Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


ՀՀ Հայրենիքի
 շքանշանը
Ջիվան Աբրահամյան 
(1961–1991 թթ.)
Վիտյա Այվազյան 
(1955–1990 թթ.)
Հայաստանի Ազգային հերոսը ՀՀ  պետական բարձրագույն 
կոչումն է: Սահմանվել է 1994 թ-ի ապրիլի 22-ին ընդունված ՀՀ օրենքով: Շնորհվում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին, 
քաղաքացիություն չունեցող անձանց՝ երկրի պաշտպանության և իրավակարգի ամրապնդման, ստեղծած ազգային նշանակալի 
արժեքների և  Հայաստանի Հանրապետությանը մատուցած 
համազգային նշանակության բացառիկ ծառայությունների համար: 
Հայաստանի Ազգային հերոսի կոչման արժանացած անձանց 
հանձնվում է Հայրենիքի շքանշան և ՀՀ նախագահի պատվոգիր:

Հայաստանի Ազգային հերոսի կոչումն առաջինը շնորհվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ին (28.7.1994 թ.), ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր նախագահ, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին (14.10.1994 թ.), Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանին (14.10.1994 թ.):
ՀՀ նախագահի 1996 թ-ի սեպտեմբերի 20-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել 7 ազատամարտիկի՝ Մովսես Գորգիսյանին, Վիտյա Այվազյանին, Գեղազնիկ Միքայելյանին, Մոնթե Մելքոնյանին, Ջիվան Աբրահամյանին, Թաթուլ Կրպեյանին, Յուրա Պողոսյանին:
ՀՀ նախագահի 1999 թ-ի դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԱԺ նիստերի դահլիճում 1999 թ-ի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին և վարչապետ Վազգեն Սարգսյանին:
ՀՀ նախագահի 2004 թ-ի մայիսի 27-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել Շառլ Ազնավուրին և Քըրք Քըրքորյանին:
ՀՀ նախագահի 2008 թ-ի դեկտեմբերի 6-ի հրամանագրով Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել ԽՍՀՄ պետական և քաղաքական գործիչ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովին՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած ծանրակշիռ անձնական ավանդի, հայ ժողովրդին դժվարագույն պահերին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար: 
Մովսես Գորգիսյան 
(1961–1990 թթ.)
Մոնթե Մելքոնյան (Ավո, 1957–1993 թթ.)
Գեղազնիկ (Չաուշ) Միքայելյան 
(1951–1990 թթ.)



















Յուրա Պողոսյան (1961–1992 թթ.) 
Թաթուլ Կրպեյան 
(1965–1990 թթ.)
Նիկոլայ Ռիժկով 
(ծնվ. 1929 թ.)