Այբուբեն
" and9999999999ԸՉ
"/*--9999999999ԹՊ
"/*--9999999999ԺՋ
-09999999999ԻՌ
-09999999999ԼՍ
/*--*9999999999ԽՎ
/*--*9999999999ԾՏ
099999conveԿՐ
099999s3ՀՑ
099999s3ՁՈւ
099999ԱՂՓ
099999ԲՃՔ
and 199999ԳՄՕ
and 199999ԴՅՖ
and(9999 99999ԵՆ
and(9999/99999ԶՇ
" and9999999999ԷՈ
Արագ Որոնում


Պետական կարգը՝  
հանրապետություն
Մայրաքաղաքը՝  
Լա Պաս
Տարածքը՝ 
1.098,6 հզ. կմ2
Բնակչությունը՝  
9,63 մլն
Պետական լեզուն՝ 
իսպաներեն
Դրամական միավորը՝  
բոլիվիանո
Բոլիվիայի Հանրապետություն
Բոլիվիան պետություն է Հարավային Ամերիկայի կենտրոնական մասում: 
Մակերևույթը լեռնային է: Տարածքը զբաղեցնում են Կենտրոնական Անդերի լեռնաճյուղերը (Արևմտյան Կորդիլիերա, Ռիալ Կորդիլիերա, Կենտրոնական Կորդիլիերա) և դրանց միջև գտնվող Պունա սարահարթը: Հարթավայրերը գտնվում են հյուսիս-արևելքում և աստիճանաբար իջնում են դեպի Ամազոնի դաշտավայր: Կան անագի, նավթի, գազի, պղնձի, ցինկի, կապարի, արծաթի հանքավայրեր:
Կլիման մերձհասարակածային և արևադարձային է, լեռներում՝ խիստ արտահայտված վերընթաց գոտիականությամբ: Գետերը՝ Բենին, Մամորեն և Գուապորեն, արագահոս են, ջրառատ և միախառնվելով առաջացնում են Մադեյրա գետը (Ամազոնի վտակ): Խոշոր լճերն են Պոոպոն և Տիտիկակայի արևելյան մասը:
Բոլիվիայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդկացիական ցեղեր: Գրեթե 300 տարի երկիրը Իսպանիայի գաղութն էր` Վերին Պերու անունով: Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում Սիմոն Բոլիվարի զորքերն ազատագրեցին երկիրը (1825 թ-ին) և, ի պատիվ նրա, անվանեցին Բոլիվիայի Հանրապետություն:
Բնակչության 60 %-ը հնդկացիներ են՝ կեչուաներ, այմարաներ և այլք:
Տնտեսության հիմքը հանքարդյունաբերությունն է, գլխավորապես` անագի, նավթի, ծարիրի, կապարի և ցինկի արդյունահանումը: Կան սննդի և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ:
Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն և այլն: Զբաղվում են նաև անասնապահությամբ:
Երկրում պահպանվել են հնդկացիների մշակույթի որոշ ավանդույթներ: Ազգային մշակույթի ամենաբնորոշ երևույթը դիմակահանդեսներն են, որ փետըրվար-մարտ ամիսներին կազմակերպվում են խոշոր քաղաքներում: Դիմակահանդեսների օրերին խաղացվում են ներկայացումներ (դիաբլադոս), որոնց հիմքում բարու և չարի պայքարն է: