Այբուբեն
"/*--9999999999ԷՇ
-09999999999ԸՈ
-09999999999ԹՉ
/*--*9999999999ԺՊ
/*--*9999999999ԻՋ
09999999999ԼՌ
09999999999ԽՍ
099999conveԾՎ
099999s3ԿՏ
and 099999s3ՀՐ
and 199999ԱՁՑ
and(199999ԲՂՈւ
and(9999 99999ԳՃՓ
" and9999/99999ԴՄՔ
" and9999999999ԵՅՕ
"/*--9999999999ԶՆՖ
Արագ Որոնում


Հուստինիանոս I
482/483 թ., Մակեդոնիա
565 թ.

VI դարի խճանկար
(Սբ Սոֆիայի տաճար)
Հուստինիանոս I-ը Բյուզանդիայի կայսրն էր 527–565 թթ-ին, 
նշանավոր քաղաքագետ և օրենսդիր:

Հուստինիանոսը գահը ժառանգել է հորեղբոր՝ Հուստինոս I-ի (518–527 թթ.) մահից հետո: Ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության երբեմնի հզորությունն ու տարածքը: Նրա օրոք բյուզանդական զորքերը՝ զորավարներ Բելիսարիոսի, Նարսեսի (հայազգի) և ուրիշների հրամանատարությամբ, վերագրավել են Արևմտյան Հռոմեական կայսրության մի շարք տարածքներ, պատերազմել Պարսկաստանի դեմ, կասեցրել սլավոնների հարձակումները: Կայսրը սկսել է քաղաքացիական, ռազմական և եկեղեցական ծավալուն շինարարություն, ձեռնարկել է Սբ Սոֆիայի տաճարի կառուցումը Կոստանդնուպոլսում:
Հուստինիանոս I-ի հրամանով 528– 534 թթ-ին կազմվել է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» («Հուստինիանոսի օրենսգիրքը»), որն ընդգրկել է մ. թ. II դարից մինչև իր ժամանակաշրջանը հրապարակված կայսերական կարգադրությունների 4652 հատված: Օրենսգրքի IV մասը ներառում է Հուստինիանոս I-ի սահմանած օրենքները, որոնք չէին ընդգրկվել հռոմեական կայսրերի օրենքների ժողովածուի մեջ: Ժամանակակից երկրների մեծ մասի  քաղաքացիական օրենսդրությունների հիմքում Հռոմեական իրավունքն է:
Կենտրոնացված պետություն ստեղծելու համար կայսրը կատարել է մի շարք վարչական բարենորոգումներ. ուժեղացրել է կենտրոնաձիգ կառավարումը, արհեստներն ու առևտուրը ենթարկել է պետության հսկողությանը, մի քանի անգամ բարձրացրել հարկերը, պետական մենաշնորհ հաստատել մետաքսի, աղի և այլ ապրանքների առևտրի վրա:
Հուստինիանոս I-ը ռազմական, վարչական և տնտեսական վերափոխումներ է արել նաև Հայաստանի բյուզանդական մասում՝ նպատակ ունենալով Արևմտյան Հայաստանը զրկել ներքին ինքնուրույնությունից և դարձնել կայսրության սովորական մասերից մեկը: 529 թ-ին Փոքր Հայքը (բաժանված էր Առաջին և Երկրորդ Հայքերի), Սատրապական Հայաստանը (Հաշտյանք, Ծոփք, Անձիտ, Անգեղտուն, Բալահովիտ գավառները) և Ներքին Հայքը միավորել է ռազմական առանձին շրջանի մեջ՝ մագիստրոսի գլխավորությամբ, և նրա իրավասությանը ենթարկել հայ նախարարներին ու նրանց զինված ուժերը: 536 թ-ի մարտի 18-ի հրովարտակով արևմտահայկական հողերը բաժանվել են 4 պրովինցիաների (վարչական միավոր)՝ Առաջին, Երկրորդ, Երրորդ և Չորրորդ Հայք անվանումներով: Հայ նախարարական դասը կազմալուծելու նպատակով 535 թ-ին փոխել է ժառանգության կարգը. ունեցվածքի ժառանգորդ կարող էին լինել ընտանիքի և՜ արական, և՜ իգական սեռի ներկայացուցիչները: Վերակառուցել է Թեոդոսուպոլիսը (Կարին), Մելիտենեն (Մալաթիա), Սեբաստիան և այլ քաղաքներ, Դարայից մինչև Տրապիզոն կառուցել ամրությունների 2 շարք:
Քաղաքական և տնտեսական ճնշումների հետևանքով մեծ թվով հայեր հեռացել են հայրենիքից, զգալիորեն ստվարացել է Փոքր Ասիայի շատ շրջանների ու Կոստանդնուպոլսի հայ համայնքը, իսկ հայ իշխանների մի մասը ծառայության է անցել բյուզանդական բանակում և արքունիքում:
Հուստինիանոս I-ի քաղաքականությունը դժգոհություն և զայրույթ է առաջացրել Արևմտյան Հայաստանում: 539 թ-ին Առաջին Հայքում ապստամբություն է բռնկվել Հովհաննես Արշակունու գլխավորությամբ: Ապստամբները, անկախ հռչակելով Առաջին Հայքը, ջախջախել են բյուզանդական զորքը, սակայն չեն կարողացել պահպանել անկախությունը: 548 թ-ին հայ վերնախավը՝ Արշակ և Արտավան Արշակունիների գլխավորությամբ, անհաջող դավադրություն է կազմակերպել կայսեր դեմ:
Հուստինիանոս I-ի մասին է Նիկողայոս Ադոնցի «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուսերեն՝ 1908 թ., անգլերեն՝ 1969 թ., հայերեն՝ 1987 թ.) աշխատությունը: