են ՀԱԱՊՊԹ-ի հիմնական ցուցադրությունները՝ նվիրված հայ ազգագրությանը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, և 1918 թ-ի մայիսյան հերոսամարտերի պատմությանը: Ցուցադրության մեջ մշակութային նմուշները ներկայացված են ըստ պատմաազգագրական մարզերի: 
Թանգարանի նախնական ֆոնդը ձևավորվել է Հայաստանի պատմության և այլ թանգարանների հատկացրած նմուշներով, Հայաստանի շրջաններում, Ջավախքում կազմակերպված ազգագրական գիտարշավների, Լճաշենի, Զոլաքարի, Զեյվայի, Լոռի բերդի, Դվինի, Նոր Արմավիրի, Շիրակավանի  պեղումների ժամանակ հայտնաբերված իրերով: Թանգարանի հավաքածուն համալրվում է նաև գնումներով և մեծարժեք նվիրատվություններով: Հիշարժան են Հակոբ Ջելալյանի (Աթենք), Երանուհի Գեթինգ Հայդոստյանի (Համբուրգ), Գևորգ Բաքրջյանի (Փարիզ) նվիրատվությունները: Գործում են թանգարանային արժեքների վերականգնման և պահպանման լաբորատորիաներ:
Թանգարանում կազմակերպվում են նաև հայոց ավանդական և ժամանակակից արվեստին, ինչպես նաև այլ ժողովուրդների էթնիկ մշակույթին վերաբերող ցուցահանդեսներ: ՀԱԱՊՊԹ-ի ցուցահանդեսներ են կազմակերպվել
Թանգարանի շենքի առաստաղը
ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններում, արտասահմանյան շուրջ 10 երկրում:
2007 թ-ի փետրվար–ապրիլ ամիսներին Ֆրանսիայում, «Հայաստանի տարի» ծրագրի շրջանակներում, ՀԱԱՊՊԹ-ն «Հայաստանի արհեստները - Հայաստանի գանձերը» խորագրով ցուցահանդես է բացել Մարսելում՝ Արվեստի և արհեստների տանը:
Թանգարանի գիտական բաժիններում կատարվում են հայ էթնիկ մշակույթին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ: 1998 թ-ին տեղի է ունեցել ՀԱԱՊՊԹ-ի հիմնադրման 20-ամյակին նվիրված գիտաժողով, տպագրվել է «Ավանդույթն ու նորույթը հայոց կենսապահովման մշակույթում» խորագրով ժողովածուն: 2005 թ-ից հրատարակվում է «Նոր ազգագրական հանդեսը»: